ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ մայիսի 2-ին խորհրդարանի այգում տեղի է ունեցել ծառատունկ՝ նվիրված մայիսյան եռատոնին: Ծառատունկի մասնակիցները տնկել են 15 լորենի:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հույս է հայտնել, որ ապագայում խորհրդարանի այգու այս հատվածը եւս կվերածվի գեղեցիկ պուրակի:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը նշել է, որ իրենց կուսակցությունը մշտապես կարեւորել է ծառատունկի գաղափարը:
Միջոցառմանը մասնակցել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդական թեւը:
