ազգային պատկերասրահ

  • Հանս Ռաուզինգ՝ անձնական ողբերգությունից մինչև բարեգործության ռեկորդային նվաճումներ

    Հանս Ռաուզինգ՝ անձնական ողբերգությունից մինչև բարեգործության ռեկորդային նվաճումներ

    Հանս Ռաուզինգը, որպես Տետրա Պակի ժառանգորդ և նորանշանակ ասպետ, իր կյանքում տեղի ունեցած ծանր կորուստները վերածել է բացառիկ բարեգործական գործունեության՝ նվիրելով արվեստի պատմության մեջ ամենամեծ նվիրատվությունը Ազգային պատկերասրահին:

  • Փարաջանով 100 ցուցահանդեսը՝ արվեստի և նորաձևության բացառիկ միաձուլում

    Փարաջանով 100 ցուցահանդեսը՝ արվեստի և նորաձևության բացառիկ միաձուլում

    Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքում Հայաստանի ազգային պատկերասրահում կայացած «Փարաջանով 100» ցուցահանդեսը վերածվել է արվեստի և նորաձևության բացառիկ տոնահանդեսի։ «Արտույտ» ընկերության կողմից ստեղծված այս հավաքածուն, որը ներառում է մետաքսե շարֆեր և Haute Couture (բարձր նորաձևության) զգեստներ, աննախադեպ ոգեշնչման աղբյուր է՝ հիմնված Փարաջանովի ստեղծագործական ժառանգության վրա։ Փարաջանովի արվեստը՝ ներառյալ նրա «Մոռացված նախնիների ստվերները» և…

  • Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է արժեքավոր նմուշով

    Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է արժեքավոր նմուշով

    Հայաստանի ազգային պատկերասրահի հարուստ հավաքածուն համալրվել է ևս մեկ կարևոր ցուցանմուշով: Ամերիկաբնակ Վանուհի Արճյանը պատկերասրահին է նվիրել տղամարդու արծաթե գոտի՝ ստեղծված Թիֆլիսում: Պատկերասրահի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ քառանկյունաձև երկայնակի հատած գլանաձև ճարմանդով գոտին պատրաստվել է 19-րդ դարի վերջին 20-րդ դարասկզբին հայ վարպետի կողմից: Հայաստանի ազգային պատկերասրահի 40 000-ից ավելի արվեստի բարձրարժեք գործեր ընդգրկող…

  • Ազգային պատկերասրահում բացվել է «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը

    Ազգային պատկերասրահում բացվել է «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը

    Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Հայկական իմպրեսիոնիզմ» խորագրով ցուցահանդեսի բացումը: Վերաբացվել է նաև Հակոբ Գյուրջյանի ցուցասրահը: «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը Հայաստանում առաջին փորձն է՝ միևնույն հարթակում ներկայացնելու համաշխարհային խոշոր ու կարևորագույն ֆենոմեններից մեկի՝ իմպրեսիոնիզմի հայկական դրսևորումները: Ցուցահանդեսը բաղկացած է 2 ցուցադրատարածքից: Առաջին հատվածում ընդգրկվել են գլխավորապես 20-րդ դարի առաջին երեք տասնամյակներում ստեղծագործած այն նկարիչները, որոնց…

  • Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ հետ, շրջել է Ազգային պատկերասրահում և ծանոթացել հռոմեական ցուցանմուշներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ հետ, շրջել է Ազգային պատկերասրահում և ծանոթացել հռոմեական ցուցանմուշներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի հետ դեկտեմբերի 5-ին այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ, դիտել «Մեկ օր Պոմպեյում» ցուցադրությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Հայաստանում նոր մասնավոր թատրոն է հիմնադրվել` Թատրոն Կայարան անվամբ ԿԳՄՍ նախարարն այցելել է կինեմատոգրաֆիայի լեգենդ Արտավազդ Փելեշյանին «Այն կազմակերպվել է Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանում Իտալիայի դեսպանության…

  • Այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահը և թանգարանի մասնաճյուղերը բաց են այցելուների առջև

    Այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահը և թանգարանի մասնաճյուղերը բաց են այցելուների առջև

    Այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահը և թանգարանի մասնաճյուղերը բաց են այցելուների առջև: Ազգային պատկերասրահում գործում է «Արվես՞տ, թե՞ գիտություն. երեք վերականգնված կտավի պատմություն. Բաշինջաղյան, Կոջոյան, Սարյան» ցուցահանդեսը: Աշխատանքային ժամերը 11:00 – 17:30: Արվեստանոցային աշխատանքի ցուցադրումն այսօր չի գործի: Մուտքը Արամի փողոցից:

  • Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղում կբացվի Եղիշե Թադևոսյանի անվանական ցուցասրահը

    Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղում կբացվի Եղիշե Թադևոսյանի անվանական ցուցասրահը

    Սեպտեմբերի 25-ին՝ արվեստագետի ծննդյան օրը, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մհեր Աբեղյանի թանգարանում կբացվի Եղիշե Թադևոսյանի անվանական ցուցասրահը: Այդ մասին տեղեկացնում են Հայաստանի ազգային պատկերասրահի Facebook-ի էջում՝ նշելով, որ Ե. Թադևոսյանի անվանական սրահի բացումը նկարչի ծննդավայր Վաղարշապատում ունի բացառիկ նշանակություն 19-րդ դարավերջի-20-րդ դարի առաջին կեսի հայ կերպարվեստի վերարժևորման, իմաստավորման գործում: «Ժանրային բազմազանությամբ, ոճական ու ձևաբանական բազմակերպությամբ…

  • Արդիականացվում է Ազգային պատկերասրահի Մհեր Աբեղյանի մասնաճյուղը

    Արդիականացվում է Ազգային պատկերասրահի Մհեր Աբեղյանի մասնաճյուղը

    Հայաստանի ազգային պատկերասրահի Facebook-ի էջում գրված է․ «Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ վերանորոգվում և արդիականացվում է Ազգային պատկերասրահի Մհեր Աբեղյանի մասնաճյուղը: Շուտով կվերաբացվեն բոլորովին նոր ցուցասրահներ՝ միջազգային չափանիշներին համապատասխանող թանգարանային լուսավորմամբ, գիտական էքսպլիկացիաներով (բացատրություններ) և նոր ցուցադրությամբ»։ https://www.facebook.com/NationalGalleryOfArmenia/posts/3654455694565518

  • Դալի և Պիկասո ցուցահանդեսը երկարաձգվել է ևս մեկ շաբաթով

    Դալի և Պիկասո ցուցահանդեսը երկարաձգվել է ևս մեկ շաբաթով

    Հայաստանի ազգային պատկերասրահը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը երկարաձգվել է։ «Սիրելի այցելունե՜ր, հաշվի առնելով «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի հանդեպ հասարակության ահռելի հետաքրքրությունը և հակահամաճարակային կանոնների պահպանման արդյունքում գոյացած մեծ հերթերը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ համաձայնություն է ձեռք բերվել հավաքածուատեր Ալեքսանդր Շադրինի հետ երկարացնելու ցուցահանդեսը ևս մեկ…

  • Ազգային պատկերասրահում առաջին անգամ կկայանա «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը

    Ազգային պատկերասրահում առաջին անգամ կկայանա «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը

    Մարտի 7-ից ապրիլի 26-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կներկայացվի «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, որի շրջանակում կներկայացվեն աշխարհին հայտնի երկու հանճարեղ արվեստագետների աշխատանքները: Կցուցադրվի Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն՝ քանդակ, գրաֆիկա, խեցեղեն… բոլոր նմուշները «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից են: Ցուցահանդեսն արդեն ներկայացվել է բազմաթիվ երկրներում: Իսկ Հայաստանում մշակութային…

  • Լեոնարդո դա Վինչիի կտավից նոր նկար է հայտնաբերվել

    Լեոնարդո դա Վինչիի կտավից նոր նկար է հայտնաբերվել

    Լեոնարդո դա Վինչիի գրչին պատկանող նոր նկար է հայտնաբերվել նկարչի մեկ այլ հայտնի նկարի՝ «Մադոննան ժայռերում»-ի տակ: Ազգային պատկերասրահը, որն այս օրերին ուսումնասիրում էր դա Վինչիի այս նկարը, հայտնաբերել է նկարչի սկզբնական փորձը նկարելու հրեշտակին ու նորածին Հիսուսին: Հետազոտողների խոսքով նախնական տարբերակը միանգամայն տարբերվում է մեզ հասած տարբերակից:   Ուսումնասիրողները, որոնք ամիսներ շարունակ տարբեր տեխնիկաներ…

  • Աննան առաջարկեց այս գաղափարը, սիրով համաձայնվեցի ֆինանսավորել. վարչապետ

    Աննան առաջարկեց այս գաղափարը, սիրով համաձայնվեցի ֆինանսավորել. վարչապետ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-ի էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ սիրով համաձայնել է ֆինանսավորել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի առաջարկած գաղափարը։ «Աննան առաջարկեց այս գաղափարը, սիրով համաձայնվեցի ֆինանսավորել. սահմանամերձ գյուղերի 9-13 տարեկան շուրջ 700 երեխաներ այս օրերին այցելում են երևանյան այգիներ, զվարճանքի վայրեր, պիցերիաներ: Երեխաները գալիս են 50-60 հոգանոց խմբերով և մի ամբողջ օր անցկացնում…

  • Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ սահմանամերձ գյուղերի 700 երեխաներ կայցելեն Երևան

    Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ սահմանամերձ գյուղերի 700 երեխաներ կայցելեն Երևան

    ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հուլիսի 26-ից սկսած ՀՀ սահմանամերձ գյուղերի 9-13 տարեկան ավելի քան 700 երեխաներ ամառային արձակուրդների շրջանակում կայցելեն Երևան։ Ինչպես տեղեկացրեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, ծրագրի շրջանակում երեխաները կայցելեն Հայաստանի Ազգային պատկերասրահ՝ կմասնակցեն պատկերասրահի ինտերակտիվ-կրթական ծրագրին, կլինեն «Հաղթանակի» զբոսայգում, Երևանի…

  • Հայտնաբերվել և առգրավվել են առանձնակի արժեք ներկայացնող կտավներ

    Հայտնաբերվել և առգրավվել են առանձնակի արժեք ներկայացնող կտավներ

    Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի կողմից ձեռնարկված լայնածավալ համալիր օպերատիվ -հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է տարիներ առաջ ՀՀ ազգային պատկերասրահից գեղանկարների հափշտակության դեպքը: Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ՀՀ երկու քաղաքացիներ ցանկանում են վաճառել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ից գողացված Մատիաս Բրասաուի «Որսորդը» և Իսահակ Լևիտանի…

  • Հայաստանի ազգային պատկերասրահից կտավներ չեն անհետացել

    Հայաստանի ազգային պատկերասրահից կտավներ չեն անհետացել

    Ապրիլի հինգին մամուլում և հեռուստաընկերություններում մեծ աղմուկ բարձրացրեց հրապարակումն այն մասին, որ Հայաստանի ազգային պատկերասրահից թանկարժեք կտավներ են անհետացել, սակայն այս լուրը չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի ազգային պատկերասրահը պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ  հրապարակումներում տեղ գտած տեղեկատվությունը վերաբերում է «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ–ին, որը 2016 թվականին լուծարվել և միացվել է Հայաստանի ազգային պատկերասրահին:…