Աբովյան քաղաք
Դանակահարություն՝ Աբովյան քաղաքում. կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 34-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019 թվականի մայիսի 14-ին` ժամը 18:45-ին, «Ռ.Հարությունյանի անվան Աբովյան ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի և որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի՝…
Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ այլևս ունենք 6 գրանցված թեկնածուներ. Ռոմանոս Պետրոսյան
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Աբովյանում կայանալիք քաղաքապետի ընտրությունների մասին. «Բարի առավոտ, Կոտա՛յք։ Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ կայքից` Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ այլևս ունենք 6 գրանցված թեկնածուներ։ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված է գրանցված յուրաքանչյուր թեկնածուի առաջադրման և ընտրապայքար ծավալելու անքակտելի իրավունքը, ըստ այդմ էլ`ինքս էլ որպես Աբովյանի քաղաքացի նաև, ողջունում եմ…
Աբովյան քաղաքում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Մայիսի 6-ին, ժամը 01:04-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Լոնդոն» կոչվող խանութի մոտակայքում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Mercedes E մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Գ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից…
Հրդեհ Աբովյանում
Փետրվարի 3-ին՝ ժամը 01:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որր հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 46 շենքի բնակարաններից մեկում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:55-ին, մարվել՝ 02:16-ին: Տան հյուրասենյակում մասամբ այրվել են մեկ բազմոց,…
Ընտանեկան վիճաբանություններից հոգնած 43-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել
168.am լրատվականի փոխանցմամբ երեկ երկոյան «սուր էկզոգեն քիմիական թունավորում ժավելով» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Աբովյան քաղաքի 43-ամյա բնակչուհին։ Վերջինիս հայրը հայտնել է, որ աղջկա նախկին ամուսինն ամեն օր անհանգստացնում է իրենց, որի պատճառով աղջիկը ժավել է խմել: Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեպքի օրը կինը հեռախոսով խոսել է նախկին ամուսնու…