ազատում
Փաշինյան ԱՆ գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լուսինե Քոչարյանն ազատվել է Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Լուսինե Քոչարյանին 2021 թվականի հունվարի 15-ից ազատել առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից», – ասված է համապատասխան որոշման մեջ։ Որոշումը հրապարակվել է e-gov.am կառավարական կայքում։
Վիրաբյանը խնդրել է Մարությանին ազատել իրեն փոխքաղաքապետի պաշտոնից․ նա տեղափոխվում է Հ1
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ եմ ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: Կարծում եմ, սա լավ հնարավորություն է՝ մասնակցելու Առաջին ալիքում նախատեսվող կարևոր որակական փոփոխությունների ու ստեղծագործ նոր գաղափարների իրագործման գործընթացին: Ուստի դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ազատել ինձ…
Փաշինյանը պաշտոնից ազատել է Արտակ Դավթյանին ու Միքայել Փաշայանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է Արտակ Դավթյանին ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտակ Դավթյանին ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից», – ասված է որոշման մեջ։ Ինչպես նաև Փաշինյանը որոշում է ստորագել, որով Միքայել Փաշայանը ազատվում է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության…
Արդարադատության նախարարի տեղակալը ազատվել է աշխատանքային պարտականությունների կատարումից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ազատվել է աշխատանքային պարտականությունների կատարումից։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը՝ 1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանին համարել կամավորական հիմունքներով զորակոչված և 2020 թվականի հոկտեմբերի 27-ից ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից: 2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ աշխատանքային պարտականությունների…
Քյարամյանն ազատվեց ԱԱԾ պետի պաշտոնից․ նշանակվել է տնօրենի նոր ԺՊ
ՀՀ վարչապետի առաջարկով՝ ՀՀ նախագահը Արգիշտի Քյարմայանին ազատ է ԱԱԾ տնօրենի պաշտոնից ու մեկ այլ առաջարկով ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Միքայել Համբարձումյանին։ Համապատասխան հրամանագրերի էլեկտրոնային տարբերակները հրապարակվել են նախագահի պաշտոնական կայքում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արգիշտի…
Արտակ Գասպարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Գասպարյանը ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Արտակ Գասպարյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից», – ասված է համապատասխան որոշման մեջ։ Որոշման էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է Կառավարության e-gov.am կայքում։
Էդմոն Զարգարյանը ազատվել է ԱԻՆ մամուլի քարտուղարի պաշտոնից
Էդմոն Զարգարյանը Facebook-ի իր էջում գրել է, որ ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղարի պաշտոնից։ «Հարգելի գործընկերներ, ԱԻ նախարարի հրամանով ազատվել եմ նախարարի մամուլի քարտուղարի աշխատանքից։ Շնորհակալ եմ համագործակցության համար, բոլորիդ մաղթում եմ արգասաբեր գործունեություն։ Տեղեկացնում եմ, որ մամուլի քարտուղարին իրավունքի ուժով նշանակում և ազատում է նախարարը։ Ֆելիքս Ցոլակյանն օգտվել է օրենքի ընձեռած…
Գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն ազատվել է պաշտոնից
ՀՀ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում նոր աշխատանքի անցնելու և գիտամանկավարժական առավել ներգրավված գործունեությամբ զբաղվելու կապակցությամբ, իր անձնական դիմումի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Դավիթ Մելքոնյանը, հայտնում են ՀՀ դատախազության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ օգոստոսի 24-ին հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի նիստի…
Հերթը հասավ ինձ․ Արցախի հեռուստառադիոընկերության գործադիր տնօրենն ազատվել է աշխատանքից
Արցախի հեռուստառադիոընկերության գործադիր տնօրեն Մերի Դավթյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացրել է, որ իրեն ազատել են աշխատանքից։ «Հերթը հասավ ինձ… Պետք է թողնեմ ԱՀ հեռուստառադիոընկերության գործադիր տնօրենի պաշտոնը։ Պետք է… Հիմնավորում, որպես այդպիսին չհնչեց, պարզվում է՝ կոլեկտիվում որոշակի դժգոհություններ կան։ Հարցին՝ կարո՞ղ եմ տեղեկանալ՝ ինչի՞ շուրջ են բողոքները, Հանրապետության ղեկավարի պատասխանը՝ ենթադրություններս…
Փոխվարչապետ Գրիգորյանի Ռեֆերենտը ազատվել է պաշտոնից
Որոշում է ստորագրվել, ըստ որի՝ Սեդա Հակոբյանը ազատվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ռեֆերենտի պաշտոնից։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 129-րդ հոդվածի 1-ին մասով ու 130-րդ հոդվածով և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով 1. Սեդա Սարգսի Հակոբյանին 2020 թվականի օգոստոսի 7-ից ազատել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ…
Նախագահը ստացել է Մհրյանին աշխատանքից ազատելու առաջարկությունը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին աշխատանքից ազատելու մասին առաջարկություն է ստացել։ Այս մասին հայտնել է Սարգսյանի օգնական Հասմիկ Պողոսյանը։ Նա նաև հայտնել է, որ նախագահը դեռևս չի ստորագրել այն։
Ռոբերտ Բազիկյանը ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամագիր է ստորագրել, որով Ռոբերտ Բազիկյանին ազատել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի և 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ռոբերտ ԲԱԶԻԿՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի…
Բաթոյանի տեղակալը ազատվել է պաշտոնից
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Ուդումյանին ազատելել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից», – ասված է համապատասխան որոշման մեջ: Որոշումը հրապարակվել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։ Որոշումը ստորագրել է վարչապետը։
Ինձ պատիվ չէ աշխատել բարոյական որակներից զուրկ մարդկանց հետ․ խոսնակը ազատվում է պաշտոնից
Արթուր Աղաբեկյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հաշվի առնելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում ստեղծված անառողջ մթնոլորտը՝ ներկայացրել եմ Հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնից ազատման դիմում: Ինձ պատիվ չէ աշխատել բարոյական և մասնագիտական որակներից զուրկ մարդկանց հետ: Անընդունելի եմ համարում քաղաքապետարանին առընթեր տարբեր կառույցներում վարվող քաղաքականությունն ու անպատժելիությունը: Այդ պատճառով չեմ ցանկանում մասնակցել…














