ԱԱԾ

  • Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին, նշեց, որ խմբակցությունում նոր կառուցվածքային փաթեթը դեռ չի քննարկվել մեկ պարզ պատճառով՝ այն դեռևս իրենց մոտ չէ. «Մենք դեռ չգիտենք, թե մի քանի նախարարությունների ձևաչափն ինչպես է լինելու: Այդ պարագայում քննարկումներ սկսել ուղղակի չենք կարող»,- նշեց Մակունցը:Մանրամասները՝ տեսանյութում. Աղբյուր ՝ galatv.am

    Ուժային կառույցները չպետք է ունենան քաղաքական ուղղորդում
  • Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում, վերջին մեկ ամսվա ընթացքում, հանրապետության տարբեր մարզերի բնակիչներ ինքնակամ հանձնել են մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: Մասնավորապես, դեկտեմբեր-հունվար ամիսներին ՀՀ Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի մի շարք քաղաքացիներ ՀՀ ԱԱԾ մարզային վարչություններ ինքնակամ ներկայացրել են մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում՝ հակատանկային նռնականետեր, ինքնաձիգեր,…

    Ինքնակամ հանձնվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք. ԱԱԾ
  • Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և այն համարում անհիմն։ Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Պետության համար բարձրագույն իրավական ակտ է համարվում Սահմանադրությունը, և յուրաքանչյուր ոտնձգություն նրա դեմ ոտնձգություն է երկրի քաղաքացու, պետականության դեմ և քրեորեն դատապարտելի է։ Մարտի 1-ի գործով քննության շրջանակներում իրավագիտորեն ոչինչ չասող մեղադրանքները, ուղղորդվող դատական գործընթացները, մարդու…

    «Ինչպես մեղադրանքի առաջադրման ժամանակ, այնպես էլ հիմա պնդում եմ, որ այն անհիմն է, և չեմ ընդունում», – Սեյրան Օհանյան
  • «Իմ անձնական դիրքորոշումը արդեն ներկայացվել է իմ ներկայացրած առաջարկներով: Ես կարծում եմ, որ ԱԱԾ-ն այնուամենայնիվ պետք է մնա վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության մասը դեռ կարելի է քննարկել»,- 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ ասել է  ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։ Արարատ Միրզոյանը նաև հավելել է, որ այդ հարցը կառավարության…

    «Ես կարծում եմ, որ ԱԱԾ-ն այնուամենայնիվ պետք է մնա վարչապետի ենթակայության ներքո», – Արարատ Միրզոյան
  • Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր համացանցից տեղեկացա, որ Արցախում դաժան ծեծի է ենթարկվել ֆրանսահայ միասեռական։ Լուրը շատ տխրեցրեց, հիշեցի Շուռնուխի դեպքն ու մտածում էի, թե ինչպիսի, ամենավատ իմաստով, պահպանողական հասարակություն ունենք։ Սակայն քիչ առաջ կարդացի Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի կողմից տարածված, լուրը քարը քարի վրա չթողնող,…

    «Կյանքումս առաջին անգամ դիմում եմ ԱԱԾ», – Ավետիք Իշխանյան
  • «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը մտադիր է դատական հայց ներկայացնել Հայաստանի ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության դեմ, քանի որ այդ կառույցները 2012 թվականից իրեն ապօրինի գաղտնալսել են, իսկ ինքն այդ մասին իմացել է ընդամենը «Սասնա ծռեր» խմբի դատավարության ընթացքում: Հաղորդում է Infocom-ը։

    Կարո Եղնուկյանը մտադիր է հայց ներկայացնել ԱԱԾ-ի և ոստիկանության դեմ
  • Իրավական պետություն կառուցելու թիվ մեկ ցուցանիշը կլինի ԱԱԾ գործունեության ցուցանիշի գրանցումը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: «ԱԱԾ-ն պետք է հրաժարվի խորհրդային միության «ԿԳԲ» միտումից, այլապես մենք կմտածենք, որ ԱԱԾ-ն շարունակելու է որպես գործիք օգտագործվելու այլախոհների և քաղաքական ընդդիմադիրների դեմ», – ասաց Սաքունցն՝ ընդգծելով, որ քանի դեռ այդ գնահատականը չի տրվել ԱԱԾ-ի…

    ԱԱԾ-ն չպետք է լինի վարչապետին կից ծառայություն. Ավետիք Իշխանյան
  • Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը՝ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

    Բակո Սահակյանը ընդունել է Արթուր Վանեցյանին
  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ԱԱԾ մի շարք աշխատակիցներ արժանացել են պետական պարգևների: ՀՀ նախագահի հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 17-րդ, 19-րդ,…

    Նախագահի հրամանով՝ մի շարք ԱԱԾ աշխատակիցներ արժանացել են պետական պարգևների
  • «Կոնգրես» հյուրանոցը գնվել է ապօրինի ձեռք բերված գումարներով, այդ մասով քրեական գործը հարուցված է փողերի լվացման հատկանիշներով, այսօր Ծաղկաձորում լրագողների հետ հանդիպմանը հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, փոխանցում է aysor.am-ը։ Նա հիշեցրեց, որ իր ասուլիսներից մեկում թյուրիմացություն է եղել իր հայտարարությունը, թե «Կոնգրես» հյուրանոցի ձեռբերումը կոռուպցիոն շղթայով է ձեռք բերվել։ «Պարոն Սեդրակ Քոչարյանը…

    Ռոբերտ Քոչարյանի որդին փողերի լվացման գործով վկա է. Արթուր Վանեցյան
  • ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Պրահայում հայտնաբերված Նարեկ Սարգսյանն առաջիկայում կվերադառնա Հայաստան ու կկանգնի դատարանի առաջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Ինչպես է Նարեկ Սարգսյանը ձեռք բերել Գվատեմալայի քաղաքացու անձնագիրը, այս պահին մեզ հայտնի չէ: Առաջիկայում նա կվերադառնա Հայաստան և կկանգնի դատարանի առաջ»,- ասաց Վանեցյանը:…

    Պրահայում հայտնաբերված Նարեկ Սարգսյանն առաջիկայում կվերադառնա Հայաստան ու կկանգնի դատարանի առաջ
  • Հայաստանի պետական կառույցների կայքերի ուղղությամբ 2018-ի 11 ամիսների ընթացքում հաքերային հարձակման 3 միլիոն փորձ է կատարվել, ինչն աննախադեպ ցուցանիշ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի պետ գնդապետ Արմեն Քինակցյանը: «Խոսքը վերաբերում է պետական կառույցների կայքերի վրա հարձակումների փորձերին, որոնք գտնվում են ԱԱԾ-ի վերահսկողության տակ: Այդ հարձակումները…

    Գրանցվել է պետական կառույցների կայքերի ուղղությամբ հաքերային հարձակման փորձերի աճ. ԱԱԾ
  • Հայաստանում 1993 թվականից մինչև հիմա դատապարտվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված ու նրանց պատերով Հայաստանում աշխատանք իրականացրած երկու տասնյակից ավելի մարդ: Արմենպրեսի հաղորդմամբ, այս մասին լրատվամիջոցների համար նախատեսված սեմինարի ընթացքում նշեց ԱԱԾ մայոր Տիգրան Դավիթավյանը: «Այդ մարդիկ աշխատել են Ադրբեջանի օգտին, ռազմական ու գիտատեխնիկական ոլորտներին վերաբերող տեղեկություններ են հավաքել, դիվերսիաներ ու մահափորձեր են ծրագրել»,-…

    Ադրբեջանի պատվերով ՀՀ-ում գործունեություն իրականացրած երկու տասնյակից ավելի մարդ է դատապարտվել
  • Ազգային Անվտանգության ծառայությունը այսուհետև ներկայանալու է նոր կայքով՝ www.sns.am: ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, ԱԱԾ գնդապետ Արմեն Քինակցյանն, այսօր լրագրողներին ներկայացնելով նոր կայքը, տեղեկացրեց, որ այն ինֆորմատիվ է, բոլոր տեղեկությունները՝ հասանելի։  «Այս կայքը հասանելիության սահմաններում ինֆորմատիվ է», – ասաց ԱԱԾ պաշտոնյան։  Կան առանձին խորագրեր՝ ըստ կառույցի գործունեության ոլորտների՝ հետախուզություն, հակահետախուզություն, հակահաբեկչություն։  Քինակցյանի խոսքով, գործունեության նոր ուղղություն…

    ԱԱԾ-ն նոր կայք ունի
  • Galatv.am-ը գրում է. «Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Արթուր Վանեցյանը շարունակում է կատարել ԱԱԾ տնօրենի իր պարտականությունները»: Նման պատասխան տվեց ԱԱԾ տնօրենի մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը ԳԱԼԱ-ի այն հարցին ի պատասխան, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, ըստ որի՝ ԱԱԾ ներկայիս տնօրեն Արթուր Վանեցյանն առաջիկայում նշանակվելու է ՀՀ փոխվարչապետ, իսկ ԱԱԾ տնօրեն դառնալու…

    Արթուր Վանեցյանը չի նշանակվի փոխվարչապետ