աբորտ

  • «Կյանքը նվեր է». Փոխնախագահ Վենսը և Խոսնակ Ջոնսոնը մասնակցում են «Երթ հանուն կյանքի» 2026-ին

    «Կյանքը նվեր է». Փոխնախագահ Վենսը և Խոսնակ Ջոնսոնը մասնակցում են «Երթ հանուն կյանքի» 2026-ին

    Տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվեցին Վաշինգտոնում՝ մասնակցելու «Երթ հանուն կյանքի» 53-րդ ամենամյա միջոցառմանը, որին ելույթներով մասնակցեցին փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։ Երթը, որի թեման էր «Կյանքը նվեր է», ընդգծում է շարժման հանձնառությունը՝ վերջ դնելու աբորտներին և խրախուսելու կյանքի սրբության մշակույթը։

  • Հայաստանում սեռով պայմանավորված աբորտները նվազել են. ԱՆ

    Հայաստանում սեռով պայմանավորված աբորտները նվազել են. ԱՆ

    Հոկտեմբերի 11-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել, որ Հայաստանում սեռով պայմանավորված աբորտները նվազել են։ «Ըստ ԱՀԿ-ի` աղջիկ/տղա նորածինների հարաբերակցությունը պետք է լինի 100/106: Հայաստանում 2008-ից 2012 թվականներին հարաբերակցությունը եղել է 100/115: 2019 և 2020 թվականներին նկատվել է դրական միտում սեռով պայմանավորված աբորտների նվազման առումով. հարաբերակցությունը կազմել է 100/110, իսկ 2021 թվականի առաջին վեց ամսվա ցուցանիշը 100/108…

  • Հս․ Իռլանդիայում օրինականացրել են աբորտները և միասեռ ամուսնությունները

    Հս․ Իռլանդիայում օրինականացրել են աբորտները և միասեռ ամուսնությունները

    Մեծ Բրիտանիայի ողջ տարածքում օրինականացրել են աբորտներն ու միասեռ ամուսնությունները։ Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքին: Համապատասխան շտկումներն ամռանն առաջարկել են Լեյբորիստական կուսակցության պատգամավորները: Կեսգիշերին շտկումներն ուժի մեջ են մտել, որից հետո հյուսիսիռլանդացի պատգամավորները չեն կարողացել արգելափակել դրանք: «Կանանց համար անվտանգ աբորտի իրավունքն ու միասեռ ամուսնություններն այժմ օրինական են Հյուսիսային Իռլանդիայում»,-Twitter-ում հաստատել է լեյբորիստների…

  • Տեխասի քաղաքներից մեկում արգելել են աբորտները

    Տեխասի քաղաքներից մեկում արգելել են աբորտները

    ԱՄՆ Տեխաս նահանգի Վասկոմ քաղաքում հինգ տղամարդուց բաղկացած հանձնաժողովը տեղի բնակչուհիներին արգելել է աբորտի դիմել: Այս մասին հաղորդում է BBC-ն։ Հանձնաժողովն աբորտներն արգելելու որոշում է կայացրել։ Բացառություն են կազմում դեպքերը, երբ տեղի է ունեցել բռնաբարություն, ինցեստ, ինչպես նաև եթե երեխայի կամ մոր կյանքին վտանգ է սպառնում։ Չի բացառվում, որ արգելքը բողոքարկեն դատարանում։ Քաղաքային հանձնաժողովը նաև…

  • Միսիսիպիում արգելափակվել է հղիության արհեստական դադարեցման օրենքը

    Միսիսիպիում արգելափակվել է հղիության արհեստական դադարեցման օրենքը

    Միսիսիպիի դաշնային դատարանը ժամանակավորապես արգելափակել է նահանգի օրենքը «պտղի սրտի բաբախի մասին», որն արգելում է ընդհատել հղիությունը հղիության վեցերորդ շաբաթից հետո։ Այս մասին տեղեկացնում է ABC News հեռուստաալիքը։ Շրջանային դատարանի դատավոր Քառլթոն Ռիվզը հայտարարել է, որ մայիսին ընդունված օրենքը խոչընդոտում է կանանց ազատ ընտրությանը, որը գլխավորն է մարդու արժանապատվության և անկախության համար։ Օրենքը պետք է…

  • Ալաբամայում աբորտն արգելող օրենքը վիճարկել են դատարանում

    Ալաբամայում աբորտն արգելող օրենքը վիճարկել են դատարանում

    Ամերիկայի քաղաքացիական ազատությունների հեղինակավոր միությունը (ACLU) հայտարարել է, որ աբորտն արգելող օրենքի պատճառով դատի է տալիս Ալաբամա նահանգի իշխանություններին: Հայցին միացել է երկրում աբորտների խոշորագույն կատարողը՝ Ընտանիքի պլանավորման ամերիկյան դաշնությունը: «Մենք մարտահրավեր ենք նետում օրենքին, որը գրեթե բոլոր դեպքերում արգելում է աբորտները և ծառայությունների մատուցման համար պատժում է բժիշկներին մինչև 99 տարի ժամկետով», -նշվում է…

  • ԱՄՆ-ում երթեր են ընթացել ընդդեմ աբորտի իրավունքի սահմանափակման

    ԱՄՆ-ում երթեր են ընթացել ընդդեմ աբորտի իրավունքի սահմանափակման

    Երկուշաբթի ամբողջ Միացյալ Նահանգներով ընթացել են երթեր ընդդեմ աբորտի իրավունքի սահմանափակման: Դժգոհության ալիք է առաջացրել նախօրեին Ալաբամա նահանգում ընդունված օրենքը, որն առավելագույնս սահմանափակում է կանանց աբորտի իրավունքները: Բողոքի նման ցույցերից մեկը տեղի է ունեցել Վաշինգտոնում Գերագույն դատարանի շենքի մոտ, որը 46 տարի առաջ որոշում էր ընդունել հանրահայտ «Ռոուն ընդդեմ Ուեյդի» գործով: Այն աբորտի իրավունքը հաստատել…