Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Աշխարհի 2022 թվականի առաջնությունից հետո կմեկնի Էր-Ռիյադ, որպեսզի պայմանագիր կնքի արաբական «Ալ-Նասսր» թիմի հետ: Այս մասին հայտնում է Marca-ի լրագրող Խոսե Ֆելիքսը:
«Ռոնալդուն գիտակցում է, որ իր ապագան սաուդյան ֆուտբոլում է: Նա համաձայնության է եկել Աաուդյան Արաբիան ներկայացնող թիմի հետ: Պայմանագիր կնքելու վերաբերյալ վերջնական որոշումը նա կկայացնի երբ մեկնի Էր-Ռիյադ և ծանոթանա ակումբի հետ:
«Ալ-Նասսրը» թիմ է, որը փորձում է աճել և վերադարձնել իր գերակշռող դիրքը սաուդյան ֆուտբոլում: Պայմանագիրը նախատեսված կլինի 2,5 տարով: Գումարի մի մասը նա կստանա խաղի համար, և շատ ավելի մեծ մաս կստանա գովազդների համար:
Եթե մոտ ժամանակներս ոչինչ չփոխվի, ապա աշխարհի առաջնության ավարտից հետո նա կմեկնի Էր-Ռիյադ և պայմանագիր կկնքի ակումբի հետ, ինչը երկրի իմիջի համար լավ ազդակ կլինի»,- Ֆելիքսի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:
Ռոնալդուն ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել այն բանից հետո, ինչ խզել է պայմանագիրը ՄՅՈՒ-ի հետ: