Ֆրենկի դե Յոնգ
Հպարտ ենք Ռեալի դեմ ցուցադրած խաղի համար, որում պարտվեցինք․ Դե Յոնգ
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ֆրենկի Դե Յոնգը «Ալավեսի» հետ խաղից հետո խոսել է նաև «Ռեալի» դեմ անցկացրած հանդիպման մասին։ Ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է Marca-ն։ «Ցավով պետք է նշեմ, որ հպարտ ենք «Ռեալի» դեմ ցուցադրած խաղի համար, որում պարտվեցինք», – նշել է կիսապաշտպանը։ Նա սա բացատրել է այն բանով, քանի որ պարտությունները «Բարսայի» համար միայն հիասթափեցնող պետք…
Դե Յոնգի տրանսֆերը չի վաճառվում․ Չավի
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատասխանել է հարցին, թե արդյո՞ք ինքը պատրաստվում է հրաժարվել թիմի ֆուտբոլիստ Ֆրենկի Դե Յոնգի ծառայություններից։ Չավիի խոսքերը փոխանցում է Marca-ն։ Նա ասել է, որ Դե Յոնգի տրանսֆերը չի վաճառվում ու նա շատ կարևոր ֆուտբոլիստ է «Բարսայի» համար և կարող է շատ մեծ օգուտ տալ ստեղծված իրավիճակում։ Մարզչի խոսքով՝ Դե Յոնգը…
Մարզչի փոփոխությունը ինչ-որ բան չի լուծի․ Դե Յոնգ
«Բենֆիկայից» 3-0 պարտություն կրելուց հետո «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը պատասխանել է թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հնարավոր պաշտոնանկության մասին։ Նա կարծիք է հայտնել, որ մարզչի փոփոխությունը չի կարող ինչ-որ բան լուծել։ Դե Յոնգը նշել է, որ իրենք բոլորը քրտանաջան աշխատում են մարզումների ժամանակ ու փորձում են ամեն ինչ ներդնել խաղադաշտում։ Ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է…
Յոնգը Իսպանիայում գոլ խփելու առումով 10 անգամ ավելի արդյունավետ է, քան Հոլանդիայում
Կատալոնական «Բարսելոնայի» կիսպաշտպան Ֆրենկի Դե Յոնգը գոլի հեղինակ է դարձել «Էլչեի» հետ խաղում ու հետաքրքիր արդյունք գրանցել։ Սա Յոնգի 5-րդ գոլն է եղել Լա Լիգայի կես մրցաշրջանի հաշվով, որն ավելի շատ է, քան հոլանդական Էրեդիվիզիում ացնկացրած 5 մրցաշրջանների արդյունքը (4 գոլ)։ Նշենք, որ «Բարսելոն»-«Էլչե» հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով։
Բարսան 4 ֆուտբոլիստների հետ երկարաձգել է պայմանագրերը
Կատալոնական «Բարսելոնան» ակումբի 4 ֆուտբոլիստների հետ նոր պայմանագրեր է կնքել Այս մասին տեղեկանում ենք ակումբի Twitter-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ երկարաձգվել են Ժերար Պիկեի, Մարկ-Անդրե Տեր Շտեգենի, Ֆրենկի Դե Յոնգի, Կլեման Լանգլեի հետ եղած պայմանագրերը։ Պիկեի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ, Տեր Շտեգենինը՝ 2025-ի ամառ, իսկ Դե Յոնգինն ու Լանգլեինը՝ 2026-ի…
Դե Յոնգը դժգոհ է Բարսայի բժիշկներից
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ֆրենկի դե Յոնգը աջ ոտքի մկանային վնասվածք է ստացել, որի պատճառով մոտ մեկ ամիս դուրս չի գա դաշտ ու այս պահին շարունակում է վնասվածքից բուժումը։ Esport3-ի հաղորդմամբ՝ Դե Յոնգն իր բուժումն անցնում է Իսպանիայում, սակայն դժգոհ է կատալոնական ակումբի բժիշկներից։ Նշվում է, որ կիսապաշտպանը ցանկանում է գնալ Նիդերլանդներ, որպեսզի այնտեղ շարունակի հետագա…
Դե Յոնգը խաղում է իր համար օտար դիրքում․ Վան Գալ
Փորձառու մարզիչ Լուի վան Գալը խոսել է Ֆրենկի դե Յոնգի մասին։ «Կարծում եմ ՝ Ռակիտիչը, Արտուրը և Ֆրենկին կարող են միասին խաղալ: Մեկնարկային կազմում բոլորի համար էլ տեղ կգտնվի: Նա վատ չի խաղում, բայց դա բավարար չէ: «Այաքսում» նրան վստահում էին, իսկ այստեղ ՝ ոչ: Դե Յոնգի համար այնպիսի գումարներ են վճարվել, որ ստիպված են…
Բարսան հաշվարկել է՝ եթե դե Յոնգը միանա ակումբին, դե Լիգտն էլ կհետևի. Ռայոլա
Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան ասել է, որ «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիգտ ամռանը ցանկանում էր տեղափոխվել «Բարսելոնա»։ «Շատ հոլանդացիների համար «Բարսելոնան» օտարերկրյա ակումբ չէ, այլ՝ հոլանդական: Մատեյսը ստիպված էր գնալ այնտեղ, բայց ոչ այնպես, որ այն ընկալվեր որպես հայհոյանք: «Բարսելոնան» կարծում էր, որ խնդիրը գլխարկի մեջ է: Դե Լիգտը հոլանդացի է, ինչպես Ֆրենկի դե Յոնգը,…
Ես շատ ոգևորված եմ, քանի որ սա կլինի իմ առաջին Էլ-կլասիկոն․ Դե Յոնգ
«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ֆրենկի Դե Յոնգը խոսել է առաջիկա Էլ-կլասիկոյի մասին։ «Անցյալ տարվա հանդիպումը «Այաքսի» կազմում առանձնահատուկ էր, բայց հիմա այլ խաղ է լինելու, և ես հանդես եմ գալիս մեկ այլ թիմի համար, այնպես որ ամեն ինչ այլ կլինի: Ես շատ ոգևորված եմ, քանի որ սա կլինի իմ առաջին Կլասիկոն: Մնացածը ես դիտել եմ հեռուստացույցով, և…
Ինչպես է Դե Յոնգն ընդունել Այաքսի անհաջողությունը ՉԼ-ում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Բարսելոնայի» վերջերս տեղափոխված Ֆրենկի Դե Յոնգը երեկ ուշագրավ ձևով է ընդունել «Այաքսի» Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ դուրս չգալու փաստը։ «Ինտեր» – «Բարսելոնա» հանդիպումից անմիջապես հետո ցուցատախտակին երևացել է «Այաքսի» հանդիպման արդյունքը, որտեղ հոլանդական ակումբը պարտվել էր «Վալենսիային» նվազագույն հաշվի տարբերությամբ (0-1): Այս փաստը դուր չի եկել Դե Յոնգին։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։ https://www.facebook.com/BleacherReportFootball/videos/2508038809265028
Ո՞վ է ավելի արագ, Դե Յոնգը, թե՞ Դեմբելեն (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակներում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են կատալոնական ակումբի 2 ֆուտբոլիստներ՝ Ֆրենկի դե Յոնգն ու Ուսման Դեմբելեն նախապատրաստական պարապմունքի ժամանակ փորձում հասկանալ, թե իրենցից ով է ավելի արագ։ https://www.instagram.com/p/B5UsnwBFSQ6/?utm_source=ig_embed
Ինչպես են քվեարկել Մեսսին, Ռոնալդուն և Վան Դեյկը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար
ՖԻՖԱ-ի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար գլխավոր հավակնորդներ Լիոնել Մեսսին, Վիրջիլ վան Դեյկն ու Կրիշտիանու Ռոնալդուն միմյանցից բավականին տարբերվող ընտրություն են կատարել: Քվեարկության ժամանակ Մեսսին առաջնահերթություն է տվել «Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեին, երկրորդ տեղում Մեսիի համար «Յուվենթուսի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն է, իսկ արգենտինացու լավագույն եռյակը եզրափակել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը: Պորտուգալացի հարձակվող Ռոնալդուի եռյակը…
Ֆատին շատ լավ կարողանում է վերահսկել գնդակը․ Դե Յոնգ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը անդրադարձել է երիտասարդ թիմակից Անսու Ֆատիի խաղին և գովեստի խոսքեր շռայլել նրա հասցեին: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: «Ֆատին անհավանական ունակ խաղացող է: Նա շատ լավ կարողանում է վերահսկել գնդակը և նրան մեծ ապագա է սպասվում»,- ասել է հոլանդացին: Հիշեցնենք, որ Լա Լիգայի 4-րդ տուրում «Բարսելոնան» հաղթանակ տարավ «Վալեսնիայի»…













