Քուվեյթ
Իրանը հարվածել է Քուվեյթի ԱՄՆ բազաներին՝ սրելով տարածաշրջանային լարվածությունը
2026 թվականի փետրվարի 28-ին Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Քուվեյթում, ԱՄԷ-ում, Քաթարում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։ Սա հետևել է ԱՄՆ-Իսրայել համատեղ հարձակմանը՝ կտրուկ սրելով տարածաշրջանային լարվածությունը։
Հայաստան–Քուվեյթ առաջին գործարար համաժողովը
Կայացել է Հայաստան–Քուվեյթ առաջին գործարար համաժողովը, որը կազմակերպվել էր Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ։
Քուվեյթում հսկայական քանակությամբ նավթ է հայտնաբերվել
Քուվեյթի նավթային կորպորացիան (KPC) կիրակի հայտնել է, որ նավթի «հսկայական» քանակություն է հայտնաբերել Քուվեյթի Ֆայլակա կղզուց արևելք գտնվող Ալ Նոհաթա հանքավայրում, որի պաշարները գնահատվում են 3,2 միլիարդ բարել, հայտնում է Reuters-ը։ KPC-ի գործադիր տնօրեն շեյխ Նավաֆ Սաուդ Նասիր Ալ Սաբահը ընկերության կողմից X հարթակում հրապարակված տեսանյութում նշել է, որ հանքավայրի պաշարները համարժեք են երկրի երեք…
Փաշինյանը ուղերձներ է հղել՝ Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ, շնորհավորական ուղերձներ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահին և վարչապետին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահին, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահին, Թունիսի Հանրապետության վարչապետին, Իրաքի Հանրապետության վարչապետին, Լիբանանի Հանրապետության վարչապետին, Քուվեյթի Պետության էմիրին և վարչապետին, Օմանի Սուլթանության սուլթանին՝ մաղթելով նրանց քաջառողջություն և հաջողություններ: Այս…
Իտալիան երկարաձգել է 16 երկրների համար մուտքի արգելքը
Live Italy-ի հաղորդմամբ՝ Իտալիայի իշխանությունների որոշմամբ՝ երկրիը երկարաձգել է 16 երկրների համար մուտքի արգելքը: Որոշման պատճառ է դարձել այն, որ երկրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի մեծ մասը՝ 30-40 տոկոս, կապված է արտասահմանցիների կամ արտասահմանցիների հետ շփում ունեցածների հետ: Հայաստանի համար ևս երկարաձգվել է մուտքի արգելքը: Մյուս երկրներն են՝ Բանգլադեշը, Բահրեյնը, Բրազիլիան, Բոսնիա և Հերցեհովինան, Չիլին, Քուվեյթը, Հյուսիսային…
Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Քուվեյթի ընտրանու հետ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Facebook-ի պաշտոնական էջից։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին՝ Երևանում։ https://www.facebook.com/FootballFederationofArmenia/posts/10164085526820247?__cft__[0]=AZVHFHQS87B6tdyw9Os0piSIYmNDryZid8IUL3Woulrm49w15d5MP_0WS7jxfjNUAWK92NV5chgI8EY9eDK0rtSVHRzvr-UYsgcdV36iDdUsZtjookDhowcGSdY2Ij9RCpN4TXd0WONtClbrxfd9Q5GMIzFcSoTEj7wIqfWXMl_n_w&__tn__=%2CO%2CP-R
COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 9 միլիոն 741 հազարից
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 9 միլիոն 741 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 492 հազարից: Ապաքինվել է ավելի քան 5 միլիոն 273 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 505 հազար 196 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 126 հազար…
Իրաքը և Քուվեյթը նույնպես իջեցնելու են նավթի գները
Իրաքը և Քուվեյթը հանդիսանալով նավթի առաջատար արտադրողներից, Սաուդյան Արաբիայի հետ զուգահեռ իջեցրել են նավթի գները։ Այսպիով, Իրաքը Basrah Light տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքն իջեցրել է 5 դոլարով: Իսկ Քուվեյթն, իր հերթին, իջեցրել է նավթի գները Ասիայից գնորդների համար մեկ բարելի դիմաց 6 դոլարով։ Հիշեցնենք, որ մարտի 8-ին սաուդյան պաշտոնյան հայտնել էր, որ գների այս…
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Էմիրին
Քուվեյթի Պետության Ազգային տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին: Նախագահը նշել է, որ երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի երկխոսությունը և բարեկամական հարաբերությունները հիմք են հանդիսանում տարբեր ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացման համար: Նախագահը համոզմունք է հայտնել, որ երկկողմ ջանքերով հնարավոր…
Հայ հրաձիգը՝ բրոնզե մեդալակիր Քուվեյթի 9-րդ Գրան Պրիում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Հունվարի 10-17-ը Քուվեյթում կայացավ Ամիրի անվան Քուվեյթի 9-րդ գրան պրին։ Այս մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը բրոնզե մեդալ նվաճեց։ Ատրճանակ ձևի մարզուհին կիսաեզրափակչում 565 միավոր է խոցե և 5-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, որտեղ բարելավելով դիրքերը՝ գրավել է 3-րդ հորիզոնականը: Նշենք, որ հրաձգության Հայաստանի հավաքականը 12 մարզիկով փետրվարի 23-ին կմասնակցի Լեհաստանի Վրոցլավ քաղաքում…
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կօգնի սիրիացի փախստականներին
Դեկտեմբերի 7-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը և Քուվեյթի Կարմիր մահիկի ընկերության նախագահ Հիլալ ալ-Սայերը Ժնևում՝ Շվեյցարիայում, ստորագրել են «Հայաստանում սիրիացի փախստականների աջակցության» ծրագրի պայմանագիրը։ Ծրագիրը, որի մեկնարկը տրվել էր 2019 թվականի նոյեմբերի 1-ից, շարունակվելու է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 31-ը։ Նպատակն է բարելավել Հայաստանում սիրիացի փասխտականների բարեկեցությունը՝ ապահովելով մարդասիրական աջակցություն և…
Կատարը և Քուվեյթը միանում են Պարսից ծոցում ԱՄՆ ռազմածովային կոալիցիային
Կատարը և Քուվեյթը հայտարարել են, որ իրենք ևս միանում են Պարսից ծոցում ԱՄՆ-ի գլխավորությամբ ռազմածովային կոալիցիային, որը ստեղծվել է նավթային տանկերների վրա մի շարք հարձակումներից հետո։ Այս մասին, ինչպես փոխանցում է Reuters-ը, հայտնել է կոալիցիայի շտաբի պետ, բանակի գնդապետ Ջոն Կոնկլինը։ Կոալիցիան, որ բազավորված է Բահրեյնում և հայտնի է որպես Ծովում անվտանգության միջազգային կառույց (IMSC),…
Քուվեյթի վարչապետի պաշտոնակատարը չի ցանկացնում նոր կառավարություն կազմել
Քուվեյթի վարչապետի պաշտոնակատար շեյխ Ջաբեր ալ-Մուբարաք ալ-Համադ աս Սաբահը հրաժարվել է երկրի նոր կառավարություն կազմելու Էմիրի առաջարկությունից: Այս մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը: Ինչպես փոխանցում է հեռուստաալիքը, վարչապետի պաշտոնակատարը պետության ղեկավարին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած պատվի համար, սակայն ներողություն է խնդրել, որ չի կարող ընդունել նոր կառավարություն ձևավորելու նրա առաջարկությունը: Իր մերժման պատճառների մասին…
Քուվեյթի վարչապետը հրաժարական է տվել
Քուվեյթի վարչապետ շեյխ Ջաբեր ալ Մուբարաք ալ Համադ աս Սաբահը հինգշաբթի պետության ղեկավար էմիր շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահին հրաժարական է ներկայացրել։ Այս մասին հաղորդում է Кuna գործակալությունը: Ըստ տեղեկությունների՝ վարչապետի հետ միասին հրաժարական են ներկայացրել էմիրության կառավարության բոլոր անդամները: Քուվեյթի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ գործող կառավարության հրաժարականը նպատակ ունի…














