ԱԺ այգի
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14:15-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում կկայանա Առաջին հայկական միջազգային ֆոտոֆեստիվալը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը: Ժամը 15:10-ին ԱԺ այգու հանրային հատվածում տեղի կունենա նկարների ցուցադրության բացման արարողություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։
Հուլիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի այգում կազմակերպվել է «Շախմատային ծիծեռնակներ» փառատոնը՝ նվիրված Շախմատի միջազգային օրվան։ Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը: Խորհրդարանում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ավելի քան 120 շախմատասեր երեխաներ ու պատանիներ Հայաստանի տարբեր մարզերից ու Սփյուռքից: Շախմատային փառատոնին ներկա է եղել և խաղերի ընթացքին հետևել Սկանդինավյան երկրների շախմատի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել Ազգային ժողովի այգից և վերնագրել. «Տեսարան՝ Ազգային ժողովի այգուց»: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2343299002657148/?type=3&theater Այնուհետև վարչապետը ևս մեկ լուսանկար է հրապարակել՝ վերնագրելով «Համ էլ նկարվեցինք»: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2343299002657148/?type=3&theater
Հայաստանի խորհրդարանի այգին հարստացել է նոր ծառատեսակով` սեկվոյայով: Հունիսի 11-ին ԱԺ այգու հանրային հատվածում կազմակերպված ծառատունկի նախաձեռնողը վիրաբույժ- ուռուցքաբան Վահագն Համբարձումյանն էր, ով կրթությունը ստացել ու աշխատել է ԱՄՆ-ում և այժմ հայրենիք վերադառնալով` իր հետ բերել է սեկվոյա ծառատեսակի 50 տնկի: Դրանցից 4-ը նա նվիրել է Ազգային ժողովին: Վահագն Համբարձումյանի խոսքով՝ սեկվոյան համարվում է աշխարհի…
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ մայիսի 2-ին խորհրդարանի այգում տեղի է ունեցել ծառատունկ՝ նվիրված մայիսյան եռատոնին: Ծառատունկի մասնակիցները տնկել են 15 լորենի: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հույս է հայտնել, որ ապագայում խորհրդարանի այգու այս հատվածը եւս կվերածվի գեղեցիկ պուրակի: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը նշել…
Ապրիլի 23-ին Ազգային ժողովի այգու` քաղաքացիների համար բաց հատվածում պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կեչիների տնկարկում, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխնախագահներ Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը, Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, քաղաքացիներ: Մասնակիցները տնկել են Լոռու մարզի ռուսական Ֆիոլետովո գյուղից բերված 32 կեչու…
ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ Ազգային Ժողովի այգու` քաղաքացիների համար բաց հատվածում նախատեսվում է Լոռու մարզի ռուսական Ֆիոլետովո գյուղից բերված կեչու տնկիներով հայ-ռուսական բարեկամության ծառուղու հիմնում, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Ծառատունկին կմասնակցեն պատգամավորներ, ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիվանագետներ:
Ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի այգում՝ ծաղկած սակուրաների հարևանությամբ, նշվել է Ծագող Արևի Երկրի ամենագեղեցիկ և կարևոր տոներից մեկը՝ Հանամին, որին մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդգար Առաքելյանը, խմբի անդամներ, մշակույթի գործիչներ: Ճապոնագետ Աննա Վարդանյանի խոսքով՝ 2015 թվականին, երբ…