Աբխազիա
Աբխազիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ նախագահի հրաժարականի պահանջով
Վրաստանի ինքնահռչակ և Ռուսաստանի կողմից ճանաչված Աբխազիայի Հանրապետությունում լարված իրավիճակը շարունակվում է։ Ցուցարարները հրաժարվում են լքել ուրբաթ օրը գրոհած խորհրդարանի շենքը։ Բողոքի ակցիաները սկսվել են Մոսկվայի հետ կնքված ներդրումային համաձայնագրի դեմ, որը, ըստ ցուցարարների, նախագահ Ասլան Բժանիան օգտագործում է իր իշխանությունը ամրապնդելու համար։ Նախագահ Բժանիան առաջարկել է հրաժարական տալ և արտահերթ ընտրություններ հայտարարել, եթե ցուցարարները…
Աբխազիայում՝ Գագրայի ջրերում, ռուս զբոսաշրջիկներ են խեղդվել
Աբխազիայում՝ Գագրայի ջրերում, երկու ռուս զբոսաշրջիկներ խեղդվել են ծովում, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայության ղեկավար Ռոման Լաբիին։ «Մեկը Տյումենի մարզի բնակիչ է, իսկ մյուսը՝ Մոսկվայի»,- մանրամասնել է գերատեսչության ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ ՌԴ քաղաքացիների մահվան պատճառները պարզվում են։
Պուտինը փոխվարչապետի հետ քննարկել է այլ երկրների հետ ավիահաղորդակցության մասին հարցերը
РБК-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի հետ քննարկել է այլ երկրների հետ ավիահաղորդակցության վերսկսմանն առնչվող հարցերը։ ՌԴ նախագահը այս մասին հայտարարել է այսօր կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ: «Մենք ձեզ հետ արդեն խոսել ենք այն մասին, թե ինչ տեմպերով ու որ երկրների հետ ենք բացելու հետագա ավիացիոն հաղորդակցությունը»,- ասել է ՌԴ նախագահը՝…
Աշխարհում կորոնավիրուսից առողջացածների թվին զուգահեռ աճում են վարակվածության դեպքերը. ՏԱՍՍ
Աշխարհում կորոնավիրուսով վարակավածության գրանցվել է մոտ 1.5 միլիոն դեպք, այսինքն` յուրաքանչյուր 100 հազար մարդու հաշվով մոտ 19 վարակված։ Ի տարբերություն անցած շաբաթվա, երբ դեպքերը կրկնապատկվել էին, այս շաբաթ հաստատված դեպքերն աճել են մեկուկես անգամ: Առողջացածների թիվը շարունակում է ավելանալ՝ մեկ շաբաթվա ընթացում առողջացած պացիենտների թիվը կազմել է մոտ 357 հազար։ Դրական դինամիկային զուգընթաց աճում են…
Աբխազիայում ժամանակավորապես փակել են շուկաները, սրճարանները, երթևեկությունը դադարեցվել է
Մարտի 27-ից ապրիլի 7-ը Աբխազիայում նախագահի աշխատակազմը հայտնել է, որ կորոնավիրուսը կանխելու նպատակով երթևեկությունը դադարեցվել է, շուկաները փակվել են, իսկ հասարակական տրանսպորտի աշխատանքը կանգնեցվել է։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Աբխազիայի կառավարությունը կարանտինային միջոցառումներ է նախաձեռնել կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Աբխազիայում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան: Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ…
Աբխազիայում մեկնարկել են նախագահական ընտրությունների նախապատրաստման աշխատանքները
Աբխազիայում սկսվում է նախաձեռնող խմբերի և կուսակցությունների գրանցումը, ինչպես նաև մարտի 22-ին նշանակված պետության ղեկավարի կրկնակի ընտրություններում նախագահի թեկնածուների առաջադրումը, որը կտևի մինչև փետրվարի 11-ը: Այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտարական հանձնաժողովի ղեկավար Թամազ Գոգիան: Աբխազիայի ԿԸՀ-ն նախագահի կրկնակի ընտրություններ է նշանակել վարչական իրավախախտումների Գերագույն դատարանի վերաքննիչ կոլեգիայի հունվարի 10-ի որոշման հիման վրա, որը…
Խաջիմբան չի առաջադրվի Աբխազիայում առաջիկա նախագահական ընտրություններին
Հրաժարական տված Ռաուլ Խաջիմբան մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել Աբխազիայի նախագահի կրկնական ընտրություններում, որոնք նշանակված են մարտի 22-ին: Այս մասին հայտնել է հանրապետության փոխնախագահ Ասլան Բարցիցը։ «Ռաուլ Ջումկովիչն իր երկրի քաղաքացին է, նա մնում է իր երկրում: Դա չի նշանակում, որ նա նստելու է ձեռքերը ծալած, նա մասնակցելու քաղաքական գործընթացին, որպեսզի երկրում կարգուկանոն և օրինականություն…
Աբխազիայի խորհրդարանը ընդունել է նախագահի հրաժարականը
Աբխազիայի խորհրդարանն ընդունել է երկրի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի մասին հայտարարությունը: Նշենք, որ Խաջիմբայից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել նաև Աբխազիայի փոխնախագահ Ասլան Բարցիցը: Այս մասին տեղեկացնում է հանրապետության նախագահի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ Ռաուլ Խաջիմբան պետության ղեկավարի լիազորությունները վայր է դրել հունվարի 12-ին եւ համապատասխան հայտարարությունն ուղարկել է հանրապետության խորհրդարան: Նրա պաշտոնաթողությունից հետո հանրապետության…
Աբխազիայի ԿԸՀ-ն կարող է հայտարարել նախագահական նոր ընտրությունների անցկացման մասին
Աբխազիայում կարող են անցկացվել նախագահական նոր ընտրություններ։ Այս մասին ասել է ընդդիմադիր ուժերի դաշինքի առաջնորդ Ասլան Բժանիան՝ հավելելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը տեղի կունենա այսօր: «Մարդիկ ԿԸՀ-ից սպասում են ընտրությունների օրը նշանակելու մասին օրինական որոշման կայացմանը: Դա այն է, ինչը մտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատականությունների շրջանակի մեջ: Մենք ակնկալում ենք այդ որոշումն այսօր»,-ասել…
Աբխազիայի նախագահի նստավայրից զենքեր են կորել
Ավելի քան 50 միավոր զենք, այդ թվում՝ նռնակներ, ատրճանակներ, նռնականետեր են կորել Աբխազիայի նախագահի նստավայրում զենքի պահպանման հատուկ սենյակը բացելուց հետո։ Այս մասին TACC-ին հայտնել է երկրի ԱԽ քարտուղար Մուհամեդ Կիլբան։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ցուցարարները վերցրել են նախագահի աշխատակազմի շենքում եղած զենքը՝ բացելով սենյակը, որտեղ այն պահպանվում էր։ Սակայն Սուխումում բողոքի ցույցերի…
Աբխազիայում առկա լարվածությունը հայ համայնքի վրա վտանգավոր ազդեցություն չի կարող ունենալ
Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում տեղի ունեցող ցույցերին հայ համայնքը ներգրավված չէ։ Այս մասին հայտնել է Աբխազիայի հայերի միության ղեկավար Խաչիկ Մինասյանը։ Խաչիկ Մինասյանն ասաց, որ մայրաքաղաքում առկա լարվածությունը հայ համայնքի վրա որևէ վտանգավոր ազդեցություն չի կարող ունենալ. «Հայ անհատներ, իհարկե, կլինեն ցույցերում, սակայն համայնքը ներգրավված չէ։ Մենք չենք խառնվում երկրում տեղի ունեցող այդ իրադարձությանը։ Դիրքորոշում ունենալ…
Աբխազիայի խորհրդարանը կոչ է արել նախագահին հրաժարական տալ
Աբխազիայի խորհրդարանի պատգամավորները որոշման նախագիծ են ընդունել, որով դիմում են երկրի նախագահ Ռաուլ Հաջիմբային և առաջարկելում նրան հրաժարական տալ։ Նախագծի ընդունմանը կողմ է քվեարկել 19 պատգամավոր, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 1, հայտնում է «Sputnik-Աբխազիա»-ն։ Նախագահի հրաժարականը պահանջում են ցուցարարները, որոնք ներխուժել են նրա նստավայր և արգելափակել այն։ Ներխուժման ժամանակ աշխատակիցներն արդեն այնտեղ չեն եղել։ Հաջիմբան ԱԽ…
Տավուշի «Արար» ծրագրի ավանդական երգի խումբը ելույթներ կունենա Վրաստանում և Աբխազիայում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Արար․ ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը ՀՀ մարզերում» ծրագրի շրջանակում ՀՀ Տավուշի մարզի Այրում համայնքում գործում է ավանդական երգի խումբ, որտեղ հաճախում են Այրում և շրջակա Բերդավան, Լճկաձոր, Բագրատաշեն համայնքների 25 երեխաներ` երգի ուսուցչուհի Սոնա Մուղդուսյանի ղեկավարությամբ: «Միասին երգչախումբ» ծրագրի շրջանակում, հոկտեմբերի 8-18-ը խումբը…
Աբխազիան բացում է Վրաստանի հետ սահմանը
ՌԴ ԱԳՆ-ը հայտնել է, որ Աբխազիան որոշում է կայացրել Վրաստանի հետ սահմանը հատելու ժամանակավոր սահմանափակումները չեղարկել: Ավելի վաղ Աբխազիան այդ սահմանափակումները կիրառել էր՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Ինչպես նշվում է, Աբխազիան նման որոշումը կայացրել է Կովկասում անվտանգության և կայունության հարցով ժնևյան քննարկումների փուլում: «Աբխազական կողմը տեղեկացրել է Վրաստանի հետ սահմանը հատելու հետ կապված ժամանակավոր սահմանափակումների վերացման…
Ուկրաինան իր քաղաքացիներին կոչ է արել ԼՂՀ այցելելիս առաջնորդվել Ադրբեջանի օրենսդրությամբ
Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ իր քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, Աբխազիա և Հարավային Օսիա այցելելուց՝ հավաստելով, թե պաշտոնական Կիևն անփոփոխ կերպով է ճանաչում Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով: «Ուկրաինայի արտգործնախարարությունը իր քաղաքացիներին հետևողականորեն խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա և Հարավային Օսիա այցելելու…