ազատներ
Դավիթ Բեգինյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը մարտի 9-ին աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Այս այս մասին հայտնել են ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:
Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը ազատվել է աշխատանքից
Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Հարություն Թունյանն ազատվել է աշխատանքից։ Նա ազատման դիմում է ներկայացրել այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ։ Այս լուրի ճշգրտությունը հաստատել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Ռոնալդինյոն ազատ է արձակվել, սակայն դեռևս հետաքննության փուլում է
Ազատ է արձակվել Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին աստղ Ռոնալդինյոն։ Այս մասին հաղորդում է The Sun-ը: Հինգշաբթի օրը բրազիլացին և նրա եղբայերը՝ Ռոբերտոն, ձերբակալվել էին Պարագվայի ոստիկանության կողմից՝ երկրի սահմանը հատելիս կեղծփաստաթղթեր օգտագործելու համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոնալդինյոն մռայլ տեսք է ունեցել այն բանից հետո, երբ նրան բաց են թողել դատախազությունում ութ ժամ տևած հարցաքննությունից հետո: Նախկին…
Իրանում կորոնավիրուսը կանխելու համար 50 հազարից ավելի դատապարտյալ ազատ կարձակվի
Իրանը պատուհասած կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրի իշխանությունները որոշել են ժամանակավորապես բանտերից ազատ արձակել 54 000 դատապարտյալի: Այս մասին հայտարարել է Իրանի արդարադատության նախարարության խոսնակ Ղոլամհոսեին Էսմայիլին։ Ինչպես հաղորդում է bbc.com-ը, կալանավորները նախքան ազատություն ստանալը գրավ են վճարում, ինչպես նաև կորոնավիրուսի թեստ անցնում, որպեսզի վստահ լինեն, որ վարակակիր չեն: Խոսնակը մանրամասնել է, որ ազատության մեջ…
Ինչ ակնկալիքներ ունի Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրից
Մեծ Բրիտանիայի կառավարությունն սպասելիքներ ունի, որ ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի կնքումը երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կավելացնի 15,3 մլրդ ֆունտ ստեռլինգով (20 մլրդ դոլարով), իսկ ուղղակի օգուտը Միացյալ Թագավորության տնտեսության համար կկազմի 3,4 մլրդ ֆունտ (4,4 մլրդ դոլար): Այս մասին նշված է Լոնդոնի ու Վաշինգտոնի միջև առևտրական բանակցությունների ռազմավարության մեջ։ Բուն բանավեճերը պետք է…
Թուրքիայում ազատ է արձակվել «Սպուտնիկ» գործակալության գլխավոր խմբագիրը
«Սպուտնիկ» գործակալության թուրքական ծառայության գլխավոր խմբագիր Մահիր Բոզթեփեին ազատ են արձակել Ստամբուլում: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է նրա կինը: Ստամբուլում «Սպուտնիկ» գործակալության գրասենյակում կիրակի խուզարկություն է անցկացվել, ձերբակալման հրահանգն արձակել է գլխավոր դատախազությունը: Այսօր ավելի վաղ վերջինիս ձերբակալման մասին հայտնել էր ռուսական RT հեռուստաալիքի և «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր…