Միրզոյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարի հետ

Ամենադիտվածներ

Միրզոյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարի հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Արարատ Միրզոյանը:

«Երկկողմ հարաբերությունների քննարկումից զատ նախարարին եմ տեղեկացրել նախօրեին Ադրբեջանի կողմից կատարած սահմանային ոտնձգության մասին, ինչին ի պատասխան՝ Լանդսբերգիսը խոր անհանգստություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և վստահեցրել, որ Եվրամիությունը գործուն քայլեր կձեռնարկի այս կապակցությամբ»,- գրել է Միրզոյանը։

https://www.facebook.com/President.Parliament.AM/posts/4185771564794609

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ