ազատ թի վի
Կառավարության արտագնա նիստից հետո, որն անցկացվում էր Գյումրիում, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրահանգեց ներս հրավիրել Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանին, Գյումրիից տեղեկացնում է Aysor.am-ի թղակիցը: Քիչ առաջ Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ դժգոհություն հայտնելով, որ անվտանգության ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել իրեն մտնել քաղաքապետարան:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մերժել է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի ներկայացրած բանաձևը, որը դատապարտում էր ՀԱՄԱՍ շարժման զինյալների կողմից Իսրայելի տարածքի գնդակոծումները: Քվեարկության ընթացքում 87 երկիր հանդես է եկել բանաձևն ընդունելու օգտին, 57 պետություն, այդ թվում՝ Ռուսաստանը, դեմ է արտահայտվել, 33 երկիր ձեռնպահ է մնացել: Արդյունքում՝ փաստաթուղթը չհավաքեց ձայների երկու երրորդի անհրաժեշտ մեծամասնությունը:…
Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանին անվտանգության ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել մտնի քաղաքապետարան, այդ մասին Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է դժգոհություն: «Կարապետյան Հովհաննես անուն-ազգանունով մի ջահել, որ ներկայացավ որպես վարչապետի անվտանգության ծառայության աշխատակից, ԱԱԾ-ից, ինձ Գյումրու քաղաքապերարան թույլ չտվեց մտնել։ Բացատրեցի, որ ես ավագանու անդամ եմ, այս շենքում ավագանու նստավայրն է, որտեղ ես օրենքով…
Դեկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել արաբական Al Jazeera հեռուստաընկերությանը, որը վավերագրական ֆիլմ է պատրաստում Հայաստանում գարնանը կայացած Թավշյա հեղափոխության մասին: Հարցազրույցի ընթացքում Աննա Հակոբյանը պատմել է հեղափոխության օրերին իր ապրումների, վախերի ու վստահության մասին, որ այս անգամ ժողովրդի պայքարն ավարտվելու է հաղթանակով: Աննա Հակոբյանը նշել է, որ առաջին իսկ…
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ կտրուկ ավելացել է Հայաստանից գումարի արտահոսքը: Միայն հոկտեմբերին ՀՀ-ից գումարի արտահոսքը կազմել է 121 մլն 461 հազար դոլար: Իսկ, ընդհանրապես, այս տարվա տասը ամիսների ընթացքում ՀՀ-ից դուրս է բերվել 951 մլն 38 հազար դոլար: Սա, ի դեպ, 171 մլն 842 հազար դոլարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից:…
ժ.10:00 Գյումրու Վարդանանց հրապարակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանի և ՀՀ կառավարության անդամներին դիմավորում են ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Կ.Սարուխանյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա.Նահապետյանը և այլ պաշտոնատար անձինք։ ժ.10:10 Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Սպիտակի երկրաշարժ» թեմայով նամականիշի մարում՝ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս…
ՀՀ կառավարության արտագնա նիստում, որը կայանալու է Գյումրիում, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ա. Էլոյանը կներկայացնի զեկույց՝ աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ: Հայտնում է galatv.am-ը։ «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում ՀՀ Շիրակի, Լոռու…
Դեկտեմբերի 5-ին Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին այսօր գտել են մահացած։ Տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց զինծառայողի հրամանատար, գնդապետ Հրաչյա Օհանյանը։ Նշենք, որ պատահարի հետևանքով տուժած մյուս զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար։
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի ներքին վիճակագրության համաձայն՝ ամբողջ աշխարհում օգտատերերն ավելի հաճախ են բախվում այն վնասաբեր ծրագրային ապահովմանը (ԾԱ), որը նախատեսված է բանկային հաշիվներից օնլայն-հասանելիության միջոցով փող գողանալու համար։ 2018թ. երրորդ եռամսյակի արդյունքներով՝ թվային սարքերում նման վնասաբեր ծրագրերի գործարկման փորձերի քանակը նախորդ երեք ամիսների համեմատ աճել է 41,5%-ով։ «Կասպերսկի»-ում նշել են, որ 2018թ. ընթացքում աճում է մոբայլ…
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին՝ Ֆինլանդիայի Հանրապետության անկախության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Նախագահը համոզմունք է հայտնել, որ հայ-ֆիննական հարաբերությունների դրական դինամիկան ոչ միայն կպահպանվի, այլև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում արդյունավետ համագործակցության կհաստատվի՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։
Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ նախկին նախագահը կարող է մասնակցել քվեարկության գործընթացին։ «Կարծում եմ՝ պարոն Քոչարյանը կարող է մասնակցել ընտրություններին, մենք տեխնիկական մասը կարող ենք ապահովել։ Սակայն այլ հարց է՝ կուզի՞ մասնակցել, թե՞ ոչ։ Այդ հարցը չեմ կարող մեկնաբանել», – ասաց Ալումյանը։ Նկատենք, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ…
Ընդդեմ Ազգային կինոկենտրոնի և Մշակույթի նախարարության» խորագրով պաստառով դեկտեմբերի 3-ից Մատենադարանի մոտ վրան է տեղադրված․ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի Ազգային կինոկենտրոնի վարած քաղաքականության: Գալստյանը պնդում է, որ կինոկենտրոնն այս տարի մերժել է ֆինանսավորել իր անավարտ ֆիլմերը: Մասնավորապես, այս տարի պիտի ֆինանսավորվեր «Տատիկիս վարսերը» խորագրով հայ-գերմանա-բուլղարական ֆիլմը, որն արդեն իսկ ֆինանսավորվել…
Իրանի հարավ-արևելյան հատվածում գտնվող ոստիկանական բաժանմունքի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով 4 մարդ է մահացել: Ինչպես հայտնում է Tasim գործակալությունը՝ վիրավորում է ստացել ևս 4 մարդ: Press TV-ի փոխանցմամբ՝ պայթել է ականապատված ավտոմեքենա:
«Հայկական զինված ուժերը շարունակում է համալրվել նորագույն սպառազինությամբ, մասնավորապես` հզոր հրթիռային և համազարկային կայանքներով: Հայկական բանակն ի զորու է պատկառելի հեռավորության վրա ոչնչացնել հակառակորդի մարդուժը, տեխնիկան և ռազմավարական ենթակառուցվածքները»,-նշված է ՀՀ պաշտպանության նախարարության կայքէջում: Գրառմանը կից ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել:
Երևանում պաշտոնապես ներկայացվել է PayX հայկական ֆինտեխ ստարտափը, որի նորարարական լուծումները հնարավորություն կընձեռեն մոբայլ հեռախոսներով կատարել արագ ու անվտանգ անկանխիկ վճարումներ՝ մեկ հպումով։ Հայտնում է itel.am-ը։ Դեկտեմբերի 4-ի երեկոյան կայացած շնորհանդեսին մասնակցել են VISA International-ի, ՀՀ Կենտրոնական բանկի, ArCa վճարային համակարգի, ինչպես նաև հայաստանյան տարբեր բանկերի եւ խոշոր ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչները։ PayX ընկերությունը ստեղծում է…