ԱՀ

  • Բարեկարգվում է Կարմիր Շուկա-Թաղավարդ տանող ճանապարհը

    Բարեկարգվում է Կարմիր Շուկա-Թաղավարդ տանող ճանապարհը

    Բարեկարգվում և ասֆալտապատվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Թաղավարդ տանող ավտոճանապարհը։ Շուշիից և Հադրութից տեղանհավածներ 153 ընտանիքների համար բնակարանային համալիր է կառուցվում Լուծելու ենք բնակարանի կարիք ունեցող բոլոր արցախցիների խնդիրը․ Հարությունյան Այս մասին տեղեկանում ենք ԱՀ քաղաքաշինության նախարարության Facebook-ի էջից։ Նշվում է, որ ճանապարհի կառուցման հողային, խճապատման աշխատանքները մեկնարկել են հունիս ամսից: Կապալառուն «Վերածնունդ»…

  • Արցախի նախագահը աշխատակազմի նոր ղեկավար ունի

    Արցախի նախագահը աշխատակազմի նոր ղեկավար ունի

    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 10-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարեն Շահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար՝ ազատվելով ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից, հայտնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։ Նույն օրը երկրի ղեկավարն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին։ Իր խոսքում նախագահ Հարությունյանը նշել է, որ կադրային այս…

  • Հարությունյանը, Սահակյանը, Ղուկասյանն ու Ծառուկյանը այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր

    Հարությունյանը, Սահակյանը, Ղուկասյանն ու Ծառուկյանը այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր

    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին, ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ միասին, այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել հանուն Հայրենիքի զոհված ազատամարտիկների հիշատակին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նախագահ Հարությունյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Պաշտպանության…

  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք

    Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք

    Մայիսի 3-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են, հայտնում են Արցախի առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով…

  • Հարցաքննվել է Արայիկ Հարությունյանը

    Հարցաքննվել է Արայիկ Հարությունյանը

    Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հարցաքննվել է ԱՀ դատախազության քննիչների կողմից՝ ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հարությունյանը։ «Հաշվի առնելով տվյալ գործի կարևորությունը՝ հայտնել եմ հնչեցված հարցերի վերաբերյալ իմ ունեցած ողջ տեղեկությունները և վերահաստատել պատրաստակամությունս հետագայում եւս վարույթին օրենքով սահմանված կարգով մասնակցելու…

  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք

    Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք

    Ապրիլի 20-ին կատարվել է 131 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 32 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է…

  • Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում

    Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում

    Երեկ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Քաշաթաղի շրջանի հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ փրկարարական մեկ ջոկատով որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում: Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն,…

  • ՀՀ-ից Արցախ մեկնած փորձագետները եզրակացություն են ներկայացրել

    ՀՀ-ից Արցախ մեկնած փորձագետները եզրակացություն են ներկայացրել

    Արցախի առողջապահության նախարարության Facebook-ի էջում գրված է․ «2021թ. փետրվարի 12-ին ԱՀ առողջապահության նախարարի հրավերով եռօրյա այցով Հայաստանի Հանրապետությունից Արցախ էին ժամանել առողջապահության ոլորտից փորձագետների հերթական խումբը, ովքեր այցելել են Ստեփանակերտ քաղաքում և Մարտակերտի շրջանում տեղակայված բուժհիմնարկներ, հանդիպել առողջապահության նախարարության և բուժհիմնարկների պատասխանատու անձնակազմի հետ: Այցելության նպատակը ուսումնասիրություններ կատարելն էր ու ըստ մասնագիտական ուղղությունների փորձագիտական գնահատականներ…

  • Նախարար Դումանյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է

    Նախարար Դումանյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Արցախում, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Պատվիրակության կազմում են նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արայիկ Խզմալյանը, Կարեն Գիլոյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը և Գիտության պետական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի,…

  • Արցախում ճանապարհները հիմնականում անցանելի են

    Արցախում ճանապարհները հիմնականում անցանելի են

    Դեպի ՀՀ՝ Շուշի-Բերձոր ճանապարհի «Լիսագոր» հատվածում առավոտյան առկա էր մերկասառույց: Այս պահին շինարարական կազմակերպությունները աղցանման աշխատանքներ են իրականացնում բոլոր այն տեղամասերում, որտեղ կա անցանելիության խնդիր, հայտնում են Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ի Facebook-ի էջից։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է, իսկ Սարավան-«Զանգեր» հատվածում և Արարատի մարզում տեղում է ձյուն: ԱՀ ներքին գործերի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին.…

  • Պետական դավաճանության ենթադրյալ դեպքով քրգործ է հարուցվել

    Պետական դավաճանության ենթադրյալ դեպքով քրգործ է հարուցվել

    2020 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետությունում գործող հասարակակական կազմակերպությունների կողմից դատախազություն էր ներկայացվել հանցագործության մասին հաղորդում, որում ներկայացվել են տեղեկություններ 2020թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ԱՀ մի խումբ քաղաքացիների (քննությամբ դեռևս չպարզված) կողմից հակառակորդի զինված ուժերին թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ։ Այս մասին…

  • Պատերազմում վիրավորված անձինք կես միլիոն դրամ օժանդակություն կստանան

    Պատերազմում վիրավորված անձինք կես միլիոն դրամ օժանդակություն կստանան

    Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ Տեղեկացնում ենք, որ այսօրվանից մեկնարկել է 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց 500 000 դրամի չափով միանվագ օժանդակություն տրամադրելու նպատակով օնլայն եղանակով դիմումների ընդունումը։ Աջակցությունը տրվում է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած…

  • Արայիկ Հարությունյանը նոր մամուլի խոսնակ ունի

    Արայիկ Հարությունյանը նոր մամուլի խոսնակ ունի

    Արայիկ Հարությունյանը նոր մամուլի խոսնակ ունի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագրով՝ Լուսինե Սաշայի Ավանեսյանը նշանակվել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Նշանակման մասին հրամանագիրը Հարությունյանը ստորագրել է այսօր՝ փետրվարի 6-ին։ Հիշեցնենք, որ մինչ այս նախագահի մամուլի խոսնակը Վահրամ Պողոսյանն էր։

  • Հայտնաբերվել է ևս 9 զոհված զինծառայողի աճյուն

    Հայտնաբերվել է ևս 9 զոհված զինծառայողի աճյուն

    Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․ «Փետրվարի մեկին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն: Նախնական տվյալներով նրանք զինծառայողներ են (ռազմագործողություններին մասնակցած կամավորներ կամ պահեստազորայիններ): Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փետրվարի մեկի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1354 աճյուն: Որոնումներն այսօր իրականացվում…

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();