ՀՀ վարչապետի առաջարկով՝ ՀՀ նախագահը Արգիշտի Քյարմայանին ազատ է ԱԱԾ տնօրենի պաշտոնից ու մեկ այլ առաջարկով ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Միքայել Համբարձումյանին։
Համապատասխան հրամանագրերի էլեկտրոնային տարբերակները հրապարակվել են նախագահի պաշտոնական կայքում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Արգիշտի ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից», – ասված է առաջին հրամանագրում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի. Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող», – ասված է մյուս հրամանագրում։
