ազատամարտիկներ
Արցախի նախագահը պարգևեր է հանձնել մի խումբ ազատամարտիկների
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ, ընդունել է Արցախի ազատամարտիկների միության մի խումբ անդամների և Հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել նրանց պետական պարգևներով: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։ Յուրաքանչյուր զինվոր, սպա պետք է զգա պետության աջակցությունը․ վարչապետի շնորհավորանքը Հայոց բանակը 30 տարեկան է «Երախտագիտություն հայտնելով հայրենանվեր ծառայության…
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևը հեռախոսազրույցում հաստատել են փոխգործակցությունը մեծացնելու իրենց տրամադրվածությունը և պայմանավորվել են տարբեր մակարդակներում շփումների մասին։ Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Ալիևը ջերմորեն շնորհավորել են միմյանց Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշելով, որ երկու երկրներն էլ հարգում են ազատամարտիկների հերոսության…
Արցախյան հողը ազատագրվել է իմ ու իմ հարյուրավոր , հազարավոր ընկերների արյան գնով․ Արա Խուդավերդյան
Արա Խուդավերդյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Ամենամեծ ցավը ի՛մն է։ Արցախյան հողը ազատագրվել է իմ ու իմ հարյուրավոր , հազարավոր ընկերների արյան գնով։ Թող առավել հայրենասերի տպավորություն չստեղծեն այն մարդիկ, թեկուզև արմատներով արցախցիներ, որոնք ոչինչ չեն արել Արցախի համար, դեռ ավելին՝ լքել են Արցախը, խանգարել և գործել են ի նպաստ թշնամու։ Ամենամեծ ցավը ես…
ԱՀ նախագահը, ԱԳ նախարարը այցելել են վիրավոր ազատամարտիկներին և ֆրանսիական Le Monde-ի լրագրողներին
Այսօր երեկոյան հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելեցինք վիրավոր ազատամարտիկներին և ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողներին։ Այս մասին իր Facebook-ի էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը: «Այսօր երեկոյան հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելեցինք վիրավոր ազատամարտիկներին և ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողներին։ Բոլորին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է նա։ https://www.facebook.com/MasisMayilian/posts/3417001145035729
Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն
Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, համատեղությամբ նաև ԱՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն օգոստոսի 10-ին այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն, հայտնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Միության նախագահ Վերա Գրիգորյանի ուղեկցությամբ` բանակի հրամանատարը շրջել է անհայտ ճակատագրի արժանացած ազատամարտիկների կյանքի և գործունեության կարևորագույն դրվագները…
Արցախյան պատերազմի մի խումբ ազատամարտիկներ ավտոմեքենաներ են ստացել
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 1-ին մասնակցել է Արցախի ազատամարտիկների միության կողմից կազմակերպած մի խումբ ազատամարտիկների «Նիվա» մակնիշի ավտոմեքենաների տրամադրման հանդիսավոր արարողությանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ երկրի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել կազմակերպության արդյունավետ գործունեության և ազատամարտիկների նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար: Նախագահի խոսքով՝ Արցախյան…
ԱՀ նախագահը մինչև տարեվերջ աշխատավրձը կտրամադրի բարեգործությանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում: Նախագահը հայտնում է, որ որոշում է կայացրել մինչև տարեվերջ աշխատավարձը տրամադրել բարեգործության: «Հարգելի՛ հայրենակիցներ Հանրապետության վարչապետի և պետական նախարարի պաշտոններում ավելի քան մեկ տասնամյակ աշխատածս տարիների ընթացքում ամենամսյա աշխատավարձս պարբերաբար տրամադրում էի տարբեր բարեգործական ծրագրերի իրականացմանը: Քանի որ ընտանիքս եկամտի այլ աղբյուրներ ունի, իսկ այդ մասին…
Բանակը կանացի խորաթափանցության, պարտաճանաչության կարիք ունի․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր Facebook-ի էջում գրառում է կատարել Ապրիլի 7-ի կապակցությամբ․ «ՈՒԺԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ Հայոց բանակի սիրելի՛ կին զինծառայողներ, սիրելի՛ մայրեր, քույրեր, ի սրտե շնորհավորում ենք ձեզ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ։ Հայ կինը ոչ միայն պատերազմի դաշտում է տղամարդու կողքին, այլև խաղաղության օրերին չի մոռանում հայրենիքի պաշտպանի իր դերն ու կարևորությունը։…
Ընկերական հանդիպում՝ նվիրված զոհված ազատամարտիկ ֆուտբոլիստների հիշատակին
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում Արցախի Հանրապետության վետերան ֆուտբոլիստների և ՀՀ լրագրողների հավաքականների միջև տեղի կունենա ֆուտբոլի ընկերական հանդիպում: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության սպորտի վարչության գլխավոր մասնագետ Գրիգոր Առաքելյանը: Նրա խոսքով՝ ընկերական հանդիպումը նվիրված է զոհված ազատամարտիկ ֆուտբոլիստների հիշատակին: Աղբյուրի զրուցակիցը…
Հաշմանդամ ազատամարտիկների միջև շախմատի առաջնություն՝ Ստեփանակերտում
Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության և ԱՀ ազատամարտիկների միության ընդհանուր նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ստեփանակերտի Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է ԱՀ հաշմանդամ ազատամարտիկների միջև շախմատի առաջնությունը: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում առաջնության գլխավոր մրցավար Հակոբ Ավագյանն ասել է, որ մրցումներին մայրաքաղաքից և շրջաններից մասնակցում է 17 ազատամարտիկ: «Առաջնության նպատակն է շախմատ մարզաձևի մասսայականացումը հանրապետությունում,…
Հարգանքի տուրք՝ անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին
Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հունիսի 29-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները, ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ ու մարտական ընկերներ: Այցելուները ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել անհայտ կորած ազատամարտիկների…
1990 թվականի այս օրը տեղի ունեցավ Երևանի երկաթուղային կայարանի միջադեպը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր լրանում է 1990 թվականի մայիսի 27-ին տեղի ունեցած հայկական ինքնապաշտպանական ուժերի և խորհրդային զինվորների ընդհարման 29-րդ տարին: Դեպքերը սկսել են Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի սպասասրահում 1990 թվականի մայիսի 27-ի առավոտյան ժամը 8։30-ին։ Չպարզված պայմաններում սկսել է փոխհրաձգություն հայկական ազատամարտիկների և խորհրդային զինվորականների միջև։ Արդյունքում խորհրդային զինուժի արձակած գնդակներից զոհվել է 6 ազատամարտիկ։ Ավելի…
Արմեն Սարգսյանն ու Բակո Սահակյանն այցելել են Թալիշ
Նախագահ Բակո Սահակյանը ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 1-ին այցելել է Թալիշ, ծաղկեպսակ դրել գյուղի հուշահամալիրում, հանդիպում ունեցել ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողների և ազատամարտիկների հետ: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են պետականաշինությանը, բանակաշինությանը, Թալիշի վերականգնմանն առնչվող հարցեր: Նախագահները նաև այցելել են Մարտակերտի շրջանի Մաղավուզ…
Դավիթ Տոնոյանը բարձրաստիճան զինվորականների հետ այցելել է «Եռաբլուր»
Հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին: Այցելուները ծաղիկներ են խոնարհել Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Զինված ուժերի հոգևոր առաջնորդ…














