Հասարակություն
19:30 30/06/2019

ՀՀ ԱԺ պատգամավորներն այցելել են Ֆուտբոլի ակադեմիա

ՀՀ ԱԺ-ի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ հանձնաժողովի պատգամավորներ Հարություն Բաբայանը, Էդգար Առաքելյանը, Վահագն Թևոսյանն այցելել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն` Ֆուտբոլի ակադեմիա։

Աժ պատգամավորներին ակադեմիայում ընդունել են ՀՖՖ փոխնախագահներ՝Արմեն Մելիքբեկյանը և Արմեն Նիկողոսյանը: Հյուրերին ներկայացվել են վերջին ամիսներին հայկական ֆուտբոլում կատարված բարեփոխումները, մասնավորապես, իսպանացի մասնագետ Խինես Մելենդեսի` ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում նշանակման կարևորությունը, հայկական ֆուտբոլում զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, կանանց ֆուտբոլի, ֆուտզալի առաջխաղացման, մարզերում ֆուտբոլի մասսայականացման հարցերում և նոր ֆուտբոլիստների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքները, Եվրո-2019-ի նախապատրաստական փուլի ընթացքը:

Նշենք, որ Ֆուտբոլի ակադեմիայի բացումից ի վեր սա նմանատիպ առաջին այցն էր, ուստի և կարևորել են ՀՖՖ-ի և ԱԺ սպորտի հանձնաժողովի համատեղ գործակցությունը` հայկական ֆուտբոլի արագընթաց զարգացման համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ
COVID-19. թարմացումներ