Ագային ժողով
Միրզոյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարի հետ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Արարատ Միրզոյանը: «Երկկողմ հարաբերությունների քննարկումից զատ նախարարին եմ տեղեկացրել նախօրեին Ադրբեջանի կողմից կատարած սահմանային ոտնձգության մասին, ինչին ի պատասխան՝ Լանդսբերգիսը խոր անհանգստություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և վստահեցրել, որ Եվրամիությունը գործուն…
Արցախի ԱԺ-ն հյուրընկալել է Հայաստանում ՄԻԵԴ-ի ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը
Մարտի 12-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին: Քննարկվել են ետպատերազմյան իրողությունների հետ կապված հարցեր: Արցախի խորհրդարանի ղեկավարը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող գերեվարված մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը՝ առաջնային համարելով նրանց շուտափույթ հայրենիք վերդարձնելու հարցը: Եղիշե Կիրակոսյանը ընդգծել է,որ հարցը օրակարգում է, և ամեն ջանք…
ԱԺ նախագահը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներին: Այս մասին Արարատ Միրզոյանը հայտնել է Facebook-ի իր էջում: «Գործընկերներիս՝ Բաբկեն Թունյանի և Արտակ Մանուկյանի հետ հանդիպել եմ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում լսել եմ գործարարների մտահոգությունները, ներկայացրել մի շարք արդիական հարցերի պատասխաններ, մտքեր փոխանակել տնտեսական և քաղաքական…
2021 թվականին ՀՀ ՀՔԾ-ի կարիքների համար նախատեսվում է 831.6 միլիոն դրամ հատկացնել
Հայաստանի Ազգային ժողովում ֆինանսավարկային 7 բյուջետային, ինչպես նա7 պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը հայտնեց, որ 2021 թվականին Հատուկ քննչական ծառայության կարիքների համար նախատեսվում է 831.6 միլիոն դրամ հատկացնել, ինչը 93.8 մլն դրամով կամ 12.8 տոկոսով ավել է 2020 թվականին հատկացված…
Հայկական բանակը ապացուցում է՝ որքան արդյունավետ կարող է լինել փոքր պետությունը․ Արման Բաբաջանյան
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Հայկական բանակը իրականացնում է գլոբալ նշանակության առաքելություն, գործողության մեջ ապացուցում է, թե որքան արդյունավետ և կարևոր կարող է լինել փոքր պետությունը և ինչպես կարող է այդպիսի պետությունն իր համեստ , բայց մեծ նպատակադրումներով դառնալ աշխարհի գլոբալ խաղացողների արժանավոր գործընկեր»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/arman.babajanyan.92/posts/3876366595725776
Նպատակ ունենք մեկ գրասենյակում ստեղծելու սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ. փոխնախարար
Կառավարության ծրագրում ամրագրված է՝ մինչև 2023թ. վերացնել ծայրահեղ աղքատությունը և նվազեցնել աղքատությունը: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին որոշման նախագիծը ներկայացնելիս։ «Կառավարության ծրագրին համահունչ՝ կառուցվածքային փոփոխություններ ենք ձեռնարկել, որոնք շատ էական բարեփոխումներ են: Նպատակ ունենք մեկ գրասենյակում ստեղծելու սոցիալական…








