Ալ-Նասրի
Ռոնալդուն այսօր առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի Ալ-Նասրի կազմում
«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբի կազմում նորամուտը կնշի այսօր՝ հունվարի 22-ին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։ Այսօր «Ալ-Նասրը» Սաուդյան Արաբիայի առաջնության շրջանակում կմրցի «Ալ-Իթիֆակի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 21։30-ին։ Հաղթանակի դեպքում «Ալ-Նասրը» միանձնյա կգլխավորի մրցաշարային աղյուսակը։ «Ալ-Իթիֆակը» զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։ Առաջնությունում ընդհանուր առմամբ 16 ակումբ է մասնակցում։ Հիշեցնենք՝ Ռոնալդուն 2022 թվականի…
Ռոնալդուն ցանկանում է իր նոր թիմում տեսնել Պեպեին
«Ալ-Նասրի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն հետաքրքրված է, որ ակումբը ձեռք բերի «Պորտուի» պաշտպան Պեպեին: Ինչպես հայտնում է Marca-ն, 37-ամյա պորտուգալացին ակումբի ղեկավարության հետ քննարկել է ընկերոջ և հայրենակցի հետ պայմանագիր կնքելու հարցը։ «Ալ-Նասրը» համաձայնել է Ռոնալդուի առաջարկին, ուստի կփորձեն ձեռք բերել խաղացողին։ Ռոնալդուն և Պեպեն միասին խաղացել են Մադրիդի «Ռեալում», ինչպես նաև միասին խաղացել են Պորտուգալիայի…
Ռոնալդուն բաց կթողնի Ալ-Նասրի առաջիկա հանդիպումները
Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի «Ալ-Նասրի» առաջիկա հանդիպումներին։ Հարձակվողըբաց կթողնի «Ալ-Տայի» և «Ալ-Շաբաբի» դեմ խաղերը։ Հանդիպումները կկայանան համապատասխանաբար հունվարի 5-ին և 14-ին։ Պորտուգալացին որակազրկման պատճառով չի կարողանա մասնակցել այս հանդիպումներին։ Նոյեմբերին Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան նրան 2 խաղով որակազրկել էր ապրիլին տեղի ունեցած միջադեպի համար, երբ «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալու ժամանակ խաղացողը կոտրել է աուտիզմով հիվանդ տղայի…
Ռոնալդուի մենեջերը բանակցություններ է վարել Ալ-Նասրի հետ
Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մենեջեր Ռիկարդո Ռեգուֆեն բանակցություններ է վարել Ալ-Նասր ակումբի ներկայացուցիչների հետ։ Ֆուտբոլիստի մենեջերը հանդիպել է Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի ղեկավարության հետ։ Նշվում է, որ բանակցությունները հաջող են ընթանում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերը մոտ են համաձայնության գալուն։ Հիշեցնենք, որ Ռոնալդուն և ՄՅՈւ-ն խզել են պայմանագիրը նոյեմբերի վերջին։
Ռոնալդուն ԱԱ-ից հետո պայմանագիր կկնքի Ալ-Նասրի հետ
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Աշխարհի 2022 թվականի առաջնությունից հետո կմեկնի Էր-Ռիյադ, որպեսզի պայմանագիր կնքի արաբական «Ալ-Նասսր» թիմի հետ: Այս մասին հայտնում է Marca-ի լրագրող Խոսե Ֆելիքսը: «Ռոնալդուն գիտակցում է, որ իր ապագան սաուդյան ֆուտբոլում է: Նա համաձայնության է եկել Աաուդյան Արաբիան ներկայացնող թիմի հետ: Պայմանագիր կնքելու վերաբերյալ վերջնական որոշումը նա կկայացնի երբ մեկնի Էր-Ռիյադ…





