ԱԳ նախարար

  • ՀՀ արտաքին գործերի նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը»։ Հիշեցնենք, որ Հայաստան այցից առաջ Զարիֆն այցելել էր Ադրբեջան և Ռուսաստան։ Իրանի ԱԳ նախարարը նախատեսում է նաև այցելել Վրաստան և Թուրքիա։ https://www.facebook.com/MFA.Armenia/posts/5673558679336948

    Մեկնարկել է Հայաստան ու Իրանի ԱԳ նախարարների առանձնազրույցը
  • Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը Foreign Affairs-ում հոդված է հրապարակել, որում խոսել է նաև Իրան-ԱՄՆ հարաբերությունների մասին։ Նա գրել է, որ Բայդենի կառավարությունը կարևոր ընտրության առաջ է կանգնած՝ «կա՛մ շարունակել Թրամփի վարչակազմի պարտված քաղաքականությունը, կա՛մ հրաժարվել անցյալի ձախողված ենթադրություններից ու հետամուտ լինել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»։ Զարիֆը նշել է նաև, որ ԱՄՆ կառավարության համար…

    Բայդենի կառավարությունը կարևոր ընտրության առաջ է․ Զարիֆ
  • Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 8-9-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիա: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությանից։ Տեղի են ունենալու նախարար Այվազյանի բանակցությունները Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ: Այցի շրջանակներում նախատեսված են ԱԳ նախարար Այվազյանի հանդիպումները Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի և ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեյի հետ:  

    ՀՀ ԱԳ նախարարը դեկտեմբերի 8-9-ն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա
  • «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Yeni Şafak լրատվական կայքին, հայտնում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն տեսակոնֆերանսի միջոցով խոսել է Միջազգային համալսարանների խորհրդի կողմից կազմակերպված Արևելյան Միջերկրածովյան սեմինարի ժամանակ։ Չավուշօղլուն իր ելույթի ընթացքում տարածաշրջանային տարբեր թեմաներից զատ անդրադարձել է նաև Հայաստանին։ «Մենք շատ ուժեղ ենք և՛ ռազմի դաշտում, և՛ բանակցությունների սեղանի շուրջ, բայց դա չի նշանակում,…

    Չավուշօղլուն հայտարարել է` Թուրքիան աչք չունի Հայաստանի հողերի վրա
  • Դեկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԿԽՄԿ տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպին, Հայաստանում իր առաքելությունն ավարտող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյին և Ճգնաժամային գործառնությունների ղեկավար Պասկալ Հունդին։ Հանդիպման առանցքում էին Ադրբեջանում գտնվող գերիների և պատանդների վերադարձի, անհայտ կորածների որոնողական աշխատանքների, դիերի…

    Արա Այվազյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ
  • Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Արցախի ներկայիս իրավիճակին և տարածաշրջանային զարգացումներին։ Նախարար Այվազյանն իր զրուցակցին ներկայացրեց օտարերկրյա զինյալ ահաբեկիչների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս համատեքստում…

    ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղարի հետ
  • Նոյեմբերի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Աուրելիո Չոկոյի հետ։ Նախարարները շնորհավորանքներ փոխանակեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարումը ստանձնելու և այդ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերով առավել ամրապնդել հայ-մոլդովական հարաբերությունները և հարստացնել երկկողմ օրակարգը։ Զրուցակիցները կարևորեցին տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը: Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ…

    Հայաստանի և Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել
  • ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 20-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի միջև: Քննարկվել են Ռուսաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության արդիական հարցեր։ Առանձին ուշադրություն է դարձվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներուժի օգտագործման հնարավորություններին ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հումանիտար իրավիճակի կարգավորմանը…

    Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
  • Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձև, որում, մասնավորապես, իր մտահոգությունը հայտնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ, կոչով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը, միջազգային հանրության հետ մեկտեղ, ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը՝ տարածաշջանում վերջնական տևական խաղաղություն հաստատելու եւ Արցախի բնակչության պաշտպանությունն ապահովելու նպատակով»: https://www.facebook.com/MasisMayilian/posts/3558457327556776?__cft__%5B0%5D=AZWdw4Fq1Ejngfs1OUnLBMCXSJXFKV-ybjs-myKpmA0fBddCtD1hzlGf58ZDfZENNoigs9jw_qieiSfFn1nRPde7aTCi7FXs7Ckmt7i1hjls1Gp9_X0ftuuHekmTDNN9dtNORszRu_FSFtgXFpe0NqdV&__tn__=%2CO%2CP-R

    Մարսելի քաղաքային խորհուրդը կոչ է արել կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը
  • Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: ՌԴ ԱԳ նախարար Լավրովը շնորհավորեց նախարար Այվազյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս համատեքստում ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նոյեմբերի 10-ի համատեղ եռակողմ հայտարարության գործնական…

    Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ
  • Նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Նախարարն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 10֊ի համատեղ հայտարարությանը հաջորդած զարգացումները` նշելով, որ այդ հայտարարությունը կոչված է ռազմական գործողությունների դադարեցմանը և Արցախում խաղաղապահների տեղակայմանը։ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը…

    ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ժոզեպ Բորելի հետ
  • Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հայտարարությունը Ֆրանսիայում և Ավստրիայում իրականացված ահաբեկչական ակտերի կապակցությամբ․ «Վճռականորեն դատապարտում ենք վերջերս իրականացված ահաբեկչական ակտերը, մասնավորապես, Ֆրանսիայում և Ավստրիայում, որոնց արդյունքում անմեղ մարդիկ են տուժել: Ցավակցում եմ բռնության այդ հրեշավոր ակտերի զոհերի հարազատներին և համերաշխություն հայտնում Ֆրանսիայի և Ավստրիայի ժողովուրդներին: Ահաբեկչական մեթոդներն իրենց բոլոր ձևերով և դրսևորումներով սպառնում…

    Ահաբեկչությանը հակազդելը ողջ միջազգային հանրության ընդհանուր պայքարն է. Մասիս Մայիլյան
  • Նոյեմբերի 2-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է «Մեկ ազատ աշխարհ» (“One Free World”) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մաջեդ Էլ Շաֆիի և Իսլանդիայի խորհրդարանի անդամ, Կենտրոնական կուսակցության անդամ Բիրգիր Թորարինսոնի հետ: Հանդիպման ընթացքում Արցախի ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ Արցախի դեմ ագրեսիան…

    Մայիլյանը Կանադայից, Իսլանդիայից ժամանած գործիչներին ներկայացրել է իրավիճակը ԼՂ-ում
  • Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման իրենց նախաձեռնության մասին։ Նա ասել է, որ իրենց կարծիքով՝ պատերազմը ամենամեծ վնասը հասցնում է տարածաշրջանի երկրներին և դրա պատճառով այդ երկրները կարող են առավելագույն չափով ազդել հրադադարի վրա։ Զարիֆն ասել է, որ պատերազմի առաջին օրերից Իրանը բանակցում է Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի ու…

    Զարիֆը խոսել է ԼՂ հակամարտության լուծման Իրանի նախաձեռնության մասին
  • Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տնօրեն Փեթեր Մաուերի հետ: Հանդիպման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն էր: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԿԽՄԿ նախագահ Փեթեր Մաուերին հանգամանալից տեղեկատվություն հաղորդեց Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի,…

    Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ