ԱԳ նախարար
ՀԱՊԿ անդամ-պետությունների պատվիրակությունների ղեկավարները և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը հանդիպում ունեցան Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ Facebook-ի պաշտոնական էջից։ Հանդիպումը կայացել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։
Aliq.ge-ի հաղորդմամբ՝ 2021 թվականի մայիսի 17-ին Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան հանդիպել է Վրաստանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանին: Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների օրակարգում ընդգրկված հարցերի լայն շրջանակ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցությունը: Նշվել է, որ տարածաշրջանային…
Մինչ այս հայտնել էինք, որ այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկօրյա այցով Բաքվում է: Լավորվը իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիմանը խոսքն ընդհատել է՝ դիտողություն անելով տեղում աշխատող օպերատորներին: «Մենք ձեզ շա՞տ ենք խանգարում, տղաներ: Եթե կարելի է՝ հարգանքով վերաբերվեք նախարարների ելույթին»,- ասել է նա:
Infoteka24-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ռուս պաշտոնակցի` Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Բաքուն վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին: Պատերազմի ավարտից հետո ադրբեջանական գերության մեջ հայտնված անձանց Բայրամովը կոչել է «դիվերսանտներ, որ ներխուժել են Ադրբեջանի տարածք»: Բաքուն, շարունակելով պնդել, որ վերադարձրել է գերիներին, միևնույն ժամանակ խոստովանում է, որ շարունակում է նրանց պահել:…
ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի: Նախարար Այվազյանը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարին ներկայացրել է Արցախում հումանիտար իրադրության հասեցագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ կարևորելով միջազգային գործընկերների ուղիղ ներգրավումը: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների…
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը աշխատանքային այցով գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի Facebook-ի էջը՝ Այվազյանն այցելել է «Շեյխ Զայեդ» մզկիթ: Նշվում է, որ նախարարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի մատյանում: Մամուլի խոսնակի էջում հրապարակված տեսանյութում երևում են կադրեր վերոնշված այցից։ https://www.facebook.com/ArmSpoxMFA/posts/162168862417409
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ղրղզստան կատարած այցի ընթացքում թուրք-ղրղզական Մանաս համալսարանում հանդիպել և ելույթով դիմել է ուսանողությանը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Չավուշօղլուն խոսքն ուղղելով Հայաստանին, հետևյալ ակնարկներն ու դիտարկումներն է արել. «Մեր դուռը բաց է այս ցանկությունը (Կովկասում մշտական խաղաղության և կայունության հաստատում) կիսող բոլորի համար, ներառյալ՝ Հայաստանի: Հուսով ենք, որ Եվրոպայից Ասիա ձգվող…
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը աշխատանքային այց է կատարելու Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳ նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ մարտի 11-ին կկայանան ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարներ Արա Այվազյանի ու Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի բանակցությունները:
Փետրվարի 24-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Դաշինք հանուն բազմակողմանիության» խորագրով նախարարական առցանց հանդիպմանը, որը նախագահում էին Գերմանիան և Ֆրանսիան: Հանդիպմանը մասնակցել են էին ավելի քան չորս տասնյակ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ: Նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին հանդիպումը նախաձեռնելու համար՝ համոզմունք հայտնելով, որ այն լավ առիթ է անդրադառնալու…
Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ինը խոսել է ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների մասին։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները մի քանի տարի է ինչ փաստացի ընդհատել է Չինաստանի հետ երկխոսությունը, որը կողմերի միջև հարաբերությունների վատացման հիմնական պատճառներից է։ Ըստ Ինի՝ Չինաստանը միշտ պատրաստ է անկեղծ ու ազնի շփումների ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև երկխոսության՝ խնդիրների լուծման համար։ Նախարարի խոսքով՝…
Այսօր Եռաբլուրում ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը լրագրողների հետ զրույցում խոսեց Արցախի հարցի ու տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման մասին։ Նա ասաց, որ Արցախի հիմնահարցը լուծված չէ։ Այվազյանի խոսքով՝ կա առանցքային հարց՝ Արցախի կարգավիճակի հստակեցումը, որի մասին խոսել են նաև Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին: ՀՀ վարչապետը և Իրանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և զարգացումների շուրջ: Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունության ապահովման և այդ ուղղությամբ կառուցողական փոխգործակցության ոգով աշխատանքը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված՝ կան…