աղբ

  • Կառավարությունը սկսել է տեսակավորել պլաստիկը, թուղթը և աղբը

    Կառավարությունը սկսել է տեսակավորել պլաստիկը, թուղթը և աղբը

    Կառավարությունը սկսել է տեսակավորել իր թափոնները` պլաստիկը, թուղթը և ապակին, «Recycle it!» նախագծի շրջանակում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության Facebook-ի էջը: «Recycle it!» նախագծի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի/թափոնների տարանջատման և վերամշակման մշակույթի ձևավորմանը՝ տեսակավորման ամանների տեղադրման և թափոնների կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով: https://www.facebook.com/armgovernment/photos/a.465404970149239/2548665561823159/?type=3

  • Ֆուռը բերել ու աղբը թափել է Երևանում․ ավագանու անդամ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ֆուռը բերել ու աղբը թափել է Երևանում․ ավագանու անդամ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Երևան քաղաքի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ մայրաքաղաքի մի հատվածում մեծ քանակությամբ աղբ կա։ Ավագանու անդամը իր խոսքում նշում է, որ ֆուռով բերել են, լցրել, որ առավոտը նկարեն, գցեն իներնետ ու գոռան աղբի մասին։ «Որ ասում ենք սաբոտաժա!!! Բռնեցինք, ֆուռը բերել հատուկ աղբ ա թափել»,-գրել է…

  • Երևանում սկսվում է աղբի տեսակավորման գործընթաց

    Երևանում սկսվում է աղբի տեսակավորման գործընթաց

    Երևանի քաղաքապետարանը սկսում է աղբի տեսակավորման գործընթաց: «Երևանի քաղաքապետարանը աղբահանության գործընթացի կարգավորմանը զուգընթաց փոքր քայլերով սկսում է աղբի տեսակավորման գործընթացը: Սկսում է ստվարաթղթի տեսակավորումից: Այս փուլում աղբը հիմնականում կհավաքվի տնտեսվարողներից, խանութներից, որոնք շատ են «արտադրում» ստվարաթուղթ, և կտանի կհանձնի վերամշակող ընկերությանը», – իր Facebook-յան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

  • Սեպտեմբերից համայնքային դպրոցները կտեսակավորեն աղբը

    Սեպտեմբերից համայնքային դպրոցները կտեսակավորեն աղբը

    Արդեն սեպտեմբերից համայնքային դպրոցները կտեսակավորեն աղբը և առաջին հերթին կառանձնացնեն թուղթը: Աղբի տեսակավորման համար կառանձնացվեն հատուկ տարածքներ, կտեղադրվեն առանձին աղբարկղեր ու աղբամաններ: «Սա կլինի առաջին փորձնական ծրագիրը: Այստեղ մեծ անելիք ունեն ուսուցիչները: Աշակերտներին դասաժամերի ընթացքում պետք է բացատրել աղբի տեսակավորման կարևորությունը քաղաքի ու նաև երկրի համար: Պետք է խրախուսենք, որ երեխաները նաև տնից թուղթը բերեն:…

  • Աղբի տեսակավորման, վտանգավոր թափոնների, ինչպես նաև աղբահանության այլ խնդիրների մասին

    Աղբի տեսակավորման, վտանգավոր թափոնների, ինչպես նաև աղբահանության այլ խնդիրների մասին

    Շինանյութ, անկողնային պարագաներ, անգամ՝ զուգարանակոնք։ Այս ամենը քաղաքացիները թափում են կենցաղային աղբի համար նախատեսված աղբամանների մեջ ու կողքին։ Աղբահանության խնդիրը Երևանում դեռևս լուծման փուլում է։ Իսկ աղբի տեղափոխումը լրացուցիչ բարդանում է անփույթ վերաբերմունքի պատճառով: Թեև Երևանն աղբի տեսակավորման դեռ չի անցել, սակայն կան տարրական կանոններ, որոնց հետևելը խիստ ցանկալի է։ «Քաղաքային աղբամանները նախատեսված են միայն…

  • «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը խնդրանքով դիմել է քաղաքացիներին

    «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը խնդրանքով դիմել է քաղաքացիներին

    «Հարգելի քաղաքացիներ, հատկապես Երևան քաղաքում գործունեություն ծավալող ընկերություններ, խնդրում ենք աղբամանների մեջ ստվաթղթե արկղերը թափելուց առաջ դրանք հնարավորինս հարմարեցրեք արկղերի չափսերին, որպեսզի խուսափենք նման իրավիճակներից: Առաջին հայացքից նկարում պատկերված արկղը լիքն է աղբով, սակայն այն դատարկելու ընթացքում պարզ է դառնում, որ իրականում մեկ ստվարաթղթե արկղի պատճառով է այդ տեսքը ստացվել, եթե աղբը թափողը այն հարմարեցներ…

  • Խաղաղ օվկիանոսում աղբի կղզի է հայտնաբերվել

    Խաղաղ օվկիանոսում աղբի կղզի է հայտնաբերվել

    Խաղաղ օվկիանոսում գտնվող մարջանների կղզին վերածվել է աղբավայրի, որը լցնում է հոսանքներից մեկը՝ մանրացնելով և ափ նետելով անօրգանական թափոնները: Օվկիանոս նետված աղբի չափազանց մեծ քանակի պատճառով, այսպես կոչված, աղբի կղզիներ հայտնվում են աշխարհի տարբեր մասերում: Անօրգանական թափոնների այս հսկայական կուտակումները վնասում են Երկրի էկոհամակարգը և առաջացնում են կենդանիների և բույսերի բազմաթիվ տեսակների ոչնչացում: Կղզու աղտոտման…

  • Սև ծովում երկու անգամ ավելի շատ աղբ կա, քան Միջերկրականում

    Սև ծովում երկու անգամ ավելի շատ աղբ կա, քան Միջերկրականում

    Սև ծովի աղբի քանակը Միջերկրականի համեմատ երկու անգամ ավելի է: Այս մասին հայտնում է Սևծովյան հետազոտություն կատարած մասնագետները: Սև ծովի աղբի 83 տոկոսը պլաստիկ տարաներ են: Մեծ գետերը 1 ժամվա ընթացքում ծով են հասցնում 50 կտոր աղբ, դա կրկնակի շատ է Միջերկրական ծովի համեմատ: Սև ծովում նույնիսկ մինչև 2000 մետր խորության վրա հայտանբերվել է միկրոպլաստիկ:…

  • Թբիլիսին անցնում է աղբի տեսակավորման

    Թբիլիսին անցնում է աղբի տեսակավորման

    Թբիլիսիի քաղաքային խորհուրդը՝ Սակրեբուլոն հաստատել է թափոնների կառավարման նոր արդյունավետ համակարգի ներդրման հնգամյա ծրագիրը: Այս մասին հաղորդում է aliq.ge-ն։ Պլանում թվարկված են կոնկրետ միջոցառումներ՝ նոր համակարգին անցնելու համար: Փաստաթուղթը նախատեսում է՝ թափոնների կրճատմանը նպաստում, աղբի հավաքման ու տեղափոխման կանոնավոր համակարգի ստեղծում, թափոնների տեսակավորման աստիճանական անցում, աղբատարների շարժի կարգավորում, հավելյալ կոնտեյներներ, շրջակա միջավայրի աղտոտման հսկողության խստացում։…

  • Գյումրիում աղբ հավաքող տղամարդը վիրավորվել է նռնակի պայթյունից

    Գյումրիում աղբ հավաքող տղամարդը վիրավորվել է նռնակի պայթյունից

    Գյումրի քաղաքում հուլիսի 21-ին նռնակի պայթյունից աղբը հավաքող 44-ամյա մի տղամարդ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Այս մասին տեղեկացնում են Ոստիկանությունից: «Գյումրի» բժշկական կենտրոնից ժամը 23:30-ին հաղորդում է ստացվել, որ աջ դաստակի պայթյունային վնասվածք, բազմաթիվ վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1975 թվականին ծնված մի տղամարդ: Քննիչի գլխավորությամբ մեկնած խմբին պարզվել է, որ նույն…

  • Հայաստանը ամենաաղտոտված երկրների ցանկում է

    Հայաստանը ամենաաղտոտված երկրների ցանկում է

    Հայաստանը ներառվել է այն երկրների ցուցակում, որոնք բնակչության մեկ շնչի հաշվով ամենից շատ աղբն են արտադրում: Այս մասին հայտնում է USA Today-ը։ Ըստ հետազոտության, որն անցկացրել է Tempo գործակալությունը, Կանադան զբաղեցրել է առաջին տեղը ցուցակում, երկրորդ տեղում Բուլղարիան է, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է ԱՄՆ-ը։ Աղբյուրի համաձայն՝ Կանադայի յուրաքանչյուր քաղաքացու տարեկան բաժին է ընկնում 36…

  • Երևանի քաղաքացիները աղբ են նետում քաղաքապետարանի շենքի դիմաց (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Երևանի քաղաքացիները աղբ են նետում քաղաքապետարանի շենքի դիմաց (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Երևանի քաղաքապետարանի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում: Քաղաքացիներն աղբի տոպրակներ են նետում շենքի մուտքի մոտ՝ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով քաղաքի առջև ծառացած խնդրի վրա։ Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան օգտատեր Սարգիս Տեր-Եսայանի հրապարակած տեսանյութից: https://www.facebook.com/sargis.yesayan.399/videos/404890197052663/

  • Ճապոնիան ցանկանում է մաքրել Հարավարևելեյան Ասիան աղբից

    Ճապոնիան ցանկանում է մաքրել Հարավարևելեյան Ասիան աղբից

    Ճապոնիան աղբի վերամշակման մեծ փորձ ունի, և այժմ մտադիր է կիսվել դրանով տարածաշրջանի այլ երկրների հետ։ Այս մասին գրում է Hightech+-ը: Աղբի վերամշակումը կեղտոտ, բայց եկամտաբեր բիզնես է: Ըստ ֆինանսական վերլուծաբանների՝ 2022 թվականին աղբ այրող գործարանները 80 մլրդ դոլար եկամուտ կբերեն իրենց սեփականատերերին: Quartz-ի հաղորդմամբ՝ այս տարի Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարությունը 18,6 մլն դոլար է…

  • Համաշխարհային օվկիանոսում տարեկան մոտ 12 մլն տոննա պլաստիկ է հայտնվում

    Համաշխարհային օվկիանոսում տարեկան մոտ 12 մլն տոննա պլաստիկ է հայտնվում

    Համաշխարհային օվկիանոսում տարեկան 5-12 մլն տոննա պլաստիկ աղբ է հայտնվում: Այս մասին հաղորդում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը։ Համաշխարհային աղբի 1/3-ը կազմող պլաստիկե աղբը օվկիանոսի որոշ հատվածներում «կղզյակներ» է առաջացնում։ Այն վնասակար է նաև օվկիանոսի կենդանական աշխարհի համար։ Օվկիանոսի «բնակիչները» դրանք կուլ են տալիս սննդի հետ միասին, ինչն էլ նրանց ոչնչացման պատճառ է դառնում։