աղբահանություն
Մենք մեծ պլաններ ունենք, ինչի՞ պետք է հրաժարական ներկայացնեմ. Հայկ Մարության
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով իր պաշտոնավարման դադարեցման մասին համացանցում տարածված լուրերին, նշեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: «Մենք դեռ նոր ենք սկսել աշխատել, դեռ չի անցել իմ պաշտոնավարման 1 տարին: Այս ընթացքում արդեն իսկ 6500 քմ տարածք մանկապարտեզներից հետ ենք բերել համայնքին, 2 մլրդ դրամով մեծացրել ենք Երևանի քաղաքապետարանի բյուջեն,…
«Սանիթեք»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականցնում քաղաքապետարանի դիմաց
Երևանի քաղաքապետարանի դիմաց «Սանիթեք» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիա են իրականացնում: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել օգոստոս ամսվա հաշիվ ապրանքագրերը և կատարողականները: Դրա հետևանքով «Սանիթեք»-ի աշխատակիցները չեն ստացել աշխատավարձ, թեև իրենց խոսքով, լավ, թե վատ, բայց աշխատել են: «Սանիթեք»-ի ղեկավարությունը իր աշխատակիցներին նաև չի տեղեկացրել իր հետագա քայլերի մասին: Բողոքողների խոսքով, իրենք աշխատել են…
Կարծում եմ՝ Սիփան Փաշինյանը պետք է ներողություն խնդրի Երևանցիներից․ Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լրացավ մեկ ամիսը, ինչ Սիփան Փաշինյանը կատարեց այս գրառումը։ Թե բա ավագանիներից մեկն ասել է` մի ամսից «լուծվում ա աղբահանության թեման», «քաղաքական դիվիդենտ չենք կարողանալու հավաքենք»։ Այսօր, ինչպես տեսնում եք, ապրում ենք աղբահանության հաջորդ ճգնաժամը, որը, բնականաբար, ևս ունի իր «պատճառաբանություններն» իշխանության կողմից։…
Երևանի Աջափնյակ համայնքում շուրջ 750 նոր աղբաման կտեղադրվի
Սեպտեմբերի 2-ից «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը սկսել է Աջափնյակ վարչական շրջանի աղբամանների փոխարինման գործընթացը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Ընդհանուր առմամբ վարչական շրջանում կտեղադրվի շուրջ 750 նոր աղբաման: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև շաբաթվա վերջ:
Երևանում նախորդ տարվա համեմատ 2 մլրդ 186 մլն դրամով ավելի եկամուտ է հավաքվել
«Սանիթեք» ընկերությունը հրաժարվել է քաղաքապետարանին տրամադրել առևտրային բոլոր այն տարածքների ցանկը, որտեղ վճարովի հիմունքներով իրականացրել է աղբահանություն: Աշխատանքնային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ներկայում այդ կազմակերպություններն արտադրական աղբը դատարկում են քաղաքային աղբարկղեր, հաճախ նաև հարակից տարածքներ, որի իրավունքն ըստ էության չունեն: «Սանիթեք» ընկերությունն արդեն վեցերորդ օրն է՝ Երևան համայնքի ամբողջ տարածքում չի կատարում աղբահանություն…
Ինչո՞ւ «Սանիթեք»-ին հաջողվեց աշխատել քաղաքային նախկին իշխանությունների հետ․ «Ժողովուրդ»
Արդեն մի քանի օր է՝ «Սանիթեք»-ը աղբահանություն չի իրականացնում և պատճառների մասին քաղաքապետարանին չի ծանուցել, գրավոր չի նախազգուշացրել: Սակայն պարզվում է, որ «Սանիթեք»-ը դրա համար լուրջ պատճառներ ունի: Ըստ ընկերության՝ ներկա պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանը երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330 մլն դրամ, և ընկերությունը քաղաքապետարանից պահանջում է կատարել պայմանագրով սահմանված վճարման…
Երևանում արդեն կարող եք հանդիպել նարնջագույն հագուստով մաքրուհիների. Աշոտ Սարգսյան
Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է. «Երևանում արդեն կարող եք հանդիպել նարնջագույն հագուստով մաքրուհիների, դա արդեն «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցներն են»: https://www.facebook.com/SargsyanAshot/posts/2542400109140230
Քաղաքապետարանի ուղղակի պարտականությունն է Սանիտեքի նկատմամբ պատժամիջոցների կիրառել. Աշոտ Մնացականյան
Երևանի ավագանու անդամ Աշոտ Մնացականյանը Facebook-ի իր էջում գրել է. ««Սանիթեք» ընկերությունն արդեն չորրրորդ օրն է՝ առանց պատճառների մասին Երևանի քաղաքապետարանին գրավոր ծանուցելու, հրաժարվում է կատարել աղբահանության իր պարտականությունը Երևանի ամբողջ տարածքում: Ընկերությունը, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն ի ցույց էր դրել իր պարտավորությունների կատարման անկարողությունը, վերջին օրերին համատարած կերպով, միայն իրեն հայտնի…
Երևանի աղբահանության իրականացումը վերջնական վտանգված է․ «Սանիթեկ»
«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ աղբահանության իրականացումը վերջնական վտանգված է: «Սիրելի՛ երևանցիներ, Տեղեկացնում ենք, որ շահագրգիռ մարմինների կողմից հետևողականորեն իրականացվող ռազմավարության և ընկերության ֆինանսական վիճակի վրա շարունակական ճնշումների արդյունքում վերջնականապես վտանգված է «Սանիթեքի» կողմից ծառայությունների մատուցումը: Ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամ: Ընկերությունը հայցում…
Աղբի տեսակավորման, վտանգավոր թափոնների, ինչպես նաև աղբահանության այլ խնդիրների մասին
Շինանյութ, անկողնային պարագաներ, անգամ՝ զուգարանակոնք։ Այս ամենը քաղաքացիները թափում են կենցաղային աղբի համար նախատեսված աղբամանների մեջ ու կողքին։ Աղբահանության խնդիրը Երևանում դեռևս լուծման փուլում է։ Իսկ աղբի տեղափոխումը լրացուցիչ բարդանում է անփույթ վերաբերմունքի պատճառով: Թեև Երևանն աղբի տեսակավորման դեռ չի անցել, սակայն կան տարրական կանոններ, որոնց հետևելը խիստ ցանկալի է։ «Քաղաքային աղբամանները նախատեսված են միայն…
600 նոր աղբաման Երևանի համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր Facebook-յան էջում գրել է․ «600 նոր աղբաման երեկ երեկոյան հասավ Երևան։ Դրանք կհավաքվեն ու կբաշխվեն վարչական շրջանների միջև առաջիկա շաբաթների ընթացքում։ Սպասում ենք նոր խմբաքանակներին»։
Երևանի աղբահանությանը կմիանան ևս 5 մեքենաներ
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր Facebook-յան էջում տեղեկացրել է, որ ևս 5 մեքենաներ համալրելու են աղբահանության հիմնարկը։ Նա նշել է, որ մեքենաները դեռ մատակարարողի մոտ են, ձևակերպումները անցնելուց հետո կանցնեն աշխատանքի։
Սանիթեք ընկերության հայտարարությունը
«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել՝ կապված Երևան քաղաքում աղբահանության խնդրի չլուծման հետ: Դրանում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ, հարգելի՛ համաքաղաքացիներ «Սանիթեք» ընկերության կողմից ս.թ. օգոստոսի 2-ին քաղաքապետարանին էր ներկայացվել ստեղծված իրավիճակի հանգուցալուծման երկու առաջարկ` կարճաժամկետ և երկարաժամկետ, սակայն մինչ օրս ընկերության այդ առաջարկները մնացել են անպատասխան: Նման վերաբերմունքը թույլ է տալիս ենթադրել, որ իրավիճակի անհապաղ…
Քաղաքապետարանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել. կան բերման ենթարկվածներ
Երեւանի քաղաքապետարանի դիմաց այսօր` օգոստոսի 8-ին, ակցիա անցկացնող ցուցարարների եւ քաղաքապետարանի մաքրության պատասխանատուների միջեւ վիճաբանություն սկսվեց, որից հետո ոստիկանությունը նրանց բերման ենթարկեց: Նշենք, որ բերման ենթարկվածների թվում են ակտիվիստ Գագիկ Սարուխանյանը եւ Սոնա Աղեկյանը: Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ ակցիան իրենք կշարունակեն, սակայն այլ վայրում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեանի ավագանու նախկին անդամ Սոնա…














