Աշխարհ

Հնարավո՞ր է, որ կորոնավիրուսը սկսել է տարածվել դեռևս 2019-ի օգոստոսից. BBC

Կա քննադատություն ԱՄՆ-ի կողմից կատարված այն ուսումնասիրության վերաբերյալ, որը ենթադրում է, որ կորոնավիրուսի բռնկումը Չինաստանի Ուհան քաղաքում սկսված կարող էր լիներ դեռևս անցյալ տարվա օգոստոսի սկզբին:

Հարվարդի համալսարանի կողմից կատարած ուսումնասիրությունը, որը հրապարակվեց այս ամսվա սկզբին՝ հերքվել է Չինաստանի կողմից և դրա մեթոդաբանությունը կասկածի տակ է դրվել անկախ գիտնականների կողմից:

Ուսումնասիրվել է զեկույցում օգտագործված մեթոդները և հայտնաբերվել են թերություններ ինչպես արբանյակային պատկերների օգտագործման, այնպես էլ առցանց որոնման տվյալների օգտագործման մեջ, ինչը մեծ կասկածներ առաջացրեց դրա ընդհանուր արդյունքների վերաբերյալ:

Ի՞նչ է ասում հետազոտությունը

Հետազոտությունը հիմնված է Ուհան քաղաքի հիվանդանոցների շուրջ երթևեկության ակտիվության արբանյակային պատկերների և հատուկ բժշկական ախտանիշների առցանց որոնումների ուսումնասիրության վրա:

Այնտեղ նշվում է, որ քաղաքի վեց հիվանդանոցներից դուրս կայանած տրանսպորտային միջոցների նկատելի աճ է գրանցվել օգոստոսի վերջից, մինչև 2019 թվականի դեկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում:

Հարվարդի զեկույցում ասվում է, որ միգուցե սա պայմանավորված է նրանով, որ այդ ժամանակահատվածում հիվանդանոցներ էին դիմում այնպիսի հիվանդներ, ովքեր ունեին հետևյալ ախտանիշները՝ հազ և լուծ: Այս ախտանիշները հենց այն ախտանիշներն են, որոնք բնորոշ են նաև կորոնավիրուսին։

Սա կարևոր բացահայտում կլիներ, քանի որ Ուհանում ամենավաղ հաղորդված դեպքը դեկտեմբերի սկզբին չեն եղել:

Ակադեմիկոսները նշում են,-«Չնայած մենք չենք կարող հաստատել, թե արդյոք այս սիմպտոմներով հիվանդների թվի աճը ուղղակիորեն կապված է նոր վիրուսի հետ, սակայն մեր ապացույցները հիմնավում են վերջերս կատարված այլ ուսումնասիրությունների վրա, որոնք ցույց են տալիս, որ վիրուսի ի հայտ գալը տեղի է ունեցել նախքան Ուհանի ծովային շուկայում վարակի ի հայտ գալը:

Հարվարդի ուսումնասիրությունը ԶԼՄ շրջանակներում քննարկման առարկա է դարձել։ Նախագահ Թրամփը, ով խիստ քննադատության է ենթարկել Չինաստանի համաճարակի վերաբերյալ արձագանքին՝ թվիթերյան գրառում կատարելով, հղում է արել Fox News-ի հոդվածին՝ ընդգծելով հետազոտողների եզրակացությունները: Հրապարակումը դիտվել է ավելի քան երեք միլիոն անգամ:

Այսպիսով, արդյո՞ք ապացույցները տեղին են

Ուսումնասիրությունը, որը չի վերանայվել, ինչը ենթադրում է, որ գիտական աշխատությունները պետք է ստուգվեն այլ գիտնականների կողմից, պնդում է, որ աճել է կորոնավիրուսային ախտանիշների՝ մասնավորապես «լուծի» առցանց որոնումների թվաքանակը չինական հայտնի Baidu որոնողական համակարգում:

Սակայն Baidu ընկերության ներկայացուցիչները վիճարկել են այս տեղեկության իսկությունը՝ ասելով, որ, ընդհակառակը, իրականում այս ժամանակահատվածում «լուծ» տերմինի որոնումների անկում է գրանցվել:

A graph of internet search traffic of coronavirus symptoms in Wuhan

Այսպիսով, ինչ է կատարվում.

Հարվարդի համալսարանի հրապարակած ուսումնասիրության մեջ օգտագործված տերմինը իրականում չինարենից թարգմանվում է որպես «փորլուծության ախտանիշ»:

BBC-ին ստուգել է  Baidu կայքի գործիքակազմի միջոցով, որը թույլ է տալիս օգտվողներին տեսնել որոնման հարցումների քանակը, ինչպես Google Trends-ը:

«Փորլուծության ախտանիշ» որոնողական տերմինը, իրոք, ցույց է տալիս հարցումների աճ՝  2019-ի օգոստոսից սկսած: Այնուամենայնիվ, ստուգվել է նաև «լուծ» տերմինը՝ Ուհանում որպես ավելի տարածված որոնման տերմին, և այն փաստորեն գրանցել է որոնման նվազում 2019-ի օգոստոսից մինչև կորոնավիրուսի բռնկման սկիզբը:

Հարվարդի կողմից կատարած ուսումնասիրության գլխավոր հեղինակ Բենջամին Ռադերը BBC-ին ասել է, որ որոնման համար «փորլուծություն» տերմինը ընտրվել է այն պատճառով, որ այն Covid-19-ի հաստատված դեպքերի համար ամենալավ համընկնումն է և առաջարկվել է որպես կորոնավիրուսին հարակից որոնման տերմին։

Մենք ուսումնասիրեցինք նաև կորոնավիրուսի երկու այլ ընդհանուր ախտանիշներ՝ «տապի» և «շնչառության դժվարության» որոնումների արդյունքները։

Օգոստոս ամսից հետո «տապի» որոնումները փոքր քանակությամբ աճել են «հազի» հետ նույն տեմպերով, իսկ «շնչառության դժվարության» հարցումները նույն ժամանակահատվածում նվազել են:

Գրեթե 17,000 կորոնավիրուսով հիվանդ ունեցող Մեծ Բրիտանիայի լայնածավալ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առաջին եռյակից հետո՝ հազ, ջերմություն և շնչառություն, լուծը յոթերորդ ամենատարածված ախտանիշն է կորոնավիրուսի համար։

Հարվարդի ուսումնասիրությունը պարզել է,  որ  2019 թվականի օգոստոսից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, վեց հիվանդանոցներից մեկում մեքենաների կայանատեղիների վճարումները թանկացել են, քանի որ մեքենաների թիվը անհամեմատելի մեծացել էր այդ ժամանակահատվածում։

Զեկույցի հեղինակ Բենջամին Ռադերը ասել է,-«Մենք հաստատ չենք կարող հաշվի առնել կայանատեղիները ուսումնառության ցանկացած ժամանակահատվածում, և սա այս տեսակի հետազոտության սահմանափակումներից մեկն է»:

Հետազոտողները կարող էին համեմատել իրենց տվյալները Չինաստանի այլ քաղաքների հետ` տեսնելու, թե արդյո՞ք հիվանդանոցային երթևեկության բարձրացման և որոնման հարցումների բարձրացումները հատուկ են Ուհանի համար, որտեղից տարածվեց համավարակը, թե՞ ոչ:

Ուսումնասիրության եզրահանգումը, այն մասին, որ կորոնավիրուսը, հնարավոր է, որ եղել է Ուհան քաղաքում դեռևս անցյալ տարվա օգոստոսից՝ վերը նշված դիտարկումներից ելնելով, խիստ խնդրահարույց է:

Այնուամենայնիվ, դեռ շատ բան չգիտենք Չինաստանում վիրուսի վաղ սկզբնավորման մասին, թե երբ, և թե ինչպես են առաջին դեպքերը եղել:

Աղբյուրը՝ bbc.com։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ