Ալեքսանդր Սպենդիարյան
Այսօր լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը: Ալեքսանդր Սպենդիարյանը (Սպենդիարով) ծնվել է 1871 թ. նոյեմբերի 1-ին Ռուսական կայսրության, Տավրիկյան նահանգի, Դնեպրովյան գավառի Կախովկա քաղաքում (այժմ՝ Խերսոնի մարզ, Ուկրաինա): Նա ընդարձակել է հայկական երաժշտության ժանրերի արտահայտչամիջոցները, հիմք դրել հայկական ազգային սիմֆոնիզմին: Սպենդիարյանի «Ղրիմի էսքիզները» (2 սյուիտ), «Երևանյան էտյուդները» և այլ գործեր հայկական սիմֆոնիկ…
Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանը հայտնել է, որ 2021 թ․ հոկտեմբերի 23-24-ը Թբիլիսիի «Հայարտուն» և «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական և մշակութային կենտրոններում տեղի է ունեցել համերգային հատուկ ծրագիր, ցուցահանդես և դասախոսությունների շարք՝ նվիրված մեծանուն հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին: ««Ստեղծագործական երկրորդ կյանք. Թիֆլիս» խորագրի ներքո ներկայացվեցին ուղիղ 105 տարի առաջ կոմպոզիտորի և բանաստեղծ Հովհաննես…
Սեպտեմբերի 19-ին Հայաստանի ազգային գրադարանը Facebook-ի էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում կբացվի «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը» խորագրով ցուցահանդեսը: «Ցուցահանդեսում կներկայացվեն անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ձեռագիր նոտաները, գրականությունը, սկավառակները, ձայնապնակներն ու ազդագրերը: Միջթանգարանային համագործակցության շրջանակներում ցուցահանդեսը կազմակերպվում է Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության…
Սեպտեմբերի 1-ին Հայաստանում բացվել է Վատիկանի առաքելական նվիրակությունը (դեսպանատուն), որը նախապատրաստվում է բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին ՀՀ-ում և Վրաստանում Վատիկանի առաքելական նվիրակությունը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Ջանասիրաբար պատրաստվում ենք Հայաստանում նոր առաքելական նունցիատուրայի (Վատիկանի դեսպանատուն) բացման արարողությանը»,- նշվում է գրառման մեջ: ԱՀ ԱԺ նախագահն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել…
2021 թվականին լրանում է մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150- ամյակը։ Այս կարևոր հոբելյանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թվականների օրացույցում։ Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում հունիսի 14-ին՝ ժամը 11:15-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված կոմպոզիտորի հոբելյանին: Մամուլի ասուլիսին մասնակցելու…
Թանգարանների միջազգային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան: Թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի ուղեկցությամբ Վահրամ Դումանյանը շրջել է ցուցասրահներում, ծանոթացել մեծանուն կոմպոզիտորի կյանքն ու ստեղծագործական ուղին ներկայացնող ցուցանմուշներին: Այս տարի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն է, որն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր…
Անհայտ անձինք կապույտ գույնով ներկել են անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության Ծառայություն» ՊՈԱԿ-ի Facebook-ի էջից, որը դեպքի կապակցությամբ տեսանյութ է հրապարակել։ Նշվում է, որ այն հանրապետական նշանակության հուշարձան է։ https://www.facebook.com/ArmenianMonuments/posts/3884180108367311?__cft__%5B0%5D=AZVqOrObC9PXnfWj6phZqmc46TcNBAs9aVPk-5wVCUn4QPnHuqx3sO0LTktoZLpF8gBzVBvfoN_tV9XW16Er7BtUCaEbDEmcbAlkQ3gIAd4SWEzumw1mzjyMAZJjW9Pw5CJX2s0n3SRRtmARoIy3ua-1YMHspVTDJpLt-AGUV1UL-w&__tn__=%2CO%2CP-R
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն- թանգարանը աշխատելու է օնլայն: Այս մասին նրանք հայտարարությոն են տարածել Facebook-ում «Տուն-թանգարանն աշխատելու է օնլայն հարթակում՝ իրականացնելով «տնից-թանգարան» ծրագիրը: Ակտիվ կապի մեջ մնացեք մեզ հետ և հետաքրքիր դարձրեք ձեր օրը: Առողջ եղեք»,-ասվում է հաղորդագրության մեջ: https://www.facebook.com/housemuseum/photos/rpp.233822510046381/2756037174491556/?type=3&theater
Ս. թ. oգոստոսի 10-ին, ժամը 18:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա դասական կիթառի համերգ: Այն մեկտեղել է 4 հայ երիտասարդ արտիստների` Բարդի Մինասյանին (Սիրիա), Նի Նոյին (Իրան), Թաթուլ Հաճյանին (Լիբանան) և Ջոն Գյումիշյանին (Հայաստան): Համերգը կազմակերպվում է «Տուն-թանգարանի հետ…» նախագծի շրջանակում: Նպատակը՝ հասարակության տարբեր սոցիալական և տարիքային խմբերին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի բազմակողմանի գործունեությանը տարբեր սերնդի…
Դաշնակահար Արմեն Բաբախանյանի հեղինակած Հայ դաշնամուրային երաժշտության անթոլոգիան ներկայացնում է հայ արժեքավոր դաշնամուրային ստեղծագործությունների հավաքագրումը, ձայնագրությունն ու թողարկումը: Անթոլոգիայի չորրորդ սկավառակը նվիրված է կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանին և Սարգիս Բարխուդարյանին: Այս նախագիծը նպատակ ունի միավորել բոլոր դաշնամուրային ստեղծագործությունների երաժշտասերներին և մատուցել մեր դաշնամուրային երաժշտության մշակույթի այն հարուստ շերտը, որի մեծ մասը մինչ այժմ չի կատարվել կամ…