fbpx
Աշխարհ

Ահաբեկչություն Հս. Իռլանդիայում. կա մեկ զոհ

Ապրիլի 18-ին հյուսիսիռլանդական Լոնդոնդերի քաղաքում կրակոցների հետևանքով 29-ամյա կին է մահացել: Միջադեպը դիտարկվում է որպես ահաբեկչություն:

«Մենք դիտարկում ենք դա որպես ահաբեկչական միջադեպ և գործ ենք հարուցել սպանությունը հետաքննելու համար»,-հայտարարել է տեղական ոստիկանությնան ներկայացուցիչը Twitter-ում: Ձերբակալվածներ չկան:

Ինչպես պատմել է տեղի լրագրող Լեոնա Օ՝Նիլը, Լոնդոնդերիում անկարգությունների ընթացքում քարեր, շշեր և ինքնաշեն պայթուցիկներեն նետել ոստիկանական մեքենաների ուղղությամբ: Անհայտ անձինք առևանգել և հրկիզել են 2 ավտոմեքենա: Անկարգությունները սկսվել են, երբ ոստիկանությունը խուզարկություն է կատարել մասնավոր տանը:

Քննչական գործողություններից հետո ոստիկանությունը հայտնել է շանտաժի, ինչպես նաև արգելված կազմակերպությանն անդամության կասկածանքով ձերբակալվածի մասին:

Հունվարին 2 մարդ էր ձերբակալվել Լոնդոնդերիում պայթյունի հետևանքով: Այն ժամանակ ոստիկանությունը հայտարարեց, որ ահաբեկչության վտանգը մեծ է: Ենթադրվում էր, որ պայթյունի համար պատասխանատու է New IRA Նոր Իռլանդական հանրապետական կուսակցություն խմբավորումը, որը դեմ է Բելֆաստի համաձայնագրին Բրիտանիայի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ