ակադեմիկոս
Հունիսի 28-ին Գիտությունների ազգային ակադեմիան հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ նոր նախագահ են ընտրել: Այդ պաշտոնում ընտրվել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «ԳԱԱ նախագահի պաշտոնում առաջադրվել էր 3 թեկնածու՝ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը,…
Կա քննադատություն ԱՄՆ-ի կողմից կատարված այն ուսումնասիրության վերաբերյալ, որը ենթադրում է, որ կորոնավիրուսի բռնկումը Չինաստանի Ուհան քաղաքում սկսված կարող էր լիներ դեռևս անցյալ տարվա օգոստոսի սկզբին: Հարվարդի համալսարանի կողմից կատարած ուսումնասիրությունը, որը հրապարակվեց այս ամսվա սկզբին՝ հերքվել է Չինաստանի կողմից և դրա մեթոդաբանությունը կասկածի տակ է դրվել անկախ գիտնականների կողմից: Ուսումնասիրվել է զեկույցում օգտագործված մեթոդները…
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նոր կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման և բուժման խնդիրների վերաբերյալ միջազգային գործընկերների հետ քննարկումները և այդ շարքում մարտի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար հայազգի պրոֆեսոր Արա Դարզիի և Մոսկվայի պետական համալսարանին կից բժշկական կենտրոնի…
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վաստակաշատ գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Շահինյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել նրա ընտանիքին, հարազատներին և գործընկերներին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Շոշափելի է Արամ Շահինյանի ավանդը Հայաստանում գիտության, մասնավորապես, քիմիայի, կենսաբանության և կենսաինֆորմատիկայի զարգացման գործում։ Ծանրակշիռ են նրա ծառայությունները գիտակազմակերպչական բնագավառում։ Ականավոր մաթեմատիկոս, մանկավարժ ու հասարակական գործիչ Արտաշես Շահինյանի զավակ…
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի ընտանիքին ու հարազատներին, որում ասվում է. «Խոր կսկիծով տեղեկացա անվանի գիտնական, գիտության կազմակերպիչ ու հմուտ մանկավարժ, իմ ուսուցիչ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի մահվան մասին։ Նա առանձնահատուկ էր թե՛ որպես պրպտուն գիտնական, թե՛ որպես գիտության բազմափորձ կազմակերպիչ, թե՛ որպես իսկական մանկավարժի որակներով օժտված դասախոս, և, իհարկե,…
Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել ասուլիս` նվիրված առանց ծխախոտի համաշխարհային օրվան: Բանախոսներ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, փորձագետներ Դավիթ Պետրոսյանը, Սամվել Գրիգորյանն ու Արուս Հարությունյանը ներկայացրել են՝ ինչ բացասական ազդեցություն է ունենում ծխախոտը մարդկանց թոքերի վրա՝ քաղցկեղից մինչև քրոնիկ շնչառական հիվանդություններ և ինչ հիմնարար դեր են…
Այսօր՝ մարտի 2-ին կլրանար հայ ականավոր գիտնական, ակադեմիկոս Վլադիմիր Խոջաբեկյանի 90 ամյակը: Նա շուրջ 400 գիտական աշխատությունների, այդ թվում` մոտ 2 տասնյակ մենագրությունների, հարյուրավոր հոդվածների և գիտական զեկույցների հեղինակ էր: Նա հայկական, ռուսական, ինչպես նաև արտասահմանյան մի շարք հեղինակավոր և լայն ճանաչում ունեցող ամսագրերի խմբագրական գիտական խորհրդի անդամ էր: Վ.Ե. Խոջաբեկյանը ծնվել է 1929թ. մարտի…