ԱԺ փոխնախագահ
ԱԺ նախագահը հանդիպել է Իրանի Մեջլիսի նախագահի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 8-ի առավոտյան Միջխորհրդարանական միության 140-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Ալի Լարիջանին, ողջունելով Արարատ Միրզոյանին, նշել է, որ կապերը մեր երկու պետությունների միջև եղբայրական են, ինչի նշանն էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն Իրան: Արարատ Միրզոյանին շնորհավորելով Ազգային ժողովի…
Լենա Նազարյանը ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Լենա Նազարյանը կարևորել է հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների զարգացումը, խոսել միջխորհրդարանական հարթակներում, մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ-ում և ՀԱՊԿ ԽՎ-ում փոխգործակցության խորացումից: Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների խորհրդարանական նույնանուն հանձնաժողովների միջեւ համագործակցության սերտացման, շփումների աշխուժացման…
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Մոսկվա
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով փետրվարի 25-27-ն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կլինի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Միքայել Մելքումյանը, Վլադիմիր Վարդանյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Արման Աբովյանը և Անուշ…
Վահե Էնֆիաջյանը ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկները
Այսօր Աժ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկները՝ ծրագիրը լրացնել նոր՝ 9-րդ գլխով, որում կամրագրվի ծրագրի կատարման երաշխիքները, ռիսկերը, իրականացման գործիքակազմն ու մեխանիզմները և պարտավորությունները մինչև 2023թ-ը՝ ըստ տարիների ու ըստ կառույցների պատասխանատվությունների: «Ձեր վերաբերմունքից կախված կլինի, թե ԲՀ խմբակցության ներկայացուցիչներով ինչպիսի քաղաքական դիրքրոշում մենք կունենանք»,- ասաց…
Կսահմանափակվի բուքմեքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում. Ալեն Սիմոնյան
Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ քիչ առաջ շրջանառության մեջ է դրել ՀՀ «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «ՀՀ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերը, որոնցով կսահմանափակվեն բուքմեքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում, ինչպես նաև կարգելվի գազալցկայաններում և տարբեր…
Լենա Նազարյանը` ԱԺ փոխնախագահի թեկնածու
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հունվարի 14-ի նիստում ներկայացրեց ԱԺ փոխնախագահի պաշտոնին հավակնող իրենց երկրորդ թեկնածուին` Լենա Նազարյանին: Մակունցը նշեց, որ Նազարյանը կարևոր դերակատարում է ունեցել 6-րդ գումարման ԱԺ-ում, ապա ընդգծեց` Լենա Նազարյանը մարդ է, որի համար քաղաքացին ու անհատը մեծագույն արժեք են: Խմբակցության ղեկավարը ներկայացրեց Լենա Նազարյանի թեկնածությունն ու կոչ արեց քվեարկել նրա օգտին:
«Իմ քայլը» Ալեն Սիմոնյանին առաջադրեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
Ազգային ժողովի նախագահի ընտրությունից հետո իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Ալեն Սիմոնյանի թեկնածությունը: «Սիմոնյանը բավականին լայն հասարակական, քաղաքական գործունեություն է ծավալել, երբեք չի կաշկանդվել հայտնել իր դիրքորոշումը, տեսակետը», – թեկնածուին ներկայացնելիս հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Ալեն Սիմոնյանն իր ելույթում հայտարարեց, որ իրենք նոր Ազգային ժողովի «դեմք» պետք է ձևավորեն:…
Որոշ պրոեկտներ կան. Արփինե Հովհաննիսյանն՝ իր հետագա անելիքների մասին
Հանրային քաղաքականությամբ զբաղվելուց չեմ խուսափելու, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Խոսելով իր հետագա անելիքների մսին՝ Հովհաննիսյանն ասաց, որ զբաղվելու է մասնագիտական գործունեությամբ՝ Դավիթ Հարությունյանի և իր մի շարք այլ ընկերների հետ հիմնած իրավաբանական ընկերությունում: «Տարիներ առաջ փաստաբանական գործունեությամբ զբաղելու քննություն եմ հանձնել և լիցենզիա չեմ վերցրել, այս գործունեությամբ երևի զբազվեմ՝ գումարած դրան…
Արարատ Միրզոյանի թեկնածությունը կառաջադրվի ԱԺ նախագահի պաշտոնում
Լենա Նազարյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը Արարատ Միրզոյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ նախագահի պաշտոնում, իսկ իր թեկնածությունը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում։
Ես մտահոգ եմ եղել և՛ 5 տարի առաջ, և՛ 10 տարի առաջ, և՛ մտահոգ եմ այսօր
Ես մտահոգ եմ եղել և՛ 5 տարի առաջ, և՛ 10 տարի առաջ, և՛ մտահոգ եմ այսօր: Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով նման դիտարկում արեց ԱԺ փոխնախագահ, խորհրդարանական ընտրություններին մասնակցող Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը: «Բայց եթե 5 կամ 10 տարի առաջ ես մտահոգ էի, որովհետև ունեի իշխանություն և պատասխանատվություն, և ինձնից կար շատ…











