Ազգային Ժոով
Այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը ասաց, որ Սահմանադրությունը նախագահի համար նախատեսում է շատ սահմանափակ լիազորություններ, որոնց մեջ որևէ կերպ չի մտնում այն, ինչ տեղի ունեցավ երկու օր առաջ, երբ նախագահը սկսեց մեկնաբանել, թե ինքն ինչ մտահոգություններ ունի օրենքի նախագծի հետ կապված: «Սահմանադրությամբ հստակ ֆիքսված է, որ…
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել աշխատանքային նիստ՝ «Ատելության խոսքի կարգավորումը ՀՀ օրենսդրությունում» խորագրով: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից: Քննարկմանը մասնակցել են համացանցային տիրույթի կարգավորմամբ և կառավարմամբ զբաղվող անձինք, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի պատվերով համացանցային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարի կարգավորման ուսումնասիրություններ…
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արտախորհրդարանական ուժերի հետ մեկնարկած քաղաքական քննարկումների շրջանակում հանդիպում է ունեցել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ: Քննարկվել են Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները: Երկուստեք կարևորվել է երկրի ներսում բռնության հռետորաբանության բացառումը, ապատեղեկատվական հոսքերի դեմ պայքարը, անհրաժեշտ բարեփոխումների իրականացումն ու կայունության պահպանումը՝ առկա մարտահրավերները հաղթահարելու համար:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից: Զրուցակիցները կարեւորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսումն ապահովելու համար ազգերի ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքները: Կողմերը կարծիք են հայտնել, որ թե’ Հայաստանում եւ թե’ Արցախում անհրաժեշտ է ապահովել ներքին…