fbpx
Արցախ
20:40 22/10/2019

Ընկերական հանդիպում՝ նվիրված զոհված ազատամարտիկ ֆուտբոլիստների հիշատակին

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում Արցախի Հանրապետության վետերան ֆուտբոլիստների և ՀՀ լրագրողների հավաքականների միջև տեղի կունենա ֆուտբոլի ընկերական հանդիպում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության սպորտի վարչության գլխավոր մասնագետ Գրիգոր Առաքելյանը:

Նրա խոսքով՝ ընկերական հանդիպումը նվիրված է զոհված ազատամարտիկ ֆուտբոլիստների հիշատակին:

Աղբյուրի զրուցակիցը նշել է, որ ֆուտբոլային խաղը կազմակերպվել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության ու ԱՀ ֆուտբոլի ֆեդերացիայի համատեղ ջանքերով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ