Աբովյան
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրամանով արդարադատության գնդապետ Արմեն Դաշյանն ապրիլի 25-ին ազատվեց զբաղեցրած պաշտոնից և փոխադրման կարգով նշանակվեց ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում: Ապրիլի 26-ին ՀՀ ԱՆ ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանը ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ներկայացրեց հիմնարկի նորանշանակ պետ Ա. Դաշյանին: Շնորհակալություն հայտնելով նախկին պետ, ներկայումս արդեն «Արմավիր»…
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի 22-ին՝ ժամը 10։00-16։00-ն դադարեցվելու է Աբովյան քաղաքի 1-ին, 2-րդ միկրոշրջանների և Սարալանջ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 28-ամյա երիտասարդի սպանության մի շարք հանգամանքներ: Երկու անձ կալանավորվել է: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի փետրվարի 24-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի առաջին դաշտում հայտնաբերվել է արական սեռի դի` կրծքավանդակի աջ և ձախ կեսի կողմնային մակերեսներին և աջ…
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում քաղաքացիներին տեղեկացրել է, որ Հրազդանի և Աբովյանի բժշկական կենտրոններում քաղաքացիներին սպասարկում են արդեն շտապօգնության 2 բրիգադներ: «Շտապ բժշկական օգնության ծառայությունների որակը համարում եմ կարևորագույնը՝ առողջության առաջնային պահպանության և հանրային անվտանգության տեսանկյունից: Արդեն մի քանի ամիս է, ինչ Հրազդանի և Աբովյանի բժշկական կենտրոնները հնարավորություն ունեն շտապօգնության կանչերը սպասարկել երկու լիարժեք…
Կառավարությունը հանրային գերակա շահ ճանաչեց Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքները: Որոշումը հնարավորություն է տալիս ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերացվեն կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիսացող բնակելի ֆոնդը և հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը:…