Ալմազբեկ Աթամբաև

  • Ղրղզստանի նախագահն առաջին անգամ խոսել է Աթամբաևի մասին

    Ղրղզստանի նախագահն առաջին անգամ խոսել է Աթամբաևի մասին

    Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովն առաջին անգամ խոսել է այն գործընթացների մասին, որ տեղի են ունենում երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի շուրջ: Նրա խոսքը փոխանցել է Sputnik-Ղրղզստանը։ Ժեենբեկովը նշել է, որ պետության ղեկավարի պաշտոնն ստանձնելու պահից ինքը ոչ մի անգամ չի արձագանքել իր նախորդի հրապարակային դիտողություններին: «Ինքներդ կտաք գնահատականը: Եղան երկրի բաժանման, իշխանության զավթման կոչեր»,- պատմել…

  • Աթամբաևի մասնակցությամբ դատական նիստը դարձյալ հետաձգվեց

    Աթամբաևի մասնակցությամբ դատական նիստը դարձյալ հետաձգվեց

    Բիշքեկի դատարանը մինչև նոյեմբերի 29-ը հետաձգել է այն գործով դատավարությունը, որով մեղադրյալներից մեկը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևն է։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի նախկին ղեկավարի փաստաբան Սերգեյ Սլեսարյովի խոսքերին։ Նոյեմբերի 15-ին Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանում սկսվել Է քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի անօրինական ազատման առթիվ հարուցված քրեական գործի՝ ըստ էության քննությունը,…

  • Աթամբաևի կալանքը երկարաձգվել է

    Աթամբաևի կալանքը երկարաձգվել է

    Ղրղզստանի մայրաղաքաք Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքը երկարաձգել է մինչև դեկտեմբերի 26-ը: Այդ մասին TACC-ին հայտնել է Աթամբաևի փաստաբան Սերգեյ Սլեսարյովը: «Կալանքի տակ պահելու տեսքով խափանման միջոցն Աթամբաևի նկատմամբ երկարացվել է դատաքննության անցկացման ընթացքում, որն օրենքով շարունակվում է երկու ամիս»,-ասել է իրավաբանը: Նրա խոսքով՝ ավելի վաղ Աթամբաևի նկատմամբ կալանքը որպես…

  • Աթամբաևը հրաժարվել է դատարան ներկայանալ

    Աթամբաևը հրաժարվել է դատարան ներկայանալ

    Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հրաժարվել է ներկայանալ դատարան, որտեղ քննվում է նրա դեմ հարուցված գործը: Այդ մասին լրագրողներին հայտնել է պետության նախկին ղեկավարի փաստաբան Սերգեյ Սլեսարյովը: «Աթամբաևը որոշեց չներկայանալ Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանում նշանակված նախնական լսումներին»,-ասել է նա: Նշենք, որ Պերվոմայսկի շրջանային դատարանի դիվանատանը, հոկտեմբերի 11-ին նախնական լսումներ են սկսվել 2013 թվականին բանտարկությունից քրեական…

  • Աթամբաևի կալանքը օրինական է ճանաչվել

    Աթամբաևի կալանքը օրինական է ճանաչվել

    Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքը օրինական է ճանաչվել Բիշքեկի դատարանի կողմից: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, ասել է Աթամբաևի փաստաբանը՝ Սերգեյ Սլեսարևը: Նրա խոսքով՝ պետության նախկին ղեկավարի ապօրինի կալանքի բողոքը դատարանը չեղարկել է: Փաստաբանը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ Աթամբաևը կալանքի տակ կմնա ամենաքիչը մինչև հոկտեմբերի 26-ը՝ հավելելով, որ Աթամբաևի իրենք արդեն…

  • Աթամբաևի կնոջ նկատմամբ ևս քրեական գործ կհարուցվի

    Աթամբաևի կնոջ նկատմամբ ևս քրեական գործ կհարուցվի

    Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կնոջ՝ Ռայիսայի դեմ ևս քրեական գործ կհարուցվի: Այս մասին Ռայիսա Աթամբաևան ասել է Բիշքեկում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է TACC-ը։ «Իմ դեմ ներկայումս քրեական գործ է հարուցվում»,-աել է նա: Ըստ Աթամբաևայի, ինքը դեռ չգիտի, թե որ հոդվածով է գործը հարուցվելու: Հիշեցնենք, որ Բիշքեկի դատարանը մերժել է կալանքից…

  • Աթամբաևը կմնա կալանքի տակ

    Աթամբաևը կմնա կալանքի տակ

    Ղրղզստանի դատարանը փակ նիստում չի բավարարել երկրի ձերբակալված նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի նկատմամբ խափանման միջոցը փոխելու պաշտպանության խնդրանքը: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարյովը: Բիշքեկի քաղաքային դատարանի նիստը՝ նվիրված Աթամբաևի փաստաբանի կողմից նրա ձերբակալման որոշման գանգատարկմանը, տեղափոխվել էր Ղրղզստանի անվտանգության պետական կոմիտե: Աթամբաևին կասկածում են մի քանի ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում՝ զանգվածային…

  • Աթամբաևը մեղադրվում է արդեն 10 գործով

    Աթամբաևը մեղադրվում է արդեն 10 գործով

    Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մեղադրանք են առաջադրել ևս 2 քրեական գործով: Այս մասին հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը: Աթամբաևին մեղադրում են կոռուպցիայի մեջ: Երկու գործերն էլ վերաբերում են Կոյ Տաշ գյուղում հողատարածքների ձեռքբերմանը: Այսպիսով, Ղրղըզստանի նախագահը մեղադրվում է արդեն 10 գործով: Նրան մեղադրում են մի շարք ծանր հանցագործություններում, այդ թվում՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում,…

  • Ղրղզստանի ներքին գործերի փոխնախարարին Աթամբաևի ձերբակալությունից հետո աշխատանքից ազատել են

    Ղրղզստանի ներքին գործերի փոխնախարարին Աթամբաևի ձերբակալությունից հետո աշխատանքից ազատել են

    Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալիյ Աբիլգազիևը հրամանագիր է ստորագրել ՆԳ փոխնախարար Կուրսամ Ասանովի ազատման մասին՝ նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ձերբակալության շուրջ իրադարձությունների ծառայողական հետաքննության արդյունքներով։ Այս մասին հաղորդել է ՆԳՆ մամուլի ծառայությունը: «Ղրղզական ոստիկանության շահերի դավաճանության և վստահության կորստի համար ծառայողական հետաքննության արդյունքներով առաջարկ է արվել զբաղեցված պաշտոնից ՆԳ փոխնարարին ազատելու մասին», – ասվում է հաղորդագրությունում:

  • Ղրղզստանում անկարգությունների ժամանակ 139 մարդ է տուժել

    Ղրղզստանում անկարգությունների ժամանակ 139 մարդ է տուժել

    Ղրղզստանում օգոստոսի 7-8-ը տեղի ունեցած անկարգությունների ժամանակ բժշկական օգնության է դիմել ընդհանուր առմամբ 139 մարդ: Այս մասին TACC-ին հայտնել են Ղրղզստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: «Այսօրվա դրությամբ բուժօգնության դիմածների թիվը կազմում է 139 մարդ»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը: Ղրղզաստանում անկարգությունները սկսվել էին չորեքշաբթի Չույսկու մարզի Կոյ-Տաշ գյուղում երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին ձերբակալելու հատուկ…

  • Աթամբաևի տնից 24 միավոր հրազեն է առգրավվել

    Աթամբաևի տնից 24 միավոր հրազեն է առգրավվել

    Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ձերբակալությունից հետո օպերատիվ քննչական խմբերը նրա տանը հայտնաբերել և առգրավել են 24 միավոր հրազեն: Այս մասին ասված է Ղրղզստանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում: «Աթամբաևի տանը՝ Կոյ-Տաշ գյուղում հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր առմամբ 24 հրազեն», – ասվում է հաղորդագրությունում: Առգրավվել են վեց Կալաշնիկով հրացան, Դրագունովի դիպուկահար հրացան, ինչպես նաև որսորդական…

  • Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարը Աթամբաևին մեղադրել է պետական հեղաշրջում պատրաստելու մեջ

    Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարը Աթամբաևին մեղադրել է պետական հեղաշրջում պատրաստելու մեջ

    Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Օրոզբեկ Օփուբաևը երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մեղադրել է պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ Նա հայտարարել է, որ Աթամբաևին «արյուն էր անհրաժեշտ» պետական հեղաշրջում իրականացնելու համար։ Նրա խոսքով՝ Ղրղզստանի նախկին ղեկավարն իր նստավայրում հեղաշրջում է պատրաստել, քանի որ Աթամբաևի տանը զենքի մի ամբողջ պահեստ…

  • Աթամբաևը մեղադրվել է մարդասպանության մեջ

    Աթամբաևը մեղադրվել է մարդասպանության մեջ

    Ղրղզստանի օպերատիվ-հետախուզական գործունեության վերահսկման և հետաքննության գլխավոր դատախազության վարչությունը հայտարարել է, որ Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը մեղադրվում է մարդասպանության և այլ` առանձնապես ծանր հանցագործությունների մեջ: Այս մասին հայտնել է РИА Новости լրատվական գործակալությունը: Նրանք նշել են, որ Աթամբաևը ծանուցումներ է ստացել մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների մասին, ինչպիսիք են զանգվածային անկարգություններ կազմակերպելը, սպանությունը, սպանության…

  • Աթամբաևին պատկանող հեռուստաալիքը և ընկերությունը արգելանքի տակ են վերցվել

    Աթամբաևին պատկանող հեռուստաալիքը և ընկերությունը արգելանքի տակ են վերցվել

    Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին պատկանող «Ապրիլ» հեռուստաալիքի և «Մեդիա ֆորում» ընկերության վրա դատարանn արգելանք է դրել: Այս մասին գրում է RBC-ն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուժայինները կնքել են Բիշքեկում գտնվող «Մեդիա ֆորում»-ի շենքը: Աթամբաևի հեռուստաալիքը նույնպես գտնվում է այդ շենքում: Նշվում է, որ հեռուստաալիքի աշխատողներին 10 րոպե է տրվել իրերը հավաքելու համար, իսկ…

  • Աթամբաևի որդուն ՆԳՆ հարցաքնության են կանչել

    Աթամբաևի որդուն ՆԳՆ հարցաքնության են կանչել

    Ղրղզստանի ձերբակալված նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի որդուն` Սեյիթբեկին, կանչել են ՆԳՆ հարցաքննության: Այս մասին РИА Новости-ին հայտնել է երկրի նախկին ղեկավարի փաստաբան Սերգեյ Սլեսարևը: «Որքանով ինձ հայտնի է՝ նա հենց հիմա հարցաքննության է: Կոնկրետ որ գործով են նրան հարցաքննում՝ ես ճշգրիտ չգիտեմ», – ասել է փաստաբանը: Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևը հինգշաբթի երեկոյսն հանձնվել էր ուժայինններին:…