Աբխազիայում կարող են անցկացվել նախագահական նոր ընտրություններ։ Այս մասին ասել է ընդդիմադիր ուժերի դաշինքի առաջնորդ Ասլան Բժանիան՝ հավելելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը տեղի կունենա այսօր:
«Մարդիկ ԿԸՀ-ից սպասում են ընտրությունների օրը նշանակելու մասին օրինական որոշման կայացմանը: Դա այն է, ինչը մտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատականությունների շրջանակի մեջ: Մենք ակնկալում ենք այդ որոշումն այսօր»,-ասել է Բժանիան:
Բացի այդ, ընդդիմադիր ուժերի առանջորդն ընդգծել է, որ Ռաուլ Հաջիմբան չի կարող կատարել նախագահի պարտականությունները մինչև ընտրությունների անցկացումը:
«Այդ կարծիքը գերակշռող է ցուցարարների և Աբխազիայի բնակչության մեծամասնության շրջանում»,-ասել է նա:
Ասլան Բժանիան նշել է, որ այժմ կարևորագույնը որոշումն է, որը կկայացնի ԿԸՀ-ը, այնուհետև ընդդիմությունը կձեռնարկի ուրիշ գործողություններ քաղաքական ճնգաժամից երկիրը դուրս բերելու համար:
«Եթե այսօր Հաջիմբան չհայտարարի, որ վայր է դնում իր լիազորությունները, ապա մարդկանց գործողությունները կդառնան անկառավարելի»,-ամփոփել է Բժանիան: