РИА Новости
Ռուս լրագրողը պատմել է Խաչատուրյան քույրերի ազգականի կողմից սպառնալիքների մասին
Մոսկվայի Հանրային դիտորդական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ, լրագրող Եվա Մերկաչևան հայտարարել է, որ Առաջին ալիքի եթերից հետո իրեն սպառնացել է Արսեն Խաչատուրյանը՝ Միխայիլ Խաչատուրյանի զարմիկը, որի սպանության մեջ են մեղադրում նրա երեք դուստրերին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Խաչատուրյան քույրերի պատմության հանդեպ իմ վերաբերմունքը ես բազմիցս եմ նկարագրել: Բայց ոչ մի կերպ չեմ կարողացել հասկանալ…
Վենետիկի պատմական կենտրոն մուտքը կդառնա վճարովի
Վենետիկի պատմական կենտրոն մուտքը 2020 թվականի հունվարի 1-ից վճարովի կլինի: Նման որոշում է կայացրել քաղաքի ջունտան՝ վարչական գործադիր մարմինը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Մուտքը վճարովի դարձնելու հնարավորությունը նախատեսված է պետբյուջեի մասին օրինագծով: Ենթադրվում է, որ հավաքված գումարը կօգտագործվի քաղաքի բարեկարգման, մասնավորապես՝ աղբի տարհանման համար, որը զբոսաշրջիկները թողնում են փողոցներում և հրապարակներում: Վենետիկի քաղաքապետ…
Զելենսկին կրկին խնդրել է Ռադային փոխել ԱԳՆ ղեկավարին
Ուկրաինացի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին կրկին խնդրել է Գերագույն Ռադային պաշտոնանկ անել երկրի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը: Նշվում է, որ Զելենսկին խնդրել է Կլիմկինի փոխարեն նշանակել Վադիմ Պրիստայկոյին: Երկրի ղեկավարը հորդորել է խորհրդարանին ինչքան հնարավոր է սեղմ ժամկետներում ուսումնասիրել այդ հարցը
ՌԴ-ում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 12-ի․ կան անհետ կորածներ
ՌԴ փոխվարչապետ Վիտալի Մուտկոն տեղեկացրել է, որ ՌԴ Իրկուտսկի մարզում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 12-ի: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը: Փոխվարչապետը նշել է, որ տվյալներն անընդհատ փոխվում են: ՆԳՆ տվյալներով՝ տուժածների թիվը 751-է, նրանցից 153-ը գտնվում են հիվանդանոցներում: Հաղորդվում է նաև, որ 9 մարդ անհետ կորած է: Հեղեղումները սկսվել են հորդառատ անձրևների…
Վրացական կողմը չի նպաստում ՌԴ-ի հետ երկխոսության կարգավորմանը․ Պեսկով
«Ռուսաստանում չեն կարող դրական ընկալել Վրաստանի ղեկավարության ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք կատարվել են ռուսատյացության ոգով: Մեր կարծիքով՝ նման գործողությունները չեն նպաստում հարաբերությունների կարգավորման հետագծին մեզ մոտեցնելուն»,- երկուշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը: Այս մասին հայտնել է РИА Новости-ն: Հունիսի 20-ին Վրաստանի մայրաքաղաքում սկսվել էին բողոքի ցույցեր, ցուցարարները դեմ էին արտահայտվում Ուղղափառության միջխորհրդարանական ասամբլեայի նստաշրջանին ռուսաստանցի պատվիրակների մասնակցությանը: …
Աբխազիան ժամանակավոր փակել է Վրաստանի հետ սահմանը
Աբխազիայի Պետական անվտանգության ծառայությունը Վրաստանի հետ սահմանը հատելու համար սահմանել է ժամանակավոր սահմանափակումներ: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն: Վրաստանի տարածքից օտարերկրացիների մուտքը սահմանափակվել է հունիսի 27-ից: Նաև արգելվել է Աբխազիայի բնակիչների մուտքը Վրաստան: Պետական անվտանգության ծառայության տվյալներով` այդպիսի միջոցները ձեռնարկվել են Վրաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների պատճառով, որոնք «առնչվում են նաև Աբխազիայի պետականությանը»: «Աբխազիայի…
Աշխարհը մոտ է եզրագծին, որտեղ կա վերահսկողությունը կորցնելու վտանգ. Տուսկ
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը G20-ի գագաթաժողովին ընդառաջ նախազգուշացրել է նրա մասնակիցներին աշխարհում տեղի ունեցող գործընթացների հանդեպ վերահսկողությունը կորցնելու վտանգի մասին՝ կոչ անելով աշխատել ճգնաժամերի լուծման ուղղությամբ, և հաշվի առնել Նագասակիի դասերը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։ G20-ի գագաթաժողովը ճապոնական Օսակայում տեղի կունենա հունիսի 28-29-ին։ Հանդիպման նախօրեին Տուսկը այցելել է Նագասակիի հուշահամալիր։ «Անգամ նման կարճ…
Պուտինը և Թրամփը կհանդիպեն հունիսի 28-ին. Ուշակով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցը նախատեսված է հունիսի 28-ին, G20-ի գագաթաժողովի առաջին նիստից հետո, լրագրողներին հաղորդել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։ «Աշխատանքային նախաճաշի ավարտից հետո մենք նախատեսել ենք զրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»,- ասել է Ուշակովը։ «Հանդիպումը Թրամփի հետ տեղի կունենա նախագահների…
Ջո Սեսթաքը միացել է ԱՄՆ նախագահական ընտրությունների մրցավազքին
Նախկին կոնգրեսական և ՌԾՈՒ պաշտոնաթող ծովակալ Ջո Սեսթաքը հայտարարել է ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ «Շնորհակալություն, որ ժամանակ եք հատկացրել հասկանալու համար, թե ինչու եմ հայտարարում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու մասին… Ամերիկացիներին հիմա պետք է մեկը, որը նրանց առաջ պատասխանատու է, որը վեր…









