ԱԺ պատգամավորներ
Ի՞նչ են խոսել Բռունցքդ բեր նախաձեռնության անդամները ԱԺ պատգամավորների հետ
«Բռունցքդ բեր» նախաձեռնությունն երեկ (հերթական քառօրյա, այս անգամ ՝ եռօրյա նիստի մեկնարկին), ինչպես նախօրոք հայտարարել էր, ՀՀ ԱԺ յուրաքանչյուր խմբակցությանը գրավոր դիմում-նամակ-պահանջ հանձնելուց 1 շաբաթ անց, արդեն բանավոր կերպով իր պահանջները ներկայացրեց գործող պատգամավորներին: Ինչպես նախաձեռնությունը նշել էր, բոլոր հանդիպումներն ու զրույցները հանրային հասանելիություն պետք է ունենան, և ժողովուրդը պետք է տեղեկացված լինի բոլոր ընթացքներից…
ԱԺ պատգամավորներն Անկարայում բարձրացրել են հայկական օրակարգի կարևոր հարցերը
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահների գագաթնաժողովին հաջորդել է լիագումար 61-րդ նիստը: Երկօրյա քննարկումների ընթացքում Հայաստանը ներկայացրել են վեհաժողովում մեր երկրի պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանն ու պատվիրակության անդամ Գևորգ Պապոյանը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, օրակարգի առանցքում է եղել խորհրդարանական դիվանագիտության դերը գլոբալ փոփոխությունների դինամիկայում: ԱԺ պատգամավորներն Անկարայում բարձրացրել են հայկական օրակարգի…
Սանկտ Պետերբուրգում ԱԺ պատգամավորները ներկայացրել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները
ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Հովիկ Աղազարյանն ու Միքայել Թումասյանը մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդին կից անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության կոմիտեների հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդակցությանը: Այն տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում: Արմեն Խաչատրյանը, ի թիվս այլ ուղղությունների, ներկաներին փոխանցել է տվյալներ սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքների դեմ սկսված ադրբեջանական ագրեսիվ գործողությունների վերաբերյալ…
Խորհրդարանում քննարկվել են Եվրամիության հետ համագործակցության ծրագրեր
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու ԱԺ պատգամավորները հոկտեմբերի 3-ին հանդիպել են Երևանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակության և Հայաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ: Արման Եղոյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, պատրաստակամություն է հայտնել աջակցել նորանշանակ…
Նոր նախագիծ՝ աշխատանքային հարաբերությունների կամայական դադարեցումներից խուսափելու համար
Հուլիսի 4-ին Կառավարության հերթական նիստում հավանություն տրվեց ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի Հերիքնազ Տիգրանյանի և Լուսինե Բադալյանի մշակած նախագծին: Հայաստանում, եթե գործատուի մոտ նույն աշխատողի հետ նույն աշխատանքի համար որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը գործողության ժամկետի երկուսից ավելի անգամ է երկարաձգվում, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է,…
ՀՀ ԱԺ պատգամավորներն այցելել են Ֆուտբոլի ակադեմիա
ՀՀ ԱԺ-ի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ հանձնաժողովի պատգամավորներ Հարություն Բաբայանը, Էդգար Առաքելյանը, Վահագն Թևոսյանն այցելել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն` Ֆուտբոլի ակադեմիա։ Աժ պատգամավորներին ակադեմիայում ընդունել են ՀՖՖ փոխնախագահներ՝Արմեն Մելիքբեկյանը և Արմեն Նիկողոսյանը: Հյուրերին ներկայացվել են վերջին ամիսներին հայկական ֆուտբոլում կատարված բարեփոխումները, մասնավորապես, իսպանացի…
Թունյանը և Գևորգյանը՝ Ռուսաստանից ապաստան խնդրած հայ գեներալի մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Գևորգյանը և Բաբկեն Թունյանը պատասխանել են լրագրողների հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում այն փաստին, որ գեներալը քաղաքական ապաստան է խնդրում այլ երկրից: «Այդ հարցի հասցեատերը մենք չենք: Ես, որպես քաղաքացի, ուղղակի ժպիտով եմ դրան վերաբերվում»,- նշեց Հայկ Գևորգյանը: Թունյանն էլ ասաց, որ որպես ՀՀ քաղաքացի՝ այդ ամենին վատ է…
«Քաղաքացու օրը» պատգամավորները կայցելեն մարզեր. Լիլիթ Մակունց
Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ խմբակցության անդամներն արդեն գիտեն, թե ինչպես են նշելու Քաղաքացու օրը: Նա տեղեկացրեց, որ միջոցառումների շարք է սպասվում այդ օրը, որը կմեկնարկի առավոտյան ժամը 10-ին և կտևի մինչև 21:30: Նա նաև հավելեց, որ պատգամավորները չեն կենտրոնանալու միայն Երևանում, այլ նաև շրջելու են մարզերում, անձամբ…
Պատգամավորներն արտասանում են Թումանյանի քառյակները
Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ֆլեշմոբ են նախաձեռնել։ Պատգամավորներն արտասանում են Հովհաննես Թումանյանի քառյակները և տեսանյութերը տեղադրում «Ֆեյսբուք»-ի իրենց էջերում՝ օգտագործելով #Թումանյան150#ԻմՔայլը հեշթեգը:
Որոշ պրոեկտներ կան. Արփինե Հովհաննիսյանն՝ իր հետագա անելիքների մասին
Հանրային քաղաքականությամբ զբաղվելուց չեմ խուսափելու, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Խոսելով իր հետագա անելիքների մսին՝ Հովհաննիսյանն ասաց, որ զբաղվելու է մասնագիտական գործունեությամբ՝ Դավիթ Հարությունյանի և իր մի շարք այլ ընկերների հետ հիմնած իրավաբանական ընկերությունում: «Տարիներ առաջ փաստաբանական գործունեությամբ զբաղելու քննություն եմ հանձնել և լիցենզիա չեմ վերցրել, այս գործունեությամբ երևի զբազվեմ՝ գումարած դրան…










