ահաբեկչական գործողություն

  • ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Դեր Զորում տեղի ունեցած ահաբեկչությունը

    ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Դեր Զորում տեղի ունեցած ահաբեկչությունը

    Խստորեն դատապարտում ենք Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը, որի արդյունքում դաժանաբար սպանվել են Կամիշլիի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանն ու նրա հայրը՝ Հանա Աբրահամ քահանա Պետոյանը, վիրավորվել է եկեղեցու սարկավագը: Այդ մասին տեղեկացնում է ԱԳՆ պաշտոնական կայքէջը: Հոգևորականների կյանքն ընդհատվեց այն պահին, երբ նրանք ծառայություն էին մատուցում պատերազմից հյուծված Դեր…

  • Ղրիմում ահաբեկչություն է կանխվել. կասկածյալը ձերբակալվել է

    Ղրիմում ահաբեկչություն է կանխվել. կասկածյալը ձերբակալվել է

    Ղրիմում ձերբակալվել է ուկրաինական ծայրահեղական կազմակերպությունների անդամ, Ռուսաստանի քաղաքացի, որը ծրագրում էր ահաբեկչություն իրականացնել հանրապետության տարածքում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնի տեղեկացմամբ՝ կասկածյալը պատրաստվում էր պայթեցնել Ղրիմի վարչական շենքերից մեկը: Ձերբակալությունը տեղի է ունեցել Սակի քաղաքում: Տղամարդը նացիստական գաղափարախոսության կողմնակից է: Նրա ավտոտնակում իրավապահները հայտնաբերել են պատրաստի…

  • Եգիպտոսում արտակարգ դրությունը կշարունակվի ևս երեք ամիս

    Եգիպտոսում արտակարգ դրությունը կշարունակվի ևս երեք ամիս

    Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հրամանագրով երեք ամսով երկարացրել է արտակարգ դրության ռեժիմի գործողությունը երկրում: Համապատասխան փաստաթուղթն ապրիլի 25-ին հրապարակվել է պաշտոնական պետական թերթում: Երկարաձգումն ուժի մեջ է մտել ապրիլի 25-ին` գիշերվա ժամը 1:00-ից: Եգիպտոսում նախագահի կողմից արտակարգ դրության ռեժիմ էր մտցվել 2017 թվականի ապրիլին Տանտում և Ալեքսանդրիայում կատարված երկու ահաբեկչական գործողությունից հետո: Այն…

  • Հս․ Իռլանդիայում լրագրող է սպանվել

    Հս․ Իռլանդիայում լրագրող է սպանվել

    Հյուսիսային Իռլանդիայում կրակոցից լրագրող է սպանվել: Ամերիկյան Mediagazer-ի խմբագիր, 29-ամյա Լայրա Մաքքին սպանվել է այդտեղ տեղի ունեցող անկարգությունների թեժ պահին ատրճանակից բաց թողնված կրակոցից, հայտնում են այն լրատվամիջոցից, որտեղ նա աշխատել է: Նրան հոսպիտալացրել էին, սակայն ավելի ուշ լրագրողը հիվանդանոցում մահացել է: Լրագրողի սպանությունն իրավապահները որակել են «ահաբեկչական գործողություն»: Այժմ հետաքննություն է ընթանում՝ սպանության հանգամանքները…

  • Ահաբեկչություն Հս. Իռլանդիայում. կա մեկ զոհ

    Ահաբեկչություն Հս. Իռլանդիայում. կա մեկ զոհ

    Ապրիլի 18-ին հյուսիսիռլանդական Լոնդոնդերի քաղաքում կրակոցների հետևանքով 29-ամյա կին է մահացել: Միջադեպը դիտարկվում է որպես ահաբեկչություն: «Մենք դիտարկում ենք դա որպես ահաբեկչական միջադեպ և գործ ենք հարուցել սպանությունը հետաքննելու համար»,-հայտարարել է տեղական ոստիկանությնան ներկայացուցիչը Twitter-ում: Ձերբակալվածներ չկան: Ինչպես պատմել է տեղի լրագրող Լեոնա Օ՝Նիլը, Լոնդոնդերիում անկարգությունների ընթացքում քարեր, շշեր և ինքնաշեն պայթուցիկներեն նետել ոստիկանական մեքենաների…

  • Տյումենում ահաբեկչական գործողություն է կանխվել

    Տյումենում ահաբեկչական գործողություն է կանխվել

    Ռուսաստանի Տյումեն քաղաքում գիշերը հակաահաբեկչական գործողություն է իրականացվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու անդամների դեմ, որոնք թաքնվել էին բնակելի շենքերից մեկում։ Իրավապահներին հաջողվել է չեզոքացնել նրանց։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զինյալները նախատեսում էին ահաբեկչություններ իրականացնել քաղաքի մարդաշատ վայրերում։ Նրանց բացահայտումից հետո հայտարարվել է հակաահաբեկչական ռեժիմ. շրջափակվել է ամբողջ թաղամասը, ահաբեկիչներն ընկել են պաշարման մեջ։ Իրավապահների կողմից…

  • Եվրամիությունը դատապարտել է Իրանում կատարված ահաբեկչությունը

    Եվրամիությունը դատապարտել է Իրանում կատարված ահաբեկչությունը

    Եվրամիությունը դատապարտել է փետրվարի 14-ին Իրանում իրականացված ահաբեկչական գործողությունը, հայտարարելով, որ այդ հանցագործությունը չի կարող արդարացում ունենալ։ Ավելի վաղ հաղորդվել է, որ մահապարտ ահաբեկիչն ականապատված ավտոմեքենա է պայթեցրել Սիստանի եւ Բելուջստանի նահանգում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավտոբուսի մերձակայքում: Ահաբեկչական գրոհի զոհ է դարձել 41 մարդ, ներառյալ զինվորականներ ու խաղաղ բնակիչներ: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է…