Աբովյան-Պուշկին խաչմերուկ
Այսօր՝ ժամը 21:00-ից, փակ կլինի Աբովյան-Պուշկին խաչմերուկից Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածը
Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 10-ին` ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 11-ը՝ 07:00-ն, փակ կլինի Աբովյան-Պուշկին խաչմերուկից Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

