Գովազդ

ԱԱԾ պետ

  • ԱԱԾ տնօրենն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին

    ԱԱԾ տնօրենն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին

    ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Թիան Էրլունին: Հանդիպման նպատակն էր քննարկել երկու բարեկամ պետությունների անվտանգության մարմինների միջև փոխգործակցությանն ու փորձի փոխանակմանն առնչվող հարցեր։ Ողջունելով դեսպանին՝ Ա․ Վանեցյանը նշել է, որ Չինաստանը բարեկամական և գործընկեր պետություն է, որի հետ Հայաստանի հարաբերությունները գտնվում…

  • ԱԱԾ տնօրենին հղածս մի քանի հարցերի պատասխանը ստացել եմ. Լևոն Բարսեղյան

    ԱԱԾ տնօրենին հղածս մի քանի հարցերի պատասխանը ստացել եմ. Լևոն Բարսեղյան

    Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հիմնադիր Լևոն Բարսեղյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ահա ԱԱԾ տնօրեն Ա.Վանեցյանին հղածս մի քանի հարցերի պատասխանը, ստացել եմ երեկ press@sns.am հասցեից Հարգելի պարոն Բարսեղյան, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հանձնարարությամբ` Ձեր կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ լիազորված եմ պատասխանել հետևյալը. Մենք շնորհակալ ենք Ձեզ դրա համար, որովհետև այդ հարցը հաճախ է դառնում…

  • Արթուր Վանեցյանը մեկնել է արձակուրդ

    Արթուր Վանեցյանը մեկնել է արձակուրդ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանին տրամադրել է 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2019 թվականի օգոստոսի 19-30-ը ներառյալ: Այդ մասին նշված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ: Արթուր Վանեցյանի արձակուրդում գտնվելու ընթացքում ԱԱԾ տնօրենին կփոխարինի ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը:

  • Արզուման Հարությունյանը նոր պաշտոն է ստացել

    Արզուման Հարությունյանը նոր պաշտոն է ստացել

    Վերջերս հրաժարական տված ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանը, որը ՍԴ նախկին նախագահ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է, օրերս աշխատանք է գտել։ Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով, նա նշանակվել է «Հայբիզնեսբանկի» տնօրենների խորհրդի անդամ։ Հիշեցնենք, որ մայիսի 24-ին նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Արզուման Հարությունյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելու մասին՝ հիմք…

  • Կարիք չկա, որ ԱԱԾ պետը գա, որպեսզի ես Սամվել Բաբայանի հետ հանդիպեմ. Արայիկ Հարությունյան

    Կարիք չկա, որ ԱԱԾ պետը գա, որպեսզի ես Սամվել Բաբայանի հետ հանդիպեմ. Արայիկ Հարությունյան

    Օգոստոսի 6-ին լրագրողների հետ զրույցում Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը չհերքեց, որ հանդիպել է Սամվել Բաբայանի հետ: Տեղեկություն էր տարածվել, որ հանդիպումը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջնորդությամբ է կայացել: «Եկեք ես իմ բոլոր հանդիպումները, թե ում հետ երբ եմ հանդիպել՝ չներկայացնեմ հանրությանը։ Կոնկրետ որևէ պայմանավորվածություն, համաձայնություն չի եղել և չի քննարկվել։ Մենք ի վիճակի…

  • Վարչապետը Խնձորեսկի ճոճվող կամրջից ուղիղ եթեր է մտել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Վարչապետը Խնձորեսկի ճոճվող կամրջից ուղիղ եթեր է մտել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Խնձորեսկում մանսակցում է Մխիթար Սպարապետի հիշատակին նվիրված տոնական արարողությանը։ Հենց Խնձորեսկի ճոճվող կամրջի վրայից վարչապետը ուղիղ եթե մտավ: Վարչապետը խորհուրդ տվեց ՀՀ քաղաքացիներին անպայման այցելել Խնձորեսկի կամուրջ: Վարչապետի հետ է նաև նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը: Նա նաև տեղեկացրեց, որ այսօր զորամասերից մեկում մասնակցել է զինծառայողների երդման արարողությանը։ Փաշինյանի ուղիղ եթերի…

  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այցելել է Բագրատաշենի սահմանային անցման կետ

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այցելել է Բագրատաշենի սահմանային անցման կետ

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ուղեկցությամբ հուլիսի 24-ին այցելել է Բագրատաշենի սահմանային անցման կետ: Փոխվարչապետը շրջայց է կատարել սահմանային անցակետի տարածքում, ծանոթացել պայմաններին և ծառայությունների մատուցման ընթացքին: Պաշտոնյաները տեղում հանձնարարականներ են տվել նկատված թերությունների շտկման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

  • Տարոն Մարգարյանը կկանչվի հարցաքննության․ Վանեցյան

    Տարոն Մարգարյանը կկանչվի հարցաքննության․ Վանեցյան

    Հուլիսի 19-ին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հարցերին պատասխանելիս պատասխանեց նաև այն հարցին, թե Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրավիրվել է հարցաքննության։ «Տարոն Մարգարյանը այս փուլում դեռևս չի հրավիրվել Ազգային անվտանգության քննչական վարչություն, բայց կհրավիրվի», – նշեց ԱԱԾ պետը։ Վանեցյանը նաև հավելեց, որ Տարոն Մարգարյանի անվամբ գրանցված բիզնեսներ չեն հայտնաբերել։

  • Մեկնարկել է դատախազների ընդհանուր ժողովի նիստը. ներկա է նաև վարչապետը

    Մեկնարկել է դատախազների ընդհանուր ժողովի նիստը. ներկա է նաև վարչապետը

    Հուլիսի մեկը դատախազության աշխատողի օրն է: ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն 101 տարեկան է: Այսօր Դատախազությունում գումարվել է դատախազների ընդհանուր ժողովի նիստը, որի ընթացքում քննարկվելու են մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները։ Հանդիպմանը մասնակցում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարները, ԱԱԾ, ոստիկանության պետերը և այլ ուժայիններ։ Բացման խոսքով հանդես եկավ…

  • Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերում կլինի «լեգեոներների» սահմանափակում. Վանեցյան

    Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերում կլինի «լեգեոներների» սահմանափակում. Վանեցյան

    Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերում կլինի «լեգեոներների» սահմանափակում, իսկ Բարձրագույն խմբի առաջնության անցկացման ձևաչափը կենթարկվի փոփոխության: ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև այլ կարևոր թեմաների: Մանրամասները տեսանյությում՝ https://www.youtube.com/watch?v=wwgZVVuPfFs

  • Վտանգ չկա, որ նման ներքին տեղեկությունները կարող են Հայաստանից Բաքվում հայտնվել. Վանեցյան

    Վտանգ չկա, որ նման ներքին տեղեկությունները կարող են Հայաստանից Բաքվում հայտնվել. Վանեցյան

    Հունիսի 20-ին Ազգային ժողովի նիստում ՀԱՊԿ երկրների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության մասին պայմանագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին այն մասին, թե արդյոք չկա՞ն սպառնալիքներ, որ երկրի վերաբերյալ որոշ տեղեկություններ կարող են հայտնվել Ադրբեջանում, ասաց, որ փաստաթուղթը ենթադրում է տեղեկությունների փոխանակում, երկրների համապատասխան կառույցների միջև համակարգում տեղեկատվական անվտանգության…

  • ԼՀԿ-ն առաջարկում է ԱԱԾ պետւ և Ոստիկանության պետի պաշտոնները ներառել քաղաքական պաշտոնների անվանացանկում

    ԼՀԿ-ն առաջարկում է ԱԱԾ պետւ և Ոստիկանության պետի պաշտոնները ներառել քաղաքական պաշտոնների անվանացանկում

    ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից շրջանառության մեջ է դրվել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը։…

  • Այդ սևազգեստ մարդկանց հարցը պետք է լուծել. Նիկոլ Փաշինյան

    Այդ սևազգեստ մարդկանց հարցը պետք է լուծել. Նիկոլ Փաշինյան

    Հունիսի 6-ին Կառավարության նիստի մեկնարկից անմիջապես հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ դիմելով ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին և ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին։ «Որոշ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության քարոզ։ Նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքն այն է, որ իրենք պատրաստ են բռնությամբ քաղաքական հարցեր լուծեն։ Այս ասելիքը…

  • Խորհուրդ եմ տալիս ռոումինգից օգտվելիս որևէ մեկը ավել-պակաս բան չխոսի հեռախոսով. Արթուր Վանեցյան

    Խորհուրդ եմ տալիս ռոումինգից օգտվելիս որևէ մեկը ավել-պակաս բան չխոսի հեռախոսով. Արթուր Վանեցյան

    Հունիսի 5-ին ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ԱԱԾ տնօրենից հետաքրքրվեց իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի գաղտնալսման պատճառներին: ԱԱԾ պետն ասաց. «Ժամանակակից աշխարհում հեռախոսային խոսակցությունների հարյուր տոկոսանոց գաղտնիության ապահովում գրեթե անհնար է։ Կան հարյուրավոր դեպքեր, երբ գաղտնալսվել են երկրների առաջնորդներ։ Հավատացեք, որ հազարավոր դեպքերի մասին չեն…

Գովազդ