Գովազդ

Խաջիմբան չի առաջադրվի Աբխազիայում առաջիկա նախագահական ընտրություններին

Ամենադիտվածներ

Խաջիմբան չի առաջադրվի Աբխազիայում առաջիկա նախագահական ընտրություններին

Հրաժարական տված Ռաուլ Խաջիմբան մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել Աբխազիայի նախագահի կրկնական ընտրություններում, որոնք նշանակված են մարտի 22-ին: Այս մասին հայտնել է հանրապետության փոխնախագահ Ասլան Բարցիցը։

«Ռաուլ Ջումկովիչն իր երկրի քաղաքացին է, նա մնում է իր երկրում: Դա չի նշանակում, որ նա նստելու է ձեռքերը ծալած, նա մասնակցելու քաղաքական գործընթացին, որպեսզի երկրում կարգուկանոն և օրինականություն լինի»,-ասել է նա:

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան պետության ղեկավարի լիազորությունները վայր է դրել հունվարի 12-ին և համապատասխան հայտարարությունն ուղարկելէ հանրապետության խորհրդարան: Երկրի բնակիչներին հղած իր ուղերձում նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն, սակայն նշել է, որ երկրում մնացել են չլուծված շատ խնդիրներ:

Ամենաթարմ