ահմեթ դավութօղլու
«Ապագա» կուսակցության նախագահ, Թուրքիայի նախկին վարչապետ, ընդդիմադիր Ահմեթ Դավութօղլուն մամուլի ասուլիսով է հանդես եկել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Թուրք նախկին պաշտոնյան նշել է, որ չի հրաժարվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թալիբ Էրդողանի հետ հանդիպելուց, քանի որ դա կհակասի քաղաքականության էությանը, բայց դա չի նշանակում, որ իրենք կարող են մաս դառնալ «Ժողովրդական» դաշինքի նման մի դաշինքի։…
Դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից օրերս հիմնադրված «Ապագա» (Gelecek) կուսակցության հիմնադիր խորհրդի նիստը, որի ընթացքում ընտրել են կուսակցության գործադիր խորհրդի, էթիկայի և կարգապահական հանձնաժողվների անդամներին: Թուրքիայի նախկին վարչապետը նիստի 132 մասնակիցների քվեարկության արդյունքում միաձայն ընտրվել է «Ապագա» կուսկացության նախագահ: Կուսակցության 60 հոգուց կազմված գործադիր խորհրդի անդամների թվում է նաև…
Թուրքիայի խորհրդարանի Քոնյայից ընտրված նախկին պատգամավոր, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ Օմեր Ունալը, ԱԶԿ-ի շարքերը լքելուց հետո հայտարարել է, թե երբ է հիմնվելու նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի նոր կուսակցությունը: Միջանկյալ նշենք, որ իշխող կուսակցությունը մինչ այդ լքել էին Թուրքիայի նախկին արտգործնախարարներից Ալի Բաբաջանը, նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ավելի վաղ…
Թուրքական մամուլում կրկին ակտիվացել են նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից նոր կուսակցություն հիմնադրելու մասին խոսակցությունները: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններից առաջ այս թեմայով մամուլում սկսված քննարկումները կրկին ակտիվացել են՝ Դավութօղլուի նախկին խորհրդական Աթըլգան Բայարի՝ Twiiter-ում կատարած գրառումից հետո: «Հասարակության բոլոր շերտերը միավորող մի միասնական շարժում է իջնելու հրապարակ և կուսակցություն է…