fbpx
Աշխարհ

17:00 27/7/2019

Թբիլիսին անցնում է աղբի տեսակավորման

Թբիլիսիի քաղաքային խորհուրդը՝ Սակրեբուլոն հաստատել է թափոնների կառավարման նոր արդյունավետ համակարգի ներդրման հնգամյա ծրագիրը: Այս մասին հաղորդում է aliq.ge-ն։

Պլանում թվարկված են կոնկրետ միջոցառումներ՝ նոր համակարգին անցնելու համար: Փաստաթուղթը նախատեսում է՝

  • թափոնների կրճատմանը նպաստում,
    աղբի հավաքման ու տեղափոխման կանոնավոր համակարգի ստեղծում,
    թափոնների տեսակավորման աստիճանական անցում,
    աղբատարների շարժի կարգավորում,
    հավելյալ կոնտեյներներ,
    շրջակա միջավայրի աղտոտման հսկողության խստացում։

Փաստաթղթում խոսվում է նաև գիտակցության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին: Այդ նպատակով մայրաքաղաքի տարբեր հատվածներում ստենդներ կտեղադրվեն, նաև աղբի տեսակավորման համար տարաներ:
Հնգամյա ծրագրին զուգահեռ մայրաքաղաքային մունիցիպալիտետը սկսում է երկարամյա ռազմավարության վրա աշխատել: Թափոնների կառավարման ժամանակակից ու միջազգային ստանդարտներին համապատասխանող մոդելը նախատեսվում է լիարժեքորեն իրագործել 15 տարվա ընթացքում:

Թափոնների կառավարման հնգամյա պլանը կազմվել է Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ՝ USAID-ի «Տարածաշրջաններում թափոնների կառավարման տեխնոլոգիա» ծրագրի շրջանակներում:

Վերեվ