աէմգ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին: Վարչապետը ողջունել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի այցը Հայաստան և նշել, որ Հայաստանը կարևորում է ՀՀ կառավարության և ԱԷՄԳ միջև համագործակցությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության ապահովման և կարողությունները զարգացնելու տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է,…
ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որին կից գրված է․ «Հատված ԱԷՄԳ 64-րդ գլխավոր համաժողովում իմ ելույթից. «Կորոնավիրուսի դեմ պայքարի այս դժվարին պայմաններում Հայաստանը բախվեց մեր երկրի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար ծայրահեղ վտանգավոր և աննախադեպ մարտահրավերի: Խոսքս Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու իրական սպառնալիքի մասին է, որը հնչեցրել է…
Փետրվարի 12-ին աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը, հանդիսանալով խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ջատագով, մեծապես կարևորում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը: Կողմերը բարձր գնահատեցին…
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վիեննայում մասնակցել է սեպտեմբերի 15-18-ն անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 63-րդ գլխավոր համաժողովի շրջանակում Հայաստանի տաղավարի բացման արարողությանը։ Տաղավարում ներկայացվել են ատոմակայանների անվտանգության բարձրացման ուղղությամբ «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի ծրագրային մշակումները։ Նախարար Պապիկյանը հանդիպել է ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ, որի ընթացքում ձեռք բերված…
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ԱԷՄԳ-ի 63-րդ Գլխավոր Համաժողովին հանդես է եկել ելույթով: «Հարգելի տիկին Նախագահ, Միանալով մյուս բանախոսներին՝ ՀՀ պատվիրակության անունից շնորհավորում եմ Ձեզ ԱԷՄԳ-ի Գլխավոր Համաժողովի 63-րդ նստաշրջանի Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Թույլ տվեք նաև շնորհավորել Գլխավոր կոմիտեի ընտրված անդամներին: Մաղթում եմ հաջող աշխատանքային շաբաթ և հայտնում մեր լիակատար աջակցություն…
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացն ասել է, որ Իրանի կողմից միջուկային համաձայնագրի խախտման վերաբերյալ ԱԷՄԳ փորձագետների վերջին եզրակացությունների համատեքստում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի կառավարություններն ու մյուս գործընկերները պետք է հայտարարեն, որ չեղարկում են համաձայնագիրն ու միանում Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին։ Այս մասին Իսրայելի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը գրել է թվիթերյան իր էջում։ «Պատմությունը…
Մահացել է ԱԷՄԳ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն։ «Ցավով տեղեկացնում են գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի մահվան կապակցությամբ», – նշված է ԱԷՄԳ-ի քարտուղատության հայտարարության մեջ: Նաև հատնում են, որ ԱԷՄԳ-ի դրոշը կիջեցվի որպես վշտի նշան:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 29-ին ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցության զարգացումը: Ընդգծելով, որ 2018թ.-ից Հայաստանը հանդիսանում է ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի փոխնախագահ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել գլխավոր քարտուղարի՝ վերոնշյալ կարևոր…
Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը փետրվարի 6-ին իր հավատարմագրերն է հանձնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած հանդիպման ժամանակ ԱԷՄԳ Գլխավոր տնօրենը, շնորհավորելով Արմեն Պապիկյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ,…