Ազգային կենտրոն

  • Վրաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 2 210 դեպք

    Վրաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 2 210 դեպք

    Վրաստանի՝ հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը հայտնել է, որ երկրում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 74 մարդ։ Երկրում վարակի պատճառով մահացածների թիվը կազմել է՝ 7 806: Վերջին 24 ժամում Covid-19 է հաստատվել 2 210 մարդու մոտ, ապաքինվել է 5 587 վարակված: Երեկ, սեպտեմբերի 4-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 2 684 դեպք, ապաքինվել է…

  • Վարչական վարույթներ՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք դպրոցներում

    Վարչական վարույթներ՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք դպրոցներում

    ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի աշխատակիցները վարչական վարույթ են հարուցել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք դպրոցներում՝ օդի ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջների խախտման, ինչպես նաև հաստատություններում չթույլատրվող վառարանային ջեռուցում իրականացնելու հիմքերով։ Վարչական վարույթի արդյունքում պարզվել է՝ որոշ դպրոցներում դեռևս իրականացվում է վառարանային ջեռուցում, շենքերում չի ապահովվում օդի սահմանված ջերմաստիճան, դասընթացը կազմակերպվում…

  • Նուբարաշենի աղբավայրում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Նուբարաշենի աղբավայրում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և քաղաքապետարանի երկու ջրատար տեղում իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։ Հրդեհի երրորդ օջախը մեկուսացվել է ժամը 17։04-ին, մարվել՝ 19։16-ին․ մոտ 1000 քմ տարածքում այրվել է շինարարական աղբ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 08։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ…

  • Քննարկվել է պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիայի զարգացման հեռանկարները

    Քննարկվել է պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիայի զարգացման հեռանկարները

    Արսեն Թորոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի, «Ռադիոիզոտոպների արտադրություն» կենտրոնի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանի, ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանի և այլ մասնագետների հետ: Այս տարվա հունիսին Հայաստանում, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում, առաջին անգամ իրականացվել է պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա (ՊԷՏ/ՀՏ) հետազոտությունը։ Վերջինս քաղցկեղի ախտորոշման ու բուժման ընթացքը հսկողության տակ պահելու համար…

  • Ուռուցքաբանության ազգային կենտրոնում շարունակվում են բարեփոխումները. ԱՆ

    Ուռուցքաբանության ազգային կենտրոնում շարունակվում են բարեփոխումները. ԱՆ

    ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկա է գտնվել ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքբանության ազգային կենտրոնում (ՈՒԱԿ) Նեյրոօնկոլոգիական, Օնկոուրոլոգիական բաժանմունքների վերաբացման, ինչպես նաև նոր` Կանանց առողջության կլինիկայի, Թորակալ վիրաբուժության բաժանմունքի, Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի բացօթյա սրահի բացման արարողությանը: «Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, գիտեք, որ ներառված էր բժշկական հաստատությունների մասնավորեցման ցանկում, սակայն…

  • Գյումրու ինֆեկցիոնում կորոնավիրուսով Շիրակի մարզի 32 բնակիչ է բուժվում

    Գյումրու ինֆեկցիոնում կորոնավիրուսով Շիրակի մարզի 32 բնակիչ է բուժվում

    Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ հուլիսի 28-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 32 բնակիչ է բուժվում։ «Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 7287 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 27-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5933 նմուշառման հետազոտություն, հուլիսի 27-ին հաստատվել է…

  • Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք

    Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք

    Stopcov.ge կայքը, վկայակոչելով Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին, հայտնում է, որ երկրում  հաստատվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք: Մինչ օրս Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 864 դեպք, առողջացածների թիվը հասել է 703-ի, մահացել է 14 վարակակիր: Կարանտինային ռեժիմում է գտնվում 3 026, իսկ ստացիոնար բուժում ստանում՝ 297 անձ:

  • Հրդեհ նախկին Պրագա հյուրանոցի շենքում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հրդեհ նախկին Պրագա հյուրանոցի շենքում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունիսի 13-ին, ժամը 16:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի նախկին «Պրագա» հյուրանոցի շենքի 3-րդ հարկում այրվում է բնակարան։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի արձագանքման խումբը և…

  • ՀՀ-ում կարգելվեն ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտությունները. պարետի նոր որոշումը

    ՀՀ-ում կարգելվեն ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտությունները. պարետի նոր որոշումը

    ՀՀ պարետի այսօր՝ հունիսի 2-ին, հրապարակված որոշման ՀՀ-ում կարգելվեն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունները։ Ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության՝ հիմք ընդունելով «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշումը, ՀՀ պարետը սահմանել է, որ «1. ՀՀ ողջ տարածքում արգելվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի…

  • Հայաստանում մեկնարկել է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի տեղական արտադրությունը

    Հայաստանում մեկնարկել է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի տեղական արտադրությունը

    Այսօր պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Հայաստանում մեկնարկել է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի տեղական արտադրությունը։ «Մենք նաև նախաձեռնել ենք թեստավորման արտադրություն ՀՀ-ում: Եվ ներկրված 100 հազար ռեագենտներով արդեն իսկ թեստերի արտադրությունը մեկնարկել է: Վաղն առաջին խմբաքանակը՝ 350 թեստ, հանձնվելու է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն»,- ասաց պարետը:…

  • Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Գամկղրելիձե

    Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Գամկղրելիձե

    «Ալիք մեդիան» հայտնում է՝ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն հայտարարել է, որ Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը՝ իր իրավասությունների շրջանակում, պատրաստ է օգնել Հայաստանին։ «Մեկ շաբաթ առաջ փոքր անհասկացվածություն եղավ: Մենք եղբայրական ազգ ենք, միշտ իրար կողքի կանգնած ենք, լավ հարաբերություններ ունենք: Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ մշտապես հաջող համագործակցություն ենք ունեցել,…

  • Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել

    Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել

    ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Արման Խաչատրյանը նշել է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում կորոնավիրուս է հաստատվել աշխատակիցներից մեկի մոտ: «Տեղեկացնեմ, որ այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում, ցավոք, կորոնավիրուսային հիվանդության փաստ է հաստատվել աշխատակիցներից մեկի մոտ: Անմիջապես կապ է…

  • ԱԻՆ-ը ամփոփում է նախորդ շաբաթը. գրանցել է 198 դեպք, արձանագրվել 10 մահ

    ԱԻՆ-ը ամփոփում է նախորդ շաբաթը. գրանցել է 198 դեպք, արձանագրվել 10 մահ

    ՀՀ արտակարգ իրավիճակներնախարարությունը հայտնում է, որ ապրիլի 27-մայիսի 3-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 198 դեպք, որից 98-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 46 հրդեհի, երկու փլուզման, պայթյունի, քարաթափման, սողանքի, ուժեղ կարկուտի և որոնողափրկարարական մեկական դեպք, 30 ճանապարհատրանսպորտային պատահար, 12 ինքնասպանության փորձ, ինչպես նաև 59 կենցաղային կանչ. տուժել է 60 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ…

  • Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք․ Լոռու մարզպետ

    Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք․ Լոռու մարզպետ

    Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Հարգելի լոռեցիներ, տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են: Իրավիճակը մեր մարզում վերահսկվում է ՀՀ առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի կողմից: Արտակարգ իրավիճակի պայմաններում պարետի…

  • Մեր նպատակն է, որպեսզի վարակի տարածման ինտեսիվությունը նվազի. Տիգրան Ավինյան

    Մեր նպատակն է, որպեսզի վարակի տարածման ինտեսիվությունը նվազի. Տիգրան Ավինյան

    Այսօր  ԱԺ հերթական նիստի ժամանակ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որն առաջարկվել է կառավարության կողմից, հայտարարել է․ «Անձանց վերաբերյալ տեղորոշման ինֆորմացիան, որը պահպանվում է հեռախոսային օպերատորների մոտ, եւ հեռախոսային օպերատորներն ունեն ամբողջական այդ տվյալները անձնավորված եւ շատ երկար ժամանակի համար, ինչպես…