ԱԳՆ

  • Բաքվում տեղի ունեցած ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳՆ. «Այս օրերին հիշատակվում է Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտումների և զանգվածային տեղահանությունների 35-րդ տարելիցը։ Մեկ շաբաթվա ընթացքում, ադրբեջանական կազմակերպված խմբերը լիակատար անպատժելիության միջավայրում և ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ ու աջակցությամբ, ինչպես նաև խորհրդային իշխանությունների լիակատար անգործության պայմաններում հայերի նկատմամբ իրականացրին զազրելի ոճրագործություններ: Հայերի…

    ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ․ 400,000 հայ արտաքսվել է Ադրբեջանից
  • ՀՀ արտաքին գործերի նախարարը դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով կմեկնի Նիդերլանդների Թագավորություն՝ մասնակցելու Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) մասնակից պետությունների 23-րդ վեհաժողովի նիստին։ Հայաստանի անդամակցությունը ՄՔԴ-ին այս տարվա փետրվարին նշանակալի իրադարձություն էր, ինչը ամրապնդեց երկրի ներգրավվածությունը միջազգային արդարադատության համակարգում։ Հաագայում կայանալիք վեհաժողովը առաջին մեծ հարթակն է, որտեղ Հայաստանի ներկայացուցիչը մասնակցելու է ՄՔԴ-ի շրջանակներում։ Նախարարի այցի ընթացքում նախատեսվում…

    ԱԳ նախարարը Հաագայում կմասնակցի ՄՔԴ մասնակից պետությունների 23-րդ վեհաժողովի նիստին
  • ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) խոսնակը հաստատել է, որ Հայաստանի դիրքորոշումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հարցում անփոփոխ է։ Մոսկվայում կայացած հանդիպմանն անդրադառնալով՝ ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է, որ Հայաստանն իր մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին շարունակում է պահել սառեցված, ինչը վկայում է Հայաստանի դժգոհությունն այս դաշինքից։ Այս հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ ՌԴ-ում ՀՀ դեսպան…

    ԱԳՆ խոսնակի ՀԱՊԿ-ի մասին պարզաբանման հետքերով
  • Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Ադրբեջանը նոր առաջարկներ է ուղարկել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ, որը 11-րդ խմբագրությունն է։ Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է համաձայնեցնել և ստորագրել պայմանագիրը՝ սպասելով արձագանքին։ Հայաստանը պատրաստ է քննարկել Ադրբեջանի կողմից ներկայացված բոլոր փոփոխությունները՝ պայմանագրի վերջնական տարբերակի մշակման համար։

    Ադրբեջանից Հայաստանին՝ խաղաղության պայմանագրի 11-րդ խմբագրությունը
  • Պաշտոնական Երևանը դատապարտում է Իրանի դեմ գործողությունները՝ դրանք որակելով «միջազգային անվտանգության խախտում»: Այս մասին ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունում։ «Հայաստանը դատապարտում է գործողությունները, որոնք ուղղված են միջազգային անվտանգության խախտմանը, ինչն արտահայտվել է նաև անցած շաբաթ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողություններում», – ասված է X-ում գերատեսչության հրապարակած հայտարարությունում: Երևանը նաև իր մտահոգությունն է հայտնում տարածաշրջանում տեղի…

    Երևանը դատապարտում է Իրանի դեմ գործողությունները
  • Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել: «Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է: Հայաստանի Հանրապետությունը կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում է առանց…

    Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը․ ԱԳՆ
  • ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Ֆեյսբուքի իր էջում արձագանքել է շենգենյան վիզաների վճարի չափի փոփոխման վերաբերյալ մամուլում շրջանառվող որոշ տեղեկությունների: «Հաշվի առնելով շենգենյան վիզաների վճարի չափի փոփոխման վերաբերյալ մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններ՝ հայտնում ենք. ՀՀ քաղաքացիների համար շենգենյան վիզաների վճարի չափը սահմանված է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» 2012 թ.…

    ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա. ԱԳՆ
  • Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անարժանահավատ է համարել Ուկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելու մասին շրջանառվող տեղեկությունը։ Այս մասին ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության X-ի միկրոբլոկում արված հաղորդագրության մեջ։ «Ուկրաինային աջակցության վերաբերյալ ապատեղեկատվական արշավը շարունակվում է։ Ոչ, Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա»,- ասված է գրառման մեջ: Ավելի վաղ՝ որոշ լրատվամիջոցներ հղում կատարելով ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնականին, լուրեր էին…

    Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները
  • Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ «Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի կամրջի վերանորոգման վերաբերյալ արձանագրություն, որը ներկայում լրամշակման փուլում է և առաջիկայում կփոխանցվի թուրքական կողմին»,– ասված է ԱԳՆ–ի պատասխանում։ Ինչ վերաբերում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետին, ապա գերատեսչությունը վստահեցնում է,…

    Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆրիկյան Հանրապետությանը՝ Ազատության օրվա 30-ամյակի կապակցությամբ։ ՀՀ ԱԳ նախարարությունը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Ոգեկոչելով Հարավաաֆրիկյան Հանրապետության Ազատության օրվա 30-ամյակը՝ մենք մեր սրտանց շնորհավորանքներն ենք հղում ՀԱՀ կառավարությանն ու ժողովրդին»,-նշված է նախարարության գրառման մեջ։ ՀՀ ԱԳ նախարարությունը հավելել է, որ Հայաստանը ձգտում է խորացնել իր…

    Հայաստանը ձգտում է խորացնել համագործակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ․ ԱԳՆ
  • Այսօր մենք նշում ենք ՀՀ դիվանագետի օրը։ «Մարտի 2-ի ընտրությունը փոխկապակցված է, այն խորհրդանշում է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցությունը. 32 տարի առաջ այս օրը Հայաստանի նորանկախ Հանրապետության դրոշը ծածանվեց Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ Այս տարի մենք որոշել ենք ոչ միայն նայել այս տոնի ակունքներին, բայց նաև դրա ապագային. հարցրել ենք մեր երիտասարդ գործընկերներին, ովքեր այս տարի…

    Այսօր նշում ենք ՀՀ դիվանագետի օրը
  • Առաջնորդվելով մարդասիրական նպատակներով՝ Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել իր տրամադրության տակ եղած ականապատ դաշտերի բոլոր քարտեզները, որոնք ստացվել են Լեռնային Ղարաբաղի պաշտոնատար անձանցից: Այդ մասին X-ում գրել է ՀՀ ԱԳՆ-ն՝ արձագանքելով Բաքվից հնչեցրած հայտարարություններին։ «Ավելի ուշ, մարդասիրական նպատակներից ելնելով, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներից ճշտումներ անելով, նոր քարտեզներ էր պատրաստել դրանք Ադրբեջանին հանձնելու համար: Ցավոք, այս…

    Ադրբեջանը զրոյացնում է վստահության ամրապնդմանն ուղղված ՀՀ ջանքերը․ ԱԳՆ
  • ՀՀ կառավարության 22 սեպտեմբերի 2023թ. № 1604-Ն որոշման համաձայն՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը սկսած 2024թ. հունվարի 1-ից սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերը տրամադրելու է առանց օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման։ Հայտնում են ԱԳՆ-ից: Մինչև 2024թ. հունվարի 1-ը ՀՀ քաղաքացու սովորական (ոչ կենսաչափական) անձնագիրն օտարերկրյա պետությունում վավերական համարվելու համար պետք է պարունակի վավերականության…

    Հունվարի 1-ից անձնագրի ելքի կլոր կնիքն անհրաժեշտ չի լինի. ԱԳՆ
  • ՀՀ ԱԳՆ նախարար պարոն Արարատ Միրզոյանին ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնությունից ԴԻՄՈւՄ Հարգելի՛ պարոն Նախարար, Մենք՝ ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնության համակարգողներս, պահանջում ենք ՀՀ ԱԳՆ-ից հրատապ կարգով դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին վճռական բանաձեւ ընդունելու նպատակով, որը կհասցեագրի Արցախում հումանիտար սարսափելի ճգնաժամը վերացնելու գործին։ Ադրբեջանի կողմից կիրառվող շրջափակումը անմարդկային դժվարությունների առաջ է կանգնեցրել Արցախի հայ ժողովրդին՝ զրկելով մարդու հիմնարար…

    Բացումը դիմել է Արարատ Միրզոյանին
  • Ադրբեջանը հրաժարվում է արցախցի աղջկա դին թույլ տալ տեղափոխել ԼՂ: Թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը․ «Հելենը Լեռնային Ղարաբաղի բնակիչ էր, սովորում էր Հայաստանում, 5 օր առաջ մահացել է սարսափելի ավտովթարից, Ադրբեջանը հրաժարվում է ԿԽՄԿ-ի միջոցով նրա մարմինը տեղափոխել հայրենիք՝ հուղարկավորելու համար»,- նշել է նա։

    Ադրբեջանը հրաժարվում է արցախցի Հելենի դին թույլ տալ տեղափոխել ԼՂ․ ԱԳՆ