fbpx
Խախտումներ

Այս դիտորդ ՀԿ-ներն աջակցում են ԲՀԿ-ին (armVote)

ԿԸՀ կայքում գրանցվել է 22 տեղական հասարակական կազմակերպություն, որոնց դիտորդների ընդհանուր ցանկը մոտավորապես կազմում է 17,800 հոգի: Այս դիտորդներից միայն 10,800-ը ներկայացնում է երկու կազմակերպություն՝ «Միացյալ առաջնորդների պալատ» և «Աբովյանի ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպությունները, որոնք գրանցել են առավելագույն թվով դիտորդներ: Այս մասին տեղեկացնում է armVote (Telegram)-ը։

Նշված կազմակերպություններից առաջինի ղեկավարը Լիաննա Մանուկյան է, որը ՀՀ երիտասարդական խորհրդարանի ԲՀԿ խմբակցության քարտուղարն է: Երկրորդ ՀԿ-ն նախագահում է Վեներա Գյուլինյանը, որը ԲՀԿ-ի կողմից առաջադրվել է Կոտայքի մարզի թիվ 10 տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում:

Այս հասարակական կազմակերպություններն ակտիվորեն և հրապարակայնորեն աջակցում են ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկին, ինչն արգելված է դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն:

Այսինքն, ԿԸՀ-ն պատշաճ չի ստուգել դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների գործունեությունը և հաշվի չի առել ՀՀ ընտրական օրենսգրքի հնարավոր խախտումները՝ չնայած «Հետք» հասարակական կազմակերպության և «Ականատես» դիտորդական առաքելության ահազանգերին՝ առնվազն «Միացյալ առաջնորդների պալատի» մասով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ