fbpx
Աշխարհ

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անարժանահավատ է համարել Ուկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելու մասին շրջանառվող տեղեկությունը։

Այս մասին ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության X-ի միկրոբլոկում արված հաղորդագրության մեջ։

«Ուկրաինային աջակցության վերաբերյալ ապատեղեկատվական արշավը շարունակվում է։ Ոչ, Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա»,- ասված է գրառման մեջ:

Ավելի վաղ՝ որոշ լրատվամիջոցներ հղում կատարելով ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնականին, լուրեր էին շրջանառել, թե Ֆրանսիան իբր 1,5 հազար զինվոր է ուղարկել Ուկրաինա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ