Ալաշկերտ
ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները բաշխվեցին հայկական ակումբներին. ՀՖՖ Գործկոմի որոշումները 2023/24 և 2024/25 մրցաշրջանների համար
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) կարևոր քայլ է կատարում՝ աջակցելով տեղական ակումբներին՝ բաշխելով ՈՒԵՖԱ-ի համերաշխության վճարները 2023/24 և 2024/25 մրցաշրջանների համար։ Հունվարի 9-ին կայացած Գործկոմի նիստում հաստատվեցին այդ գումարների բաշխման սկզբունքները, որոնք ուղղված են ակումբների զարգացմանն ու ենթակառուցվածքների բարելավմանը։ Այս նախաձեռնությունը ոչ միայն արտահայտում է ՀՖՖ-ի նվիրվածությունը հայկական ֆուտբոլի առաջընթացին, այլև համահունչ է ՈՒԵՖԱ-ի համերաշխության խթանման…
Ալաշկերտը և Ուրարտուն չպարզեցին հաղթողին
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հյուրընկալեց «Ուրարտուին»։ «Նաիրի» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։ Այս խաղից հետո «Ալաշկերտն» իր ակտիվում ունի 34 միավոր և երկրորդն է ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակում։ «Ուրարտուն» 38 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Քիչ հետո կկայանա նաև երկրորդ տուրից հետաձգված «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը։
Էմբալոյի գոլի շնորհիվ Ալաշկերտը փրկվեց պարտությունից Ուրարտուի դեմ խաղում
Vbet Հայաստանի Պրեմիեր-լիգայի 31-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցել է «Ալաշկերտի» հետ և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը: Հանդիպման հաշիվը խաղի 44-րդ րոպեին հեղինակել է հյուրերի 23-ամյա հարձակվող Կարեն Մելքոնյանը: Ի դեպ, Մելքոնյանը ՀՊԼ-ում իր 100-րդ հանդիպումն էր անցկացնում:
Վիրահատության է ենթարկվել Ալեքսանդր Կարապետյանը
Վիրահատության է ենթարկվել Հայաստանի ազգային հավաքականի ու «Ալաշկերտի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Ալաշկերտի» մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ ապաքինումը, ըստ նախնական գնահատականի, կտևի շուրջ 3 ամիս։
Պաշտոնական․ Ալաշկերտը 3 համալրում ունի
Կենտրոնական պաշտպան Անդրանիկ Ոսկանյանը, եզրային պաշտպաններ Գագիկ Դաղբաշյանը և Վահագն Այվազյանը տեղափոխվել են Երևանի «Ալաշկերտ»։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը:
Պաշտոնական․ ղազախ հարձակվողը՝ Ալաշկերտի ֆուտբոլիստ
Երևանի «Ալաշկերտը» Facebook-ի իր էջում հայտնել է նոր տրանսֆերի մասին։ Նշվում է, որ հայկական ակումբի կազմը հալարել է ղազախ 27-ամյա հարձակվող Ալեքսեյ Ռոդիոնովը։ Ֆուտբոլիստի նախորդ ակումբը «Ատիրաուն» է եղել, որտեղ նա հանդես է եկել Արամ Ոսկանյանի գլխավորությամբ։ Նշվում է, որ հանդես է եկել նաև Ղազախստանի Մ-19 ու Մ-21 հավաքականներում։
Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը տեղափոխվեց Մալթա
30-ամյա Ռումյան Հովսեփյանը համալրել է Մալթայի առաջնության առաջատարներից մեկի՝ «Ֆլորիանայի» կազմը։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։ Նշենք, որ Հովսեփյանի նախորդ ակումբը «Ալաշկերտն» էր։ «Ֆլորիանայում» հույս ունեն, որ հայազգի ֆուտբոլիստը նոր որակ ու երանգներ կհաղորդի ելույթներին։ «Ֆլորիանան» զբաղեցնում է առաջնության 2-րդ հորիզոնականը։
Ալաշկերտ-Մաքաբի․ հայկական ակումբը փրկեց պատիվը
Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» երեկ իսկական կռիվ տվեց իսրայելական «Մաքաբիի» հետ խաղում։ Ծանր պայքարում անցած հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Իրականում, այս խաղը չէր լուծում մրցաշարային ոչ մի խնդիր, բայց «Ալաշկերտը» ոչ մի տուրում միավոր չէր վաստակել, և մրցաշարը ոչ բացասական արդյունքով ավարտելը կարևոր էր պատվի տեսանկյունից։ Նշենք, որ հայկական ակումբի կազմում գոլի հեղինակ է դարձել…
Ալաշկերտ-Մաքաբի Թել Ավիվ․ Պատվի խաղ՝ հայկական ակումբի համար
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակներում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» տան կընդունի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվին»։ Հանդիպումը մեկնարկելու է ժամը 21:45-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Նշենք, որ այս խաղը մրցաշարային ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում, քանի որ իսրայելական ակումբն արդեն ապահովել է ուղեգիրը դեպի փլեյ-օֆ, իսկ 2-րդ տեղ գրավելու շանսեր «Ալաշկերտը»…
Կոնֆերենցիաների Լիգա․ Ալաշկերտը հյուրընկալվեց ԼԱՍԿ-ին
Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ալաշկերտը» երեկ հյուրընկալվեց ԼԱՍԿ-ին։ Հանդիպումն անցավ տանտերերի առավելությամբ, որն էլ վերածվեց գոլերի։ Նախ, ԼԱՍԿ-ի ֆուտբոլիստ Կեյտո Նակամուրան բացեց հաշիվը, իսկ արդեն խաղավերջում՝ 87-րդ րոպեին, դրեց խաղի վերջակետը՝ դառնալով դուբլի հեղինակ։ Այսպիսով՝ հայկական ակումբը պարտվեց 2-0 հաշվով։ Նշենք, որ «Ալաշկերտը» շարունակում է 0 միավորով եզրափակել A խումբը։
ԿԼ․ ԼԱՍԿ-Ալաշկերտ խաղում տանտերերը բացահայտ ֆավորիտ են, ըստ բուքմեյքերների
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում կհյուրընկալվի ավստրիական ԼԱՍԿ-ին։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21:45-ին։ Բուքմեյքերներն այս խաղում բացահայտ ֆավորիտ են համարում ավստրիական ակումբին։ Վերջինիս հաղթանակի գործակիցը գնահատվում է 1,15 գործակցով, իսկ «Ալաշկերտինը»՝ 14 գործակցով։ Ոչ-ոքին ստացել է 7 գործակիցը։ Նշենք, որ հայկական ակումբն այս պահի դրությամբ միավոր…
Կոնֆերենցիաների Լիգա․ Ալաշկերտի դարպասապահի սեյվը՝ լավագույնների ցանկում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
UEFA-ի Կոնֆերենցիաների Լիգայի Twitter-ի էջում հրապարակվել է խմբային փուլի 3-րդ տուրի լավագույն սեյվերի քառյակը։ Դրանց ցանկում է նաև «Ալաշկերտի» սերբ դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի սեյվը՝ «ԼԱՍԿ»-ի դեմ խաղում։ Նշենք, որ UEFA-ի պաշտոնական կայքում քվեարկություն է ընթանում, որի արդյունքում այդ 4 սեյվերից կընտրվի լավագույնը։ Հիշեցնենք, որ հայկական ակումբը պարտվեց այդ խաղում 0-3 հաշվով։ 🧤 Four great saves…
Կոնֆերենցիաների Լիգա․ Ալաշկերտը Երևանում կընդունի ԼԱՍԿ-ին
Հայկական «Ալաշկերտն» այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Երևանում կընդունի ավստրիական «ԼԱՍԿ»-ին։ Հանդիպումը կայանալու է Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակներում։ Խաղի մեկնարկը կլինի 20:45-ին։ Նշենք, որ հայկական թիմն առաջին 2 խաղերում պարտվել է «Մաքաբի Թել Ավիվին» և ՀԻԿ-ին ու զբաղեցնում է խմբում վերջին հորիզոնականը։ Բուքմեյքերներն այսօր «ԼԱՍԿ»-ին են ֆավորիտ համարում։ Նրա հաղթանակը գնահատվում է 1,60 գործակցով,…
Ալաշկերտի մարզիչը հրաժարական է տվել
Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի Facebook-ի էջից։ Գրիգորյանն իր հրաժարականի խոսքում շնորհակալություն է հայտնել թիմի ֆուտբոլիստներին ու ղեկավարությանը։ Նա նշել է, որ թիմն իրեն էմոցիաների շատ մեծ չափաբաժին տվեց։















