Աշխարհ
07:00 29/05/2020

Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Գամկղրելիձե

«Ալիք մեդիան» հայտնում է՝ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն հայտարարել է, որ Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը՝ իր իրավասությունների շրջանակում, պատրաստ է օգնել Հայաստանին։

«Մեկ շաբաթ առաջ փոքր անհասկացվածություն եղավ: Մենք եղբայրական ազգ ենք, միշտ իրար կողքի կանգնած ենք, լավ հարաբերություններ ունենք: Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ մշտապես հաջող համագործակցություն ենք ունեցել, փոխանակել ենք տարբեր միջոցներ, պատվաստանյութեր և այլն. դա եղել է հեպատիտ C-ի ժամանակ նաև 2-3 տարի առաջ»,- նշել է Գամկղրելիձեն։

Նա հավելել է, որ եթե ​​Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը դիմի իրենց թեստավորման կամ այլ խնդիրների հետ կապված, նրանք իրենց իրավասության շրջանակներում պատրաստ ենք օգնել։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ