ագրարային համալսարան
Հունիսի 9-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը կնքել են համագործակցության հուշագիր։ Տեսչական մարմնից արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեղակալ Աշոտ Շահբազյանը, գեոդեզիայի և հողoգտագործման վերահսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Չատինյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանից՝…
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն Արագածոտնի մարզում էր, որտեղ պաշտոնապես տրվեց «10 միլիոն ծառ» համահայկական նխաձեռնության 2021 թվականի ծառատունկերի մեկնարկը։ Նախարար Ռոմանոս Պետրոսյանը, ՇՄ նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պավել Ցուգունյանը, Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը, Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, Անտառագիտության և…
2020-ին գյուղատնտեսության ոլորտում համախառն ներքին արդյունքի 1.4 տոկոս աճ է գրանցվել, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Խոջոյանը, վկայակոչելով Վիճակագրական կոմիտեի տվյալները, նշել է, որ 2.3 տոկոս աճ է գրանցվել բուսաբուծության, 0.6 տոկոս աճ՝ անասնաբուծության ճյուղերում: Մշակովի վարելահողերի ծավալը կազմել է 228,000 հա, ոռոգելի…
ԱԺ Լուսավոր Հայաստանի խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կամ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Վանաձոր տեղափոխելու հարցը քննարկելու առաջարկով: Կից գրությունը համապտասխան հիմնավորումներով: https://www.facebook.com/marukyan.edmon/posts/3130306760374363
ՀՀ ԿԳՆ Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովին, որն անց է կացվել Գիտությունների ազգային ակադեմիայում: Գիտաժողովի ընթացքում նախարարն ընդգծել է. «Մի տարօրինակ բանի մասին եմ ուզում ասել, ենթադրում եմ, որ դա հետագայում կշտկվի: Ես չեմ տեսնում այստեղ տնտեսագիտական թիվ 1 բուհի ղեկավարին կամ ղեկավարությանը: Քիչ առաջ իմացա, որ…
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ քննարկվեց նաև ՀՀ կառավարության 2019-ի ապրիլի 4-ին 369լ որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը: Ըստ այդ նախագծի` նախատեսվում է փոքր և միջին խելացի անասնաշենքերի կառուցում և նպաստավոր պայմանների ստեղծում այն ուսումնական հաստատություններում, որտեղ ուսուցում է իրականացվում ագրարային ոլորտում: Զեկույցով հանդես եկող գյուղատնտեսության փոխնախարարը նշեց, որ պայմաններն ավելի…
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ ԱԺ փետրվարի 14-ի նիստում ունեցած ելույթում (ինչպես նաև հետագա ելույթներում) տարածած ապատեղեկատվության առթիվ հարկ եմ համարում հանրությանը պարզաբանել, որ Համալսարանում հոգաբարձուների խորհրդի և ռեկտորատի ձեռնարկած արմատական բարեփոխումները թելադրված են արդի տեխնոլոգիաներով հագեցած ուսանողակենտրոն միջավայր ստեղծելու, բարձրակարգ պրոֆեսորա-դասախոսական կազմի շնորհիվ Համալսարանը կերպափոխելու և Համալսարանի հեղինակությունը բարձրացնելու հրատապ…
Այս մասին տեղեկացնում է համալսարանի ֆեյսբուքյան էջից: «ՀԱԱՀ Խորհրդի 27 անդամներից ներկա էին 22-ը, որոնք միաձայն քվեարկեցին Վարդան Էդիկի Ուռուտյանի օգտին: Շնորհավորում ենք համալսարանի ուսանողներին, դասախոսներին և բոլոր աշխատակիցներին՝ համալսարանում մեկնարկած բարեփոխումների նոր հանգրվանի կապակցությամբ: Վստահ ենք, որ, ինչպես նորընտիր ռեկտորը նշեց, մի քանի տարի անց ունենալու ենք մեր երազանքների համալսարանը»,- գրված է ՀԱԱՀ-ի էջում:…